Պետք է սեփական զգոնություն դրսեւորել եւ պետք չէ ամեն ինչ թողնել պետական հսկողության վրա․ Տիգրան Ուլիխանյան

Այսօր կառավարության նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը զեկուցեց տեղաշարժման տվյալները, որոնք գոհացուցիչ են։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ շեշտելով, որ էականորեն կրճատվել է մարդկանց տեղաշարժը։ Նրա պնդմամբ՝ ցանկացած պարագայում էլ, ինչպիսի սահմանափակում էլ դրվի, լինում են քաղաքացիներ, որոնք խախտում են այդ կանոնները։ «Պետք է անձնապես շահագռգռված լինել, մարդ պետք է մտածի սեփական ընտանիքի անդամների մասին, որ իր գործողություններով ոչ միայն վտանգի տակ է դնում այլոց առողջությունը, այլ նաեւ իր սեփական ընտանիքի»,- ասաց պատգամավորը։

Լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերում պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարություններին, որ արտակարգ դրությանը համապատասխան գործողություններ չեն արվում, Ուլիխանյանը չցանկացավ պատասխանել։ «Ես չեմ ուզում մեկնաբանել Ձեր նշած պատգամավորի ասածները, որովհետեւ կարող է հետո մեկնաբանվի իմ ասածը, թե ես օգտագործում եմ նրա անունը՝ հերոսանալու համար»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ օրեր առաջ խորհրդարանում Մարուքյանը կոչ արեց չեղարկել նիստերը կամ անել այն քիչ կազմով, սակայն մյուս երկու խմբակցությունները չհամաձայնեցին առաջարկին, ինչից հետո էլ նա ասաց, թե որոշներն օգտագործեցին այդ առիթը հերոսանալու համար։

Այնուամենայնիվ, Ուլիխանյանի կարծիքով՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկվում են։ «Արտակարգ ասելով՝ նրանք ի՞նչ նկատի ունեն։ Մենք հնարավորինս խիստ ռեժիմ ենք այս պահին սահմանել, պետք է անենք այնպիսի գործողություններ, որ ոչ թե վաղն ունենանք մեծ քանակությամբ վարակվածներ, այլ նույնիսկ եթե ունենանք, նրանք լինեն ժամանակի ընթացքում, որ առղջական համակարգը կարողանա սպասարկել»,- նկատեց պատգամավորը։

Ըստ նրա՝ գուցե եւ կա անհրաժեշտություն մարզերում հսկողությունը խստացնելու, սակայն ներկա պահին չունի այդ տվյալները։ Նրա խոսքով՝ քաղաքական դերակատարների, հանրային դեմքերի ուղերձների միջոցով մարդիկ պետք է հասկանան, որ երբ ասվում է, որ կա տանը մնալու անհրաժեշտություն, պետք է սեփական զգոնություն դրսեւորել եւ պետք չէ ամեն ինչ թողնել պետական հսկողության վրա։ «Մենք չենք կարող ամեն տեղ հսկիչներ ուղարկել, մարդկանց ամեն քայլը հսկել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով նաեւ, որ դժգոհ չէ արտակարգ դրության ազդեցությունից։

Տպել
1497 դիտում

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են