Դատարանում հեռավար հաղորդակցման համակարգի գործարկման մեկնարկը տրված է

Կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների, հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 N 15  և Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-12-Ո-25 որոշումների շրջանականերում մարտի 25-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը և Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն այցելել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել դատավորների հետ, քննարկվել են արտակարգ դրության պայմաններում դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, առաջնահերթ խնդիրների արդյունավետ լուծման ուղիները, ընթացիկ այլ հարցեր:

Խորհրդակցության ավարտին փորձարկվել է նաև Արաբկիր նստավայրում հեռավար տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովելու նպատակով տեղադրված համակարգը:

Նշվում է, որ ՀՀ բոլոր դատարաններում նվազագույնը մեկ նիստերի դահլիճ կահավորված է տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումներով, և հեռավար հաղորդակցման համակարգի գործարկման մեկնարկը տրված է:

Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Տպել
518 դիտում

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական մանիպուլյատիվ հայտարարությունը

Երևանի կամավորական ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը

«Միջազգային կառույցների արձագանքը համարժեք չէ»․ ՀՀ ՄԻՊ-ի խոսքով՝ հիմա իրական քայլերի ժամանակն է

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նոր նախաձեռնությունը՝ «Մեկը երկու դարձնել»

France 24-ը Ղարաբաղում սիրիացի վարձկանների առկայությունը հավաստող ապացույցներ է հրապարակել

«Փոքր սպառողական վարկերի առումով կարծում եմ խնդիր չի լինի, կներվեն, կզիջվեն»․ Քերոբյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր շարժում է սկսում՝ «Համազգային շարժում 2.0». Հայկակ Արշամյան

«Պետք է դիմանանք այս օրը և լուսացնենք գիշերը...». բոլորը հիացմունքով են խոսում «հայ սպարտացիների» ոգու մասին. Ստաս Նամին

Կենտրոնական ուղղությամբ դիվերսիոն խմբեր են փորձել ներթափանցել մեր դիրքեր.մեր դիպուկ կրակից դիմել են փախուստի. ՊՆ

Ինչ ասել երեխային՝ սահման մեկնած հոր մասին, ինչպես կառավարել հույզերը. հոգեբանի խորհուրդները՝ պատերազմական իրավիճակում

Վայրկյան անգամ չվարանելով՝ կամավորագրվում եմ Հայրենիքիս պաշտպանության սուրբ գործին. Լոռու մարզպետ

Էջմիածնի քաղաքապետն արձագանքում է վարչապետի կոչին եւ այսօրվանից կամավորագրվում Հայրենիքի պաշտպանությանը

Սիրիացի վարձկաններն արդեն իրար սպանում են. հրապարակվել է նոր ձայնային հաղորդագրություն

UCOM-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն Արցախից եւ դեպի Արցախ զանգելու համար

Այսօր ռեկորդային բարձր է թե կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը, թե տոկոսն՝ ըստ արված թեստերի քանակի և թե մահերի թիվը

Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է. նա դարձավ 40 տարեկան

ՃՏՊ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին․ բեռնատարի բեռնախցիկում եղել է 10 խոշոր եղջերավոր կենդանի, որից մեկը վնասվել է

«Nissan Tiida»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում. ուղևորը տեղում մահացել է

Երևանում կձևավորվի օպերատիվ շտաբ, որը կզբաղվի Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ընտանիքների սոցիալական խնդիրներով