Կոնգրեսը դժվարությամբ հաստատել է 2 տրիլիոն դոլարի տրամադրումը՝ ԱՄՆ-ի տնտեսության աջակցության համար

25/03/2020 schedule21:55

ԱՄՆ-ի Կոնգրեսը համաձայնել է 2 տրիլիոն դոլար տրամադրել երկրի տնտեսությանն աջակցելու համար՝ կորոնավիրուսային համաճարակի տարածման ֆոնին: Այս մասին հայտնում է Euronews-ն՝ նշելով, որ այս մասին հայտնել է հանրապետականների խմբակցության առաջնորդ Միտչ Մաքքոնելին:

Նշվում է, որ այս գումարը կօգտագործվի հիմնականում ԱՄՆ-ի տնտեսության այն հատվածների կորուստները փոխհատուցելու համար, որոնք տուժել  են կորոնավիրուսով պայմանավորված դադարից `փոքր եւ միջին բիզնեսը խթանելու, ինչպես նաեւ ֆինանսական դժվարությունների մեջ գտնվող հասարակ ընտանիքներին աջակցելու համար. Ակնկալվում է մեկ անձի համար միանվագ վճարներ՝ 1200 ԱՄՆ դոլարի չափով:

Ավելի վաղ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը  հայտարարել էր, որ առանց հավելհալ միջոցների ներգրավման, ԱՄՆ-ի տնտեսությանը կարող է սպառնալ անկումը, քանի որ համաճարակը բառացիորեն պարալիզացրել է մի շարք ճյուղեր, իսկ համաճարակի պիկը դեռ հաղթահարված չէ, ավելին՝ վիրուսի նոր թափ է կանխատեսվում:

Այսօրվա տվյալներով, ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի ավելի քան 60 հազար հաստատված դեպք է գրանցվել, մահացել  է 800 մարդ :

Մի քանի օր շարունակ Միացյալ Նահանգների Կոնգրեսում .բանավեճեր էին ընթանում՝ բյուջեից նման ահռելի գումարի դուրս գրման շուրջ: Միտչ Մաքքոնելին ասել է, թե նման տրամադրումները հատուկ են ռազմական պայմաններում արվող հատկացումներին՝ այսպիսով կարեւորելով իրավիճակն ու տրամադրվող միջոցները:

Տպել
582 դիտում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Պատրիկ Դևեջյանի ընտանիքին

Կորոնավիրուսով հիվանդներից 14-ի վիճակը ծանր է, 1 անձի վիճակը՝ ծայրահեղ ծանր. նախարար

ՈՒԵՖԱ-ի նախագահը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանը հնարավոր է՝ չեղարկվի. BBC

Երեկվա ընթացքում 332 անձի նկատմամբ կազմվել է վարչական վարույթ՝ մեկուսացման կանոնները խախտելու համար

Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին առանձնակի ուշադիր լինել այս խմբի մեր հայրենակիցների նկատմամբ․ վարչապետ

Պարետի որոշումը խախտելու համար Երևանի Վարդանանց փողոցում գտնվող 2 շինանյութի խանութի գործունեությունը կասեցվել է

Կորոնավիրուսով հիվանդների թիվը Հայաստանում հասել է 482-ի. 58 նոր դեպք է արձանագրվել 24 ժամում

«Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում արձանագրվել են 618 մլն դրամի խախտումներ․ՊՎԾ

Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում

Վարակը վաղ թե ուշ ավարտվելու է՝ տնտեսական ակտիվությանը հասցնելով շոշափելի վնասներ. Արտակ Քամալյան

ԱՄՆ-ում սովորող մի խումբ հայ ուսանողներ բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը. դեսպանատունն արձագանքել է

Ժամը 12:00-ին տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, կընդունվի հակաճգնաժամային եւս 3 փաթեթ. վարչապետ

ԱՄՆ-ում կորոնավիրուսից կարող է 100.000 մարդ զոհվել. այդ թվով սահմանափակվելը Թրամփը «հաջողված» կհամարի. CNN

Երգիչ Իգոր Նիկոլաեւի կորոնավիրուսային թեստի պատասխանը բացասական է. օրերս երկկողմանի թոքաբորբով դիմել էր հիվանդանոց

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը շուրջ 10 հազար է. մահերի թիվը հասել է 131-ի

Ոստիկաններին հայհոյել է, հարվածներ հասցրել. 28-ամյա տղամարդը ձերբակալվել է. մանրամասներ (տեսանյութ)

Ավտոմեքենան սահել է ձորը. տուժածներ չկան

Վարչապետի աշխատակազմը հրավիրում է աշխատանքի Կադաստրի կոմիտեում

ԲՏԱՆ հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման եւ մասնակի արտադրության առաջարկների մասին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատարների համար