«Պարետատունը իր քմահաճույքի համար չի փակել ռեստորանները». ըստ Փաշինյանի՝ խոզաբուծության ոլորտը 0 տոկոսով վարկ կստանա

«Վաղը պլանավորում ենք կառավարության նիստում 5 փաթեթ ընդունել, որոնք այս ճգնաժամանյին իրավիճակի հետ են կապված»,- այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ աջակցություն է ցուցաբերվելու նաեւ գյուղատնտեսությանը, անասնապահությանը, այդ թվում՝ խոզաբուծությանը:

Փաշինյանն այդ հարցին անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Ռուբիկ Ստեփանյանի հարցին ի պատասխան. Պատգամավորը նշում էր, որ ինքը խոզաբույծներից ահազանգեր է ստացել, որ քանի որ ռեստորանները փակվել են արտակարգ դրության պատճառով, իրացման հետ կապված խնդիր ունեն:

«Այ, որ պարետատան որոշմամբ ռեստորանի աշխատանքը դադարեցվել է, ուրեմն… դա ինչ-որ մեղադրական կոնտեքստ է ստանում: Պարետատունն իր քմահաճույքի համար չի փակել ռեստորանները: Եթե չփակվեր ռեստորանը, սննդի օբյեկտի աշխատողը վարակվեր կորոնավիրուսով, հետո իր տարիքով ծնողին վարակեր, հետո իր տարիքով ծնողին, Աստված չանի, մի բան պատահեր, գալու էին ասեին՝ ինչու կառավարությունը վտանգը չգնահատեց, չեկավ, չփակեց… Ինչ վերաբերում է խոզաբուծությանը, այդ մասին մենք մեր ծրագրում ավելացրել ենք նոր կետ…0 տոկոսով պարտքով փող ենք տալիս խոզաբուծության ոլորտին: Ասում ենք՝ թող գնա, ապացուցի, որ ինքը լավ տնտեսվարող է, եւ գումարը կտանք 0 տոկոսով»,- հայտարարեց վարչապետը:

Այնուհետեւ նա ընդգծեց, որ թեեւ ռեստորանում խոզի միս ուտելն արգելվել է, բայց ընդհանրապես խոզի միս ուտելը չի արգելվել: Սա, ըստ վարչապետի, ենթադրում է, որ խանութում աճել է պահանջարկը:

Փաշինյանը հավելեց նաեւ, որ շատ երկրներ ասում են՝ եկեք փող բաժանենք: ՀՀ կառավարությունը չի ընդունում այդ տրամաբանությունը եւ որոշել է հասցեական օգնել այն ընկերություններին, որոնք պատրաստ են ընդունել մարտահրավերը մրցունակ լինելու ետկորոնավիրուսային շրջանում կամ հենց կորոնավիրուսին զուգընթաց:

Տպել
1195 դիտում

Չգնահատված հանճարներն ու սադրիչները երկրորդ ճակատ են բացել իշխանության դեմ. Լեւոն Տեր-Պետրոսյան

56 նոր պլանշետ է տրամադրվել Լոռու մարզին հեռավար դասապրոցեսն անխափան իրականացնելու նպատակով

Լրատվական կայքերում վիճակաղերի գովազդն իրականացնել 21։00-ից մինչեւ 06։00-ն․ ֆինանսների նախարարության նախագիծը

Աշխարհում մնացել է 18 պետություն, որտեղ պաշտոնապես չի գրանցվել կորոնավիրուսի որեւէ դեպք

Գեղարքունիքի մարզի որոշ համայնքների աղբավայրերում կատարվում են հողածածկման աշխատանքներ

56 համակարգչային տեխնիկա է հատկացվել Արմավիրի սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքների երեխաներին

Կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացվել. ՊՆ

Առաջարկվում է մի շարք գետերում արգելել փոքր հիդրոէլեկտրոկայաններ կառուցել

Հայաստանում հնարավոր է մեկ-երկու շաբաթում տասնյակ հազարավոր թեստեր արտադրել․ Արսեն Առաքելյան

Րոպեներ առաջ ՀՀ է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը. Շուշան Ստեփանյան

Մոսկվա-Երեւան երկու թռիչքով Հայաստան են վերադարձել 400-ից ավելի ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

Արմեն Սարգսյանը կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին մաղթել է շուտափույթ ապաքինում

Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը՝ 36%. Ռուստամ Բադասյան

Որոշ խախտումներ արձանագրվել են, մեր թիմը եւս դժգոհություն է ունեցել. Ա. Հարությունյանը՝ ԱՀ-ում ընտրական իրավիճակի մասին

Արցախի ԿԸՀ-ն բաշխել է պատգամավորական մանդատները եւ նախագահական ընտրությունների 2-րդ փուլի օր նշանակել

Անցկացվել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ. ՊՆ

Մխիթարյանի նախկին թիմն ամենաշատ գումար կորցրած ֆուտբոլային թիմը կլինի Անգլիայում

Անդրեա Բոչելին Զատիկի օրը համերգ կտա Միլանի դատարկ տաճարում` ուղիղ հեռարձակմամբ

Արցախում արհեստական կամ սպեկուլյատիվ գնաճ չկա. պետնախարար

Երկրպագուները Քիմ Քարդաշյանին խիստ մեղադրել են նոր օծանելիքի վաճառք սկսելու համար. նրան անզգամ են համարում