Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ի շարունակություն նախօրեին Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ ունեցած հեռախոսազրույցի՝ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին:

Հանրապետության նախագահն անդրադարձել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում ձեռք բերված պայմանավորվածություններին և նշել, որ առաջիկա օրերի ընթացքում էմիրաթական կողմին կփոխանցվի ՀՀ առողջապահության նախարարության կազմած՝ անհրաժեշտ պարագաների ցանկը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-էմիրաթական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքին, կարևորվել փոխգործակցության ակտիվացումը սննդի անվտանգության ոլորտում, ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում:

Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին ասել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել կորոնավիրուսի դեմ պայքարին: «Կորոնավիրուսը մեծ մարտահրավեր է մարդկանց համար: Մենք պետք է համագործակցենք բոլոր երկրների հետ, խոսքը միայն ԱՄԷ-ի կամ Հայաստանի մասին չէ: Պետք է համատեղ աշխատենք այս վիրուսը կանգնեցնելու համար,- ասել է դեսպանը, նշելով, որ դրական արդյունքի հնարավոր է հասնել միայն տանը մնալով և սոցիալական հեռավորություն պահպանելով:- Շատ կարևոր է պահպանել սոցիալական հեռավորությունը ոչ միայն պաշտոնական հանդիպումների ընթացքում, այլ նաև՝ տանը երեխաների, ընտանիքի մյուս անդամների հետ»:

Հանրապետության նախագահի հետ դեսպանի հանդիպման ժամանակ նույնպես, ինչպես նախագահ Սարգսյանի նախորդ հանդիպումների դեպքում, համապատասխան սոցիալական հեռավորություն է պահպանված եղել:

Տպել
355 դիտում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք

Երեւանում հրդեհվել է չշահագործվող վագոն-տնակ

Հայ-Ռուսական համալսարանը հաղթել է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի մրցույթում

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 424-ի. 52 նոր դեպք՝ 24 ժամում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների կեցության եւ խնդիրների վերաբերյալ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. վարորդը հիվանդանոցում է

Վերջին 1 ժամում Նորքի հիվանդանոցում կորոնավիրուսից 2 մահվան դեպք է արձանագրվել. նախարար

Ժամը 21:00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսի 407 դեպք

Երևանում հարբած վարորդը մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանին. տղամարդը ձերբակալվել է

ՌԴ նոր սահմանափակումների որոշումը Հայաստանի վրա չի ազդի. Նիկոլ Փաշինյան

Ժամը 19:30-ի դրությամբ թոքաբորբով 13 պացիենտ է գտնվում ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

Գյուրջյան փողոցում ծառը վնասվել է. առկա է եղել ընկնելու վտանգ

«Սոցիալական շտապօգնություն». Գյումրիում պարենի ծանրոցներ կստանան ստեղծված իրավիճակում օրվա հացից զրկված ընտանիքները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հանրապետական մաղթանք է կատարվում. դուրս է բերվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը (ուղիղ)

Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը

Մոտ կես միլիոն դրամի հագուստի գողության դեպքը բացահայտվել է. (տեսանյութ)

Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս հայտնեց

Ոստիկանները վարդերի փնջերը ձեռքերին գողերի են բռնել

Մարտի 28-ի ժամը 15-ի դրությամբ ոստիկանությունը 361 արձանագրություն է կազմել

Ալաշկերտում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա է այրվել