ՌԴ-ն հացահատիկ կուղարկի Հայաստան, բայց պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի, որ ՀՀ-ից երրորդ երկիր չի գնա

Ազգային ժողովում մեկնարկել է Կառավարության հետ հարցուպատասխանը: Հարցեր ուղղելու համար հերթագրվել է 35 պատգամավոր:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արմեն Եղիազարյանին հետաքրքրում էր, թե ՌԴ-ից հացահատիկի եւ հատիկային այլ ապրանքների արտահանման արգելքից հետո արդյոք մեր դիվանագիտական ճանապարհներով փորձե՞լ ենք պարզել, թե ինչ տեւողությամբ է լինելու, եւ ինչքանով կազդի ՀՀ-ում սննդային դեֆիցիտի վրա:

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մենք հարց ենք բարձրացրել ԵԱՏՄ հարթակում, այսօր նիստ եղել է, պայմաննավորվածություն է ձեռք բերվել, որ նման իրավիճակները կբացառվեն: Ռուսական կողմը խնդիր է դնում, որ մենք՝ ԵԱՏՄ անդամ երկրները, մեր տարածքից արտահանման արգելք դնենք, որպեսզի չստացվի, որ ԵԱՏՄ երկրների միջոցով արտահանվում է երրորդ երկիր: Այդ հարցն ամսի 26-ին կպայմանավորվենք: Այս պահին այդպիսի խնդիր չկա»,- ասաց Գրիգորյանը:

Եղիազարյանը նաեւ հետաքրքրվեց, որ եթե ՌԴ-ն նման արգելք է դնում, միգուցե մենք նույնպես մեր ներքին արտադրողների կամ ՀՀ-ում գտնվող սննդամթերքի համար սահմանափակումներ նշանակենք եւ թույլ չտանք Հայաստանից արտահանել, քանի որ կարող է լինել ժամանակահատված, որ մենք կարիք ունենանք ինքներս մեզ սպասարկել:

Գրիգորյանը նկատեց, որ այս պահին, փառք Աստծո, նման խնդիր չկա, բայց եթե նման խնդիր առաջանա, պարետը բավարար գործիքակազմ ունի, որ կարգավորի այդ խնդիրը:

Փոխվարչապետը նաեւ ընդգծեց, որ մենք պետք է հավասարակշռված լինենք, որովհետեւ եթե մենք նման արգելք դնենք, ուրիշ երկրներ էլ են նման բան անելու, եւ այստեղ ներմուծման-արտահանբան բալանսի խնդիր կլինի:

Տպել
1366 դիտում

ԱՏՄ ղեկավարը շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ զինված հարձակում է կազմակերպվել

ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ

Սյունիքի մարզում 30 մետր բարձրությամբ հսկայական դրոշ է տեղադրվել (տեսանյութ)

Վթար Երեւանի Մարշալ Բաբաջանյան փողոցում․ 15-ամյա վարորդն ու ուղեւորը հոսպիտալացվել են

Բագրավան գյուղի բակերից մեկում այրվել է 1200 հակ անասնակեր

ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է. 340 բեռնատար կա կուտակված

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա պլանային անջատումներ են սպասվում

Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավար

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք. գրանցվել է 5 մահ

Արցախի շուրջօրյա էլեկտրամատակարարումը վերականգնված է. Արցախի նախագահը՝ կապի ու հաղորդակցության խնդիրների մասին

Մինասյանը պետք է պատասխան տա. Արարատ Միրզոյանը՝ լրտեսության մեղադրանքի մասին

ՊՆ փոխնախարար է նշանակվել Սուրեն Սահակյանը

Ակնհայտ սուտ է. ԱԱԾ-ն հերքում է Միքայել Մինասյանի մեղադրանքներն Արարատ Միրզոյանի հասցեին

Հայաստանում ադամանդագործության և ոսկերչական ոլորտների զարգացման համար ապետք է միավորվեն պետությունն ու ընկերությոնները

ԱՀ նախագահը ամերիկահայ վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

Արցախում 50 հազար ծառ կտնկվի «1 դոլար = 1 ծառ» բանաձևով

Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից դժվարանցանելի է, Լարսը փակ է

Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ

Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսի սեքվենավորման փորձ է կատարվել

Մեր գյումրեցի տղան լավ է. պատգամավոր Նազելի Բաղդասարյանը տեսակցել է օրեր առաջ հրազենային վիրավորում ստացած զինծառայողին

23-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և բերման է ենթարկվել

10 ոսկե, 5 արծաթե, 2 բրոնզե մեդալ. հայ դպրոցականների՝ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայի ձեռքբերումները

Սահադաշտում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով անչափահաս է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. shamshyan.com

Հայրենիքի փրկության շարժմանը մասնակցում էին նաեւ նախկին ու ներկա քաղաքապետեր

Իրանում «Radteb Naghsh-e Jahan» ընկերության տնօրենը հայտարարել է Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու մասին

«Հայ երգը դարերից». նոր նախագիծ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբից

Հայաստանը պահեք`սահմանը ատամներով բռնած, սահմանին սիրահարված, ու սահմանին միշտ մի կյանք պարտք

Լեռնային Ղարաբախում շուրջ 100 խաղաղապահ պատվաստվել է «Спутник-V» պատվաստանյութով. ՌԴ ՊՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 12-ից 15 աստիճանով

Հայկ Հաջինազարյանը կնշանակվի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար. «Արմենպրես»

Լերմոնտովոյին հարակից անտառից ապօրինաբար ծառեր են հատվել

Արծվանիկ գյուղում ավտոմեքենա է այրվել

ՊԵԿ-ում քննարկվել է զարգացման եվ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը

Շաբաթ օրը մեզ կընդունեն արդեն վարչապետի ֆորմատով. ավարտվեց ժամկետային զինծառայողների ծնողների հանդիպումը

 «Մեկ օր հրաշքի մեջ». իրականացվել է բարեգործական ծրագիր զինծառայողների և արցախցի փոքրիկների համար

Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում ձյուն է. ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ

Ժամանակավոր արգելք է սահմանվել սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ. ՊԵԿ

Հայրենիքի փրկության շարժումը Վանաձորում է. Վազգեն Մանուկյանն անդրադարձավ Գյումրիում արված իր «բոմժ» արտահայտությանը