«Այո՛, դժգոհ եմ. սահմանին պետք է թեստ լիներ». ԲՀԿ-ն նիստ է անում, ավարտին ԱԺ ու Կառավարություն առաջարկներ կներկայացնի

ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այսօր նիստ է հրավիրել՝ քննարկելու կորոնավիրուսի տարածման հետեւանքով ստեղծված իրավիճակում անհրաժեշտ քայլերը:

Իր խոսքում Ծառուկյանը նշեց, որ յուրաքանչյուրն իրավունք ունի առաջարկներ անել ստեղծված իրավիճակից միասնական դուրս գալու համար:

«Առաջին քայլը պետք է լիներ այնպես անել, որ վիրուսը ներս չմտներ: Եթե ներս ա մտել, իմանալով մեկը նշանդրեք ա գնացել, մեկը ծնունդ ա գնացել… Բայց որ ասենք՝ ես դժգոհ եմ մոտեցումից, այո՛, դժգոհ եմ, ինչի համար, որովհետեւ սահմանին պետք ա թեստ լիներ, մուտքերը, աէրոպորտը, հիվանդանոցը ստուգվեին, ներս թողնեին»,- նշեց ԲՀԿ առաջնորդը:

Այնուհետեւ անդրադառնալով համաճարակի տարածման հետեւանքով անաշխատանք մնացած մարդկանց՝ Ծառուկյանը նշեց, որ իր կարծիքով նրանք պետք է պետությունից օգնություն ստանան:

«Ունենք 200 հազար ընտանիք, որ օրավարձով աշխատում են, ստանում են 5-7000 դրամ, որ իրենց տունը պահեն: Հիմա 200 հազար ընտանիք չի աշխատում, տաքսիսիտները չեն աշխատում, մարդիկ տաքսի չեն նստում, տուրիստական ավտոբուսները չեն աշխատում: Ամսական գոնե տրամադրենք էս մարդկանց 70 հազար դրամ, որ մարդիկ կարողանան գոյատեւել, ավելի վատ պրոցեսներ չառաջանան»,- ընդգծեց նա:

Ապա անդրադառնալով բանկային պարտավորություններին՝ Ծառուկյանը նշեց, որ պետք է լինի ոչ թե սառեցում, այլ ներում 3 ամսով: Ըստ նրա՝ հնարավոր չէ, որ բանկերում պարտավորություն ունեցող 1 միլիոն 600 հազար մարդիկ կարողանան անհատական հանդիպումներ ունենան եւ իրենց հարցերը պարզեն:

«Թե չէ ասում են՝ անհատական հանդիպումներ. լավ ծիծաղելի ա, ձեր ցավը տանեմ, միլիոն 600 հազար մարդ անհատական հանդիպումներ, էս վիրուսը կա»,- հավելեց Ծառուկյանը:  

Նա վստահեցրեց, որ ոչ թե ուզում են լավամարդ լինել, ցեխ շպրտել, այլ առաջարկներ են անում, որպեսզի իշխանությունները տեսնեն՝ «ում տեսակետն ա լավ, ում մոտեցումն ա լավ, նա էլ ընդունեն, էս վիճակից դուրս գանք»:

Մինչ իր կուսակցության ներկայացուցիչներին խոսք տալը՝ ԲՀԿ առաջնորդը պատգամավոր Վահե Էնֆիաջյանին առաջարկեց հանդիպման ավարտին բոլոր առաջարկների վերաբերյալ արձանագրություն կազմել եւ մի օրինակ ներկայացնել ԱԺ նախագահին, մի օրինակ էլ՝ Կառավարությանը:

Տպել
3156 դիտում

«Նորք»-ում գրանցվեց մահվան եւս մեկ դեպք. Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը դարձավ յոթ

Բոլորս պետք է լծվենք գազի գնի հայտի ուսումնասիրության հիմնավորվածությանն ու դրա գնահատականին. պատգամավոր

Դատավորը նկատողություն ստացավ «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին երկիրը լքելու թույլտվություն տալու համար

Բելառուսը ռուսական նավթը կգնի բարելի դիմաց 4 դոլար արժեքով. հավելավճարներ չեն լինի

ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Նաիրա Մխիթարյանին

Արցախում մեկուսացված 3 քաղաքացու հետազոտության արդյունքները եղել են բացասական․ ԱՀ-ում առայսօր կորոնավիրուսի դեպք չկա

«Առականի». նոր նախագիծ ԿԳՄՍ նախարարությունից

Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Ռուսաստանում կարանտինային արձակուրդը կտեւի ամբողջ ապրիլ. Պուտինը նոր ուղերձով է հանդես եկել

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 6-րդ դեպքը

Ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը եւ որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ

Անցկացվել են հրետանավորների գործնական պարապմունքներ․ ՊՆ

Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժողն առերեսվել է երկու մեղադրյալների հետ

Արցախում մարտին թանկացել են բժշկական դիմակը, ալյուրը, հավի ձուն, սոխը, կիտրոնն ու այլ ապրանքներ

ՊԵԿ-ը շարունակում է խրախուսել հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողներին․ 4 տնտեսվարողի հավաստագիր է ուղարկվել փոստով

Ապրիլյան ագրեսիան ամրապնդել է Արցախի ժողովրդի և իշխանությունների՝ պետականության զարգացումը շարունակելու վճռականությունը

Գյումրիի խանութնրից մեկում հայտնաբերվել եւ ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ․ ՍԱՏՄ

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Ոստիկանության Դիլիջանի ու Վարդենիսի բաժիններում քաղաքացիներն ապօրինի հրազեններ են հանձնել

Խոնարհվեցի հայրենիքի պաշտպանության ժամանակ ընկած հերոսների շիրիմների առջեւ․ Արարատ Միրզոյան