Ռեսուրսները պետք է օգտագործել այնպես, որ մաքսիմալ երկար դիմակայենք, քանի որ սա կարող է երկար տեւել․ Ալեն Սիմոնյան

Հիմա շատ հեշտ է տարբեր բաներ առաջարկել, որ ամեն անկյունում մարդ կանգնի եւ բոլոր անցնողներին գումար բաժանի, որ ոչ ոք որեւէ բան չվճարի, որեւէ մեկը կոմունալ վճար չանի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Նա շեշտեց, որ ինչ հնարավոր է, կառավարությունն անելու է առանց Էդմոն Մարուքյանի առաջարկի, առանց որեւէ մեկ այլ առաջարկի, անում է, արել է եւ շարունակելու է անել։

«Հիմա այնպիսի իրավիճակ է, երբ շատ սահմանափակումներ են մտցնում, ասում են՝ բա, հիմա տնտեսությունը, այս հարցը, այն հարցը, քիչ սահմանափակում են մտնցում, ասում են՝ հեսա մարդիկ կմեռնեն, հեսա այս կլինի, այն կլինի։ Եզրը շատ բարակ է, եւ իշխանությունը գործում է՝ ըստ իրավիճակի հրամայականի»,- ասաց Սիմոնյանը՝ վստահեցնելով, որ Հայաստանը համաշխարհային այս իրավիճակում գտնվում է ամենալավ տեղում եւ ամենաքիչ տուժած երկրներից է։

Նրա կարծիքով՝ աշխարհի տնտեսությունն ամենայն հավանականությամբ փլվելու է, եւ հնարավոր է, որ ունենանք իրավիճակ, որը շատ ավելի վատ կլինի, քան 200 թվականին։

«Պետք է անենք ամեն ինչ, որ մաքսիմալ մեղմացնենք հարվածը բոլորի համար։ Պետությունը հիմա ունի այդքան ներուժ, քանի որ վերջին 2 տարվա ընթացքում պաշտոնյաները բյուջեից գումար չեն գողացել, բյուջեն գերակատարվել է, ավելի շատ ՀԴՄ կտրոն է տպվել, հարկ է մուծվել»,- նկատեց ԱԺ փոխխոսնակը։

Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե իր հնչեցրած բոլոր առաջարկներին իշխանությունները ձեռք էին առնում՝ Սիմոնյանն ասաց՝ չի տեսել, որ իր գործընկերները ձեռք առնեն։ «Քաղաքացիների կողմից եթե պարոն Մարուքյանն արժանացել է ձեռք առնոցիի, միգուցե ամպագոռգոռ եւ դեմագոգիկ հայտարարություններ անելուց առաջ մտածի։ Անընդհատ ասել, որ եկեք սենց անենք, նենց անենք՝ չունենալով ոչ մի պատասխանատվության զգացում, որեւէ տեղեկատվություն, դրա հետեւանքն է, որ ձեռք են առնում»,- ասաց Սիմոնյանը։

Նա շեշտեց, որ իրեն հետաքրքիր չէ, թե ինչ է ասում Էդմոն Մարուքյանը, մյուս ընդդիմախոսը,  որովհետեւ կա փաստ, որ Հայաստանում չկան սննդի դատարկ խանութներ, որ ամբողջ ինֆորմացիան տրամադրվում է, որ մաքսիմալ վերահսկվում է, չկան շատ ծայրահեղ դեպքեր։

«Մենք մեր ռեսուրսները պետք է օգտագործենք այնպես, որ կարողանանք մաքսիմալ երկար դիմակայել, քանի որ այս ամենը կարող է երկար տեւել»,- եզրափակեց Սիմոնյանը։

Տպել
302 դիտում

Վիշտն անսահման է. Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Մահացել է լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին

Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ Պատրիկ Դեւեջյանի մահվան բոթից. Նիկոլ Փաշինյան

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ մոտ 6 հա տարածքում

Հայաէրոնավիգացիայի աշխատակիցները կշարունակեն մեկուսացված մնալ Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում

ԿԳՄՍՆ-ն այսօրվանից սկսել է հավաքագրել համակարգչային սարքեր`ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու համար

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանը. LePoint

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք

Երեւանում հրդեհվել է չշահագործվող վագոն-տնակ

Հայ-Ռուսական համալսարանը հաղթել է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի մրցույթում

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 424-ի. 52 նոր դեպք՝ 24 ժամում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների կեցության եւ խնդիրների վերաբերյալ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. վարորդը հիվանդանոցում է

Վերջին 1 ժամում Նորքի հիվանդանոցում կորոնավիրուսից 2 մահվան դեպք է արձանագրվել. նախարար

Ժամը 21:00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսի 407 դեպք

Երևանում հարբած վարորդը մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանին. տղամարդը ձերբակալվել է

ՌԴ նոր սահմանափակումների որոշումը Հայաստանի վրա չի ազդի. Նիկոլ Փաշինյան

Ժամը 19:30-ի դրությամբ թոքաբորբով 13 պացիենտ է գտնվում ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

Գյուրջյան փողոցում ծառը վնասվել է. առկա է եղել ընկնելու վտանգ

«Սոցիալական շտապօգնություն». Գյումրիում պարենի ծանրոցներ կստանան ստեղծված իրավիճակում օրվա հացից զրկված ընտանիքները