Կորոնավիրուսը նույնպես կանցնի չար մշուշի պես. վարչապետը կոչ է անում ժամանակն օգտագործել կարդալու, ծխելը թողնելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր ուղերձում կոչ արեց տանը մնալու, մեկուսանալու, ինքնամեկուսանալու ժամանակները օգտագործել կարդալու, մտածելու, ապագան պլանավորելու եւ այդ ապագան կյանքի կոչելու վճռականությամբ տոգորվելու համար:

«Սա ինքնահայեցման, վատ սովորություններից ազատվելու ամենահարմար ժամանակն է: Հենց նման պահերին ենք հասկանում, թե ինչքան խոցելի ենք մենք, թե նման օրհասական պահերին ինչպիսի մարտահրավերների առաջ են կանգնեցնում անառողջ ապրելակերպը, անառողջ սննդակարգը, նստակյաց կյանքը, ավելորդ քաշը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը: Կոչ եմ անում այս ժամանակահատվածն օգտագործել ծխելը թողնելու,ավելորդ քաշից ազատվելու, թեթեւ սննդի կուլտուրա որդեգրելու համար: Կոչ եմ անում մեկուսացման այս առիթն օգտագործել առավոտյան վազքի կամ հեծանվավազքի կամ մարմնամարզության կուլտուրա որդեգրելու համար՝ իհարկե այս ընթացքում պարտադիր պահպանելով առնվազն 10 մ սոցիալական հեռավորությունը եւ բացառելով թիմային մարզաձեւերը, առնվազն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում»,- ասաց վարչապետը:

Նա նաեւ կոչ արեց այս ժամանակահտվածն օգտագործել մեր հայրենիքի, մեր հայրենակիցների նկատմամբ վերաբերմունքը դեպի լավը փոխելու համար: Փորձելու հայրենիքին վերաբերվել որպես օջախի, ժողովրդին՝ որպես ընտանիքի, հայրենակիցներին որպես ընտանիքի անդամների:

«Կոչ եմ անում հնարավորինս կարդալ, լրացնել սեփական գիտելիքների պաշարը, մտածել ապագայի եւ այդ ապագան մերը դարձնելու գործում մեզնից յուրաքանչյուրի անելիքի մասին: Մեզնից յուրաքանչյուրը՝ որպես անհատ, եւ մենք՝ որպես ժողովուրդ ու պետություն պետք է ոչ թե ուրիշների խղճահարությունն ու կարեկցանքը փնտրենք, այլ հարգանքն ու ակնածանքը, հիացմունքն ու սերը: Սա պետք է լինի յուրաքանչյուրիս նպատակը թե անհատական, թե ազգային պետական մակարդակում: Եվ սա մեր պարտքն է ինչպես նախնիների, այնպես էլ ապագա սերունդների առաջ: Նույնիսկ ամենաօրհասական պահին մենք չպետք է մոռանանք, որ սերում ենք Հայկ Նահապետից եւ մեր անունն է հայ: Եվ ինչպես դասականն էր ասում՝ Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տե՛ս, անհետ կորել, անցել է չար մշուշի պես: Կորոնավիրուսը նույնպես կանցնի չար մշուշի պես եւ կմնա այն ապագան, որն այսօր կառուցում ենք մեր մտքերում, մեր ազգային պետական հավաքական մտքում: Այնպես որ գլուխներդ բարձր, դուխներդ տեղը»,- հայտարարեց վարչապետը՝ ընդգծելով, որ դա առավելեւս վերաբերում է բժիշկներին, առողջապահական համակարգի այն աշխատողներին, որոնք անձնուրաց կռիվ են տալիս վարակի դեմ:

Տպել
2447 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում