Ժամը 23:00-ից ՀՀ ողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակվում է․ Քրմոյան

24/03/2020 schedule21:06

Այսօր ժամը 23:00-ից ՀՀ ողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակվում է եւ սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց բնակության վայրում: Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը:

Նրա խոսքով՝ պարետի հանձնարարությամբ` ոստիկանության ուժերը ՀՀ ամբողջ տարածքում իրականացնելու են հսկողություն. «Մարդկանց տեղաշարժի դեպքում ոստիկանն իրավասու է մոտենալու եւ հարցնելու նպատակը եւ ստուգելու անձը հաստատող փաստաթուղթն ու տեղաշարժման թերթիկը: Եթե չկա այդ թերթիկը, ապա ոստիկանը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի համապատասխան միջոցներ կիրառել»։

Քրմոյանը նշեց, որ քաղաքացիները պետք է մնան տանը, տանից դուրս չպետք է գան` բացառությամբ  որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերի։

«Այդ դեպքերը նույնպես պարետի որոշմամբ սահմանված են, մասնավորապես, կենսական անհրաժեշտությունից ելնելով մեր քաղաքացիները կարող են այցելել` գնումներ կատարել մթերային խանութներ, դեղատներ կամ գյուղատնտեսական շուկաներ: Սա չի նշանակում, որ քաղաքացիները հնարավորություն ունեն օրը մի քանի անգամ այցելել, ցանկալի է, որ բացառիկ դեպքերում դուրս գան: Հնարավորություն ունեն մասնակցելու հոգեհանգստի արարողություններին, ինչպես նաեւ եթե խնամքի կարիք ունեցող անձի են այցելում նույնպես կարող են դուրս գալ»,- փոխվարչապետի խորհրդականը։

Նրա խոսքով՝ բացառիկ դեպքերում թույլատրվելու է նաեւ բնակության վայրի անմիջական մոտակայքում օրական մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարժության համար դուրս գալ տանից. «Արտակարգ դրության ժամանակ տեղաշարժի թերթիկ կա։ Յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալուց մեր քաղաքացիները պետք է լրացնեն այդ թերթիկը: Այն տնտեսական գործունեությունը կամ պետական կառավարման աշխատողները, որոնք թույլտվություն ունեն` դուրս գալու տանից, այդ անձինք նույնպես այդ թերթիկը պետք է լրացնեն: Եթե անձն աշխատում է սննդի արտադրությունում եւ պետք է աշխատանքի գնա, ուրեմն անձը պետք է ունենա պարտադիր անձը հաստատող փաստաթուղթ եւ այդ թերթիկը լրացնի։ Պետք է սահմանված լինի անձի անուն ազգանունը, ելքի ժամը, հասցեն` որտեղից անձը դուրս է գալիս, այցելության հասցեն»։

Քրմոյանը նշեց, որ ՀՀ ողջ տարածքում հանրային ծառայության իրականացումը եւս սահմանափակվել է. «Հրահանգված է հանրային իշխանության բոլոր մարմիններին` գործունեությունն իրականացնել հնարավորինս առցանց տարբերակով: Սա նշանակում է, որ վարչական շենքում անձինք իրավունք չունեն գտնվել: Բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ մարմնի ղեկավարը առանձնահատկություններից ելնելով` որոշում է, որ որոշակի քանակով մարդիկ պետք է այցելեն»:

Անդրադառնալով լրագրողների գործունեությանը Քրմոյանն ասաց, որ լավ կլինի նրանք աշխատեն տնից․ «Եթե թույլատրելի տեսակներում չկա նրանց ելքի նպատակը, ապա նրանք պետք է մնան տանը եւ աշխատեն տնից»։ 

Նա ընդգծեց՝ պետական մարմինների սպասարկման գրասենյակները եւս չեն աշխատելու. «Քաղաքացիները չպետք է ացելեն պետական մարմիններ` ծառայություններ ստանալու նպատակով: Այն կարող է կատարվել նաեւ առցանց: Միեւնույն ժամանակ, որպեսզի քաղաքացիների անհետաձգելի կարիքները անպատասխան չմնան, մեր պետական մարմիններին հրահանգված է իրենց ֆեյսբուքյան էջերով կամ կայքերով կհրապարակեն բոլոր կոնտակտները, որով քաղաքացիները կարող են անհետաձգելի դեպքում դիմել տվյալ պետական մարմնին»:

Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը գործարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ Covid19.gov.am կայքը: 

«Սա հիմնական ռեսուրսն է լինելու տեղեկատվություն ներկայացնելու, բացի gov.am կայքից: Շուրջօրյա թարմացվող տեղեկատվություն է դրվելու այստեղ կորոնավիրուսի կանխարգելման, բուժման պետական միջոցառումների վերաբերյալ: Ներկայացվելու է համապատասխան լրահոս, պարետի բոլոր ցուցումներն ու որոշումները: Ներկայացված է թարմացվող տեղեկատվություն ճամփորդական սահմանափակումների վերաբերյալ»,- ասաց Քրմոյանը՝ հավելելով, որ կայքում հղումներ կան պարետատան թեժ գծին եւ առողջապահության նախարարության օպերատիվ կենտրոնին:

Տպել
2064 դիտում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված