Յուրաքանչյուր կյանք անգին է, եւ պետք է ամեն ինչ անենք մահվան ելքով դեպքերից խուսափելու համար. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հղած ուղերձում նկատեց, որ աշխարհը դժվար օրեր է ապրում. նոր կորանավիրուսի համաճարակը ոչ միայն շարունակում է տարածվել աշխարհում, այլեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն՝ նոր թափ է հավաքում:

«Աշխարհում 350.000 կորոնավիրուսի հաստաված դեպք կա, ավելի քան 16.000 մարդ արդեն մահացել է վարակից: Ի՞նչ գիտենք մենք կորոնավիրուսի մասին: Դա մի վարակ է, որն անցնում է մարդուց մարդուն օդակաթիլային եղանակով, ախտահարում մարդու շնչառական համակարգը, արտահայտվում է չոր եւ տեւական հազով, շնչարգելությամբ, որն ուղեկցվում է ջերմությամբ եւ հասնում ծայրահեղ ծանր բարդության թոքաբորբի»,- նկատեց վարչապետը: Նրա փոխանցմամբ՝ համաշխարհային ու հայաստանյան փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսով հիվանդը կարող է չունենալ ոչ մի ախտանշան, այսինքն՝ մարդը կարող է վարակված լինել, բայց չհազալ, շնչառական խնդիրներ եւ ջերմություն չունենալ: Նման դեպքերում մեծ է հավանականությունը, որ նա կբուժվի առանց բժշկական միջամտության:

«Խնդիրն այն է, սակայն, որ այդ ընթացքում նա կարող է վարակել շատերին, ընտանիքի անդամներին: Նրանցից շատերի համար եւս հիվանդությունը լուրջ վտանգ չի ներկայացնի: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ վիրուսը հիմնականում անվտանգ է երեխաների, երիտասարդների համար, եւ նրա հիմնական զոհը դառնում են 70-ից բարձր տարիք ունեցող անձինք, ինչպես նաեւ խրոնիկ հիվանդություն ունեցողները: Եվ հետեւաբար հիմնական խնդիրը մեր վատառողջ հայրենակիցներին, ծնողներին, տատիկներին եւ պապիկներին պաշտպանելն է, հնարավոր ամեն ինչ անելը, որ նրանք խուսափեն այդ վարակից: Վարակված լինելը դատավճիռ չէ: Աշխարհում ավելի քան 100.000 մարդ բուժվել է կորոնավիրուսից, այդ թվում՝ 70-ն անց մարդիկ: Արձանագրվել է նույնիսկ 95-ամյա պացիենտի բուժման դեպք: Բայց յուրաքանչյուրի կյանքն անգին է, եւ պետք է ամեն ինչ անենք՝ մահվան ելքով դեպքերից խուսափելու համար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետեւ նա նշեց, որ դպրոցներում եւ այլ ուսումնական հաստատություններում ուսումնական պրոցեսը դադարեցվել է ոչ միայն երեխաներին վարակից պաշտպանելու, այլ նրանց միջոցով վարակի տարածումը թույլ չտալու նպատակով: Այս նպատակն ունեն նաեւ հետագայում կիրառված ավելի խիստ սահմանափակումները: Ըստ Փաշինյանի՝ խնդիրը ոչ միայն վարակի հետագա տարածումը թույլ չտալն է, այլեւ առավել խոցելի խմբերին պաշտպանելը եւ առողջապահական համակարգի անտանելի գերբեռնվածությունը կանխելը:

Տպել
1437 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին