Որոշվել է հեռավար դասերի համար «Յուքոմ»-ի ոչ թե առանձին ալիք տրամադրել, այլ առանձին բաժին՝ ըստ դասարանների ու առարկաների

Արտակարգ դրության 9-րդ առավոտը Հայաստանում նույնպես դպրոցական շնչով բացվեց։ Դեռեւս օրեր առաջ մեկնարկած հեռավար կրթության առարկաների շարքին արդեն միացել էին նորերը՝ ֆիզկուլտուրան եւ ճանապարհային երթեւեկությունը։

Առավոտյան 8․30 Հանրային հեռուստատեսությամբ առաջին դասը սկսվեց քիմիա առարկայից։ Թեման քիմիական կապն էր, դասարանը՝ 7-րդ։ Սպիտակ գրատախտակի կողքին էլ դրված էր մի շարք սրվակներով, նյութերով լի սեղանը։ Դասի ավարտին աշակերտները մի քանի րոպեում դիտեցին քիմիական փորձը, որի տեսական մասն արդեն լսել էին։

2-րդ դասը ստանդարտ առարկա չէր՝ ճանապարհային երթեւեկություն։ Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը բացատրում էր հետիոտների, այս դեպքում՝ աշակերտների անցման կանոնները․ անկարգ վարորդները շատ են, կողքից զգուշությունը չի խանգարի։

Րոպեներ անց արդեն երեխաների ամենասիրելի առարկաներից մեկն էր՝ ֆիզկուլտուրան։ Այս առարկան ամեն դեպքում նույնը չէր, ինչ դպրոցում։ Մարզիչը համազգեստով գնդակը ձեռքին աշակերտներին չէր սպասում, այլ տաղավարում համակարգչի առաջ նստած էր․ սովորեցնում էր՝ ի՞նչ է ֆիզկուլտուրան, ինչո՞ւ է կարեւոր։ Ի՞նչ հագուստ կրել մարզվելիս եւ ինչպե՞ս խուսափել վնասվածքներից։

Դասը նախատեսված էր հատկապես առաջին դասարանցիների եւ ինչու չէ նաեւ նրանց ծնողների համար։

Արդեն ժամը 11․15-ից Հանրային հեռուստատեսությամբ ընթանում էր «Բաց դաս» հաղորդումը՝ ֆիզիկա եւ մաթեմատիկա առարկաներից։

Ի տարբերություն նշված հեռուստաընկերության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջում այսօր միայն հայոց պատմությունից էին դասերը, որոնք վարում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Սամվել Պողոսյանը։

Դրանք նախատեսված էին 6-7-րդ դասարանի աշակերտների համար։ Թեմաներն էին՝ «Թուրք սելջուկները եւ Հայաստանը», «Մեծ հայքը 1 դարի վերջից, մինչեւ 3-րդ դարի կեսերը», «Տրդատ 1-ի գահակալումը» եւ «Հայկական թագավորություններն ու իշխանությունները, Զաքարյանների պետությունը»։

Գրատախտակին, կավիճին փոխարինելու էին եկել սլայդերը, իսկ «տնային առաջադրանք» արտահայտության փոխարեն՝ «շնորհակալություն ուշադրության համար»-ն էր։

Այսքանով դասերը չեն ավարտվում։ Ինչպես խոստացել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, «Յուքոմ» բջջային օպերատորի կողմից պետք է ստեղծվեր առանձին ալիք, որտեղ ներկայացվելու էին միայն կրթական ծրագրեր։ Ալիքը, ճիշտ է, չստեղծվեց, սակայն կրթական ծրագրերը կհեռարձակվեն առանձին՝ uTV-ի տեսավարձույթի (VoD) «Հեռավար ուսուցում» բաժնում։

Այդտեղ ամեն օր կտեղադրվեն են ԿԳՄՍՆ-ի կողմից տրամադրված նյութերը։

«Յուքոմ»-ի մարքեթինգի տնօրեն Տիգրան Սաֆոյանի տեղեկացմամբ՝ որոշվեց նյութերը տեղադրել կոնկրետ բաժնում, որտեղ առանձնացված են դասարանները եւ համապատասխան առարկաները։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ այսպես փաստացի նույն բանն է ստացվում, պարզապես դասակարգման տեսակետից ավելի հարմար եղանակ է։

Եթե լիներ առանձին ալիք, այն 24 ժամ շարունակ պետք է կրկներ նույն բովանդակությունը, իսկ նյութը դեռեւս այդքան էլ շատ չէ՝ առավելագույնը 4 ժամ։ Այսպես ցանկացողը կարող է իրեն հետաքրքրող դասը միացնել եւ դիտել։

«Յուքոմ»-ի բաժանորդները նյութերը դիտելու համար՝ պետք է մուտք գործեն uTV-ի տեսավարձույթի (վահանակի վրա VOD) «Հեռավար ուսուցում» բաժինը, նշեն դասարանը եւ առարկան։ 

Այսպիսով՝ uTV ծառայության բոլոր բաժանորդները, անկախ սակագնային պլանից կկարողանան այդ բաժնում տեղադրված տեսանյութերը դիտել առանց հավելյալ վճարի:

Ինչպես հավելեց Սաֆոյանը, առաջին օրը՝ մարտի 19-ին, նախարարությունից տրվող նյութերը մի փոքր քիչ են եղել, հաջորդ օրվանից դրանց թիվը շատացել է։ Նշենք, որ այս պահին դեռեւս չկան նյութեր 1-ին, 3-րդ, 5-րդ եւ 9-րդ դասարանների աշակերտների համար։ Ընդհանուր առմամբ մոտ 20 նյութ է տեղադրված։

Որքանո՞վ է այսօր Հայաստանում արդյունավետ իրականացվում հեռավար կրթությունը։ Մեր հարցին ի պատասխան՝ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նախագահ Արտակ Պողոսյանը նշեց, որ դեռեւս ոչինչ չեն կարող ասել։ Այս շաբաթվա վերջին նախատեսվում է իրականացնել որոշակի մոնիթորինգ՝ հասկանալու համար՝ ինչ պատկեր ունենք։ Այս պահին, ըստ նրա, պարզապես հետեւում են եւ փորձում խորհուրդներ տալ, օգնել ուսուցիչներին։

Նրա խոսքով՝ այսօր ունենք համայնքներ եւ երեխաներ, որոնք համացանց եւ համակարգիչ չունեն։ Փորձում են նաեւ հնարավորինս արագ տվյալներ հավաքել, թե ովքեր չունեն նման հնարավորություններ, որպեսզի մոնիթորինգ իրականացվի եւ կարողանան հասկանալ՝ ապագայում ինչպես կարելի է դասընթացները կազմակերպել։

Տպել
1660 դիտում

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան