Սննդի արտադրամասերում հիգիենայի կանոնները պահպանվում են․ մտահոգություններին արձագանքում են կառավարությունից

Նոր կորոնավիրուսի տարածման ֆոնին մարդանց մոտ գնալով նոր հարցեր ու անհանգսանալու առիթներ են ի հայտ գալիս: Շատերի մոտ մտավախություն է, թե արդյոք երաշխավորված է, որ խանութներից գնած հացի կամ այլ սննդամթերքի միջոցով վարակ չի փոխանցվում։ Մտահոգիչ հարցերից մեկն է նաեւ այն, թե արդյոք բոլոր տեսակի սննդի արտադրամասերում հետեւում են աշխատողների առողջությանը, եթե՝ այո, ապա ինչպես:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ սննդի անվտանգության տեսչությունը հետեւում է արտադրամասերում եւ բոլոր տեսակի կազմակերպություններում ու ընկերություններում սանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացմանը:

Վերջինս վստահեցրեց, որ առողջապահական եւ աշխատանքի տեսչությունը եւս իր հերթին հետեւում են անձնական հիգիենայի հետ կապված պահանջների պահպանմանը։

«Երկու մարմինն էլ հետեւում են անվտանգության նորմերի պահպանմանը։  Միաժամանակ իրավիճակով պայմանավորված՝ կա պարետի ցուցում՝ արտադրական բոլոր կազմակերպություններում անվտանգության նորմերի պահպանում-ապահովում աշխատողների համար։ Ավելացնեմ նաեւ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բազմիցս հայտարարել է, որ սննդամթերքի միջոցով վարակը չի տարածվում կամ փոխանցվում»,- շեշտեց Մանե Գեւորգյանը։

Տպել
236 դիտում

«Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա Մոսկվա-Երեւան չարտերային թռիչք կազմակերպվելու թույլտվություն

Մեքենավարման պարապմունքներ են անցկացվել 1-ին զորամիավորումում. ՊՆ

Անտառամուտի բնակիչն ապօրինաբար 5 կանգուն ծառ է կտրել եւ տեղափոխել իր տան բակ

ՀՊՏՀ-ում անհրաժեշտության դեպքում առցանց կանցկացվի դիպլոմայինի պաշտպանությունը, իսկ ԵՊՀ-ում հարցը կորոշեն ֆակուլտետները

Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ցույց տվեց նոր կառուցված մոդուլային ընդունարանները (տեսանյութ)

Կսահմանվի հատուկ՝ Կրթական սակագին. ԿԳՄՍ-ն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել

Լոռու մարզի 4 համայնքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 դեպք, մեկուսացածների մեջ բուժաշխատողներ էլ կան

Արցախում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ 7 քրեական գործ է հարուցվել

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի այրվածքային բաժանմունքը տեղափոխվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Քաղաքաշինության կոմիտեն միացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աջակցության ծրագրին

«Պարենային շտապ օգնություն»-ը Գյումրիում ծանրոց է հասցրել 50 ընտանիքի, 25-ը տրվել է «Թռչունյան տան» նախկին սաներին

Հետախուզման մեջ գտնվող 36-ամյա տղամարդը փորձել է հաշփտակել Հալաբյան փողոցի վճարային տերմինալներից մեկը (տեսանյութ)

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը

Արցախն այդպիսի ընտրությունների արժանի չէ. քաղաքագետի համոզմամբ՝ խաղից դուրս մնացածներն ու 2-րդ փուլ անցածները կբանակցեն

Անցկացվել են մարտական հերթապահության նախապատրաստման գործնական պարապմունքներ մարտական հերթափոխի մեկնող զինծառայողների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է կատարած աշխատանքի եւ ապագա ծրագրերի մասին

Վրաստանը բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց է հրապարակել. ՊԵԿ

ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման հետագա քայլերը

Կորոնավիրուսի հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվի մուտքերը կազմել են 864664835.7 դրամ