Սկզբից ես եմ ասել, որ պետությունը պետք է աջակցի աշխատակիցներին, Գագիկ Ծառուկյանն ինձնից հետո է ասել․ Էդմոն Մարուքյան

Իմ՝ ԱԺ նիստին միայն խորհրդի անդամներով մնալու առաջարկը մտքումս ծնվել է վարչապետի երեկվա հայտարարությունից հետո։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նրա կարծիքով՝ խորհրդարանի այսօրվա օրակարգում չկան այնպիսի հարցեր, որոնք հրատապ են։

«Ես առաջարկում էի ԱԺ խորհուրդը՝ ես, նախագահը, փոխխոսնակները, հանձնաժողովի նախագահները, խմբակցության ղեկավարները, մնանք շենքում, մնացածին ուղարկենք տուն եւ օպերատիվ կապի միջոցներով կապ պահենք բոլորի հետ, եւ եթե կարիք լինի, հավաքվենք, նիստ անենք։ Առաջարկը լավ չընդունվեց եւ առիթ հանդիսացավ որոշ մարդկանց համար հերոսանալու, որ իրենք կաշխատեն, բան, դե հիմա, էդպես էլ է լինում»,- ասաց պատգամավորը։

Նրա պնդմամբ՝ դիմակով պաշտպանվելն անիմաստ է, քանի որ եթե այդտեղ մի մարդ էլ հիվանդ լինի, բոլորը կվարակվեն։ «Մարդիկ ասում են՝ եթե խնդիր լինի, խորհրդարանը նիստ չի անի, եթե անում է, ուրեմն լուրջ չեն վերաբերվում, եթե լուրջ չեն վերաբերվում, քաղաքացիներն ինչո՞ւ պետք է լուրջ վերաբերվեն»,- նկատեց Մարուքյանը։

Նա մտահոգություն հայտնեց նաեւ այն քաղաքացիների մասով, որոնք այս պահին չեն աշխատում։ «Պետությանն առաջարկ ենք արել, որ ֆինանսավորի մեր աշխատող այն քաղաքացիներին, որոնք աշխատում են ամենախոցված ոլորտներում, եւ արգելվել է դրանց գործունեությունը պետական մակարդակով։ Ամբողջ աշխարհում այս մեթոդն է կիրառվում։ Պետությունն ունի ռեզերվներ եւ պիտի աջակցի, ոչ թե ասի՝ գնացեք, 0 տոկոսով վարկ վերցրեք, որն անարդյունավետ միջոց է, որովհետեւ հիմա վտանգ կա, որ բանկերն իրենց մտերիմ գործարարներին կտան այդ վարկերը, գործարարները կփակեն իրենց բարձր տոկոսով վարկերը եւ կունենան 0 տոկոսով վարկ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ շրջանառու միջոցից կվճարեն աշխատավարձերը, վարկը չի հասնի այն քաղաքացուն, որը տուժած է։

Նրա պնդմամբ՝ երբ մարդիկ բանկերից բողոքում են, պետք չէ մարդկանց նորից ուղարկել բանկեր։ Ավելի արդյունավետ է հենց բանկերին տրամադրվող գումարը տալ քաղաքացիներին։ Մարուքյանը վստահ է, որ այն ընկերությունները, որոնք փակվել են կամ փակվելու վտանգ ունեն, անիմաստ են համարում այդ վարկերը, որովհետեւ չեն կարողանալու հետո վերադարձնել։

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ չի պատրաստվում վճարել աշխատողներին պարապուրդի համար եւ պնդում է, որ պետությունը պետք է աջակցի, Մարուքյանը պատասխանեց, որ չի կարող մեկնաբանել խոշոր ձեռնարկատերերի հայտարարությունները։

«Ես նորից եմ ասում, որ այն ոլորտները, որոնք փակվել են հատկապես պետության միջամտությամբ, պետությունը պիտի աջակցի»,- ասաց Մարուքյանը, ինչից հետո լրագրողը հարցրեց՝ այսինքն՝ կիսո՞ւմ եք Գագիկ Ծառուկյանի մոտեցումը։

«Ինչ է նշանակում՝ այսինքն՝ կիսում եք։ Դա սկզբից ես եմ ասել, Գագիկ Ծառուկյանը չի ասել, ինձնից հետո է ասել, ուղղակի տարբերությունն այն է, որ ես չունեմ հազարավոր աշխատողներ, նա ունի»,- եզրափակեց պատգամավորը։

Տպել
2231 դիտում

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)