Երեւանում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

Երևանում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները: Այս մասին գրել է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

«Այս տարի մրցույթները մեկնարկեցին բավականին շուտ: Դրանք հայտարարվել էին դեռևս նախորդ տարի: Ծրագրով հիմնականում ցանցատիպ ճաքերով փողոցների փոսանորոգման աշխատանքներ են»,- ասել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:
2020թ. Երևանի քաղաքապետարանի ծրագրով կնորոգվի 567.850 քմ ասֆալտբետոնե ծածկ։

Առաջին հասցեներից մեկը Սեբաստիա փողոցն էր։ Այստեղ ընդհանուր 6000 քմ ասֆալտապատ տարածք կնորոգվի։

Որակյալ ճանապարհ ունենալու համար նախ 4-5 սմ հաստությամբ կտրվում ու դուրս է բերվում ասֆալտի վնասված շերտը։ Հետո արդեն փոշեզրկվում և մշակվում է հատուկ նյութով, որն, այսպես ասած, սոսնձի դեր է կատարում: Հերթը գործարանից բերված տաք ասֆալտինն է։

«Տեղադրման պահին ասֆալտի ջերմաստիճանը 110 աստիճանից բարձր պետք է լինի: Փաստացի՝ տվյալ պահին ջերմաստիճանը 1350 է»,- ասել է ինժեներ Մարզպետ Մելքոնյանը:

«Մեծ ծավալներով ասֆալտապատելու դեպքում հարթեցնող մի քանի մեքենա է աշխատում: Օգտագործվում է նաև հատուկ այլ տեխնիկա, որը թույլ չի տալիս, որ ասֆատապատումից հետո ալիքներ առաջանան»,- ընդգծել է Գրիգոր Հարությունյանը:

Այս տարի քաղաքում ասֆալտապատումը կիրականացնի 5 ընկերություն։ Գործի որակը հսկում են տեխնիկական հսկողության ծառայության մասնագետները։
«Յուրաքանչյուր վարչական շրջանում մեր կազմակերպության կողմից հատկացված է առանձին պատասխանատու տեխհսկիչ, որը մշտապես գտնվում է շինհրապարակում: Հսկողության մեջ ներառվում է կապալի պայմանագրի հսկողությունը, որպեսզի շինարարը, համաձայն քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի, ապահովի նյութերի, աշխատանքների որակը, նաև ֆրեզի տեղափոխումը համապատասխան թափոնավայր: Բացի այդ, 10 հազար քմ-ն մեկ կատարվում է լաբորատոր փորձարկում»,- նշել է տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության տնօրեն Նորայր Բունիաթյանը:
Փոսային նորոգում է նախատեսված նաև մայրաքաղաքի մի շարք այլ փողոցներում, այդ թվում՝ կենտրոնական։

«Ունենք մի քանի փողոցներ, որոնցում ասֆալտը պետք է նորոգվի համատարած, այդ թվում՝ Իտալիայի փողոցը, Պռոշյան-Լեո փողոցների հատվածը»,- ասել է շինարարության և բարեկարգման վարչության պետը:

Փոքր ճաքերով հատվածներում փողոցների ամուր ծածկի «կյանքը» կերկարեցնի ճաքալցումը. 2020թ. 402,000 գծամետր ճաքալցում է նախատեսված:
Այս տարի ավելացել են հողային ծածկով ճանապարհների նորոգման ծավալները. խոսքը քաղաքի ծայրամասերում, սեփական տների հարևանությամբ գտնվող փողոցների մասին է։

Արդեն իսկ տնտեսված միջոցներով կհայտարարվեն նոր մրցույթներ՝այդ կերպ հնարավորություն ստեղծելով ավելի շատ փողոցներ ընդգրկել ծրագրերում։
«Այս տարի համայնքային բյուջեից շուրջ 100 մլն դրամ է հատկացվել դիտահորերի, դրանց թուջե կափարիչների և անձրևորսիչների վերանորոգմանը: Դիտահորերը, որոնք ավելի ցածր նիշով են, երթևեկության համար խոչընդոտ են: Մշտապես կա նաև քաղաքացիների դժգոհությունը: Թեև խնդիրը համայնքի լիազորության չէ, բայց քաղաքապետի հանձնարարությամբ արվում է համայնքի կողմից»,- նշել է Գրիգոր Հարությունյանը:

2020թ. մեծածավալ ասֆալտապատում կիրականացվի նաև վարչական շրջանների ծրագրերով։ Կնորոգվեն բակային տարածքներն ու երրորդական փողոցները։
Երևանի քաղաքապետարանի չի մոռացել նաև հետիոտնի հարմարավետության մասին։ 80 մլն դրամ է հատկացվել համայնքային բյուջեից նոր մայթեր կառուցելու, նորոգելու և սալիկապատելու համար:

Մայր թատրոն բերող ճեմուղին և մուտքն արդեն նոր տեսք են ստանում։ Այս տարվա ծրագրում է նաև Կողբացի փողոցի մայթը՝ Թումանյան փողոցից մինչ Ամիրյան փողոց։ Մասնավորի կողմից նախորդ տարի սկսած հետաքրքիր գաղափարը քաղաքային իշխանությունը կշարունակի։

Փողոցների նորոգման ու ասֆալտապատման աշխատանքները տևում են հիմնականում առավոտյան ժամը 9-ից մինչ երեկոյան 8-ը, իսկ խիտ բնակեցված վայրերից դուրս ու երթևեկությամբ խիստ ծանրաբեռնված մի շարք փողոցներում՝ նաև գիշերային ժամերին։

Տպել
1515 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ