«Շտապ օգնություն» ծառայության աշխատակիցները հնարավոր է պարգեւավճար ստանան, նրանց մեջ կան նաեւ 60-անց աշխատողներ

Երեւանի «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը չի բացառել, որ հավելյալ լարված իրավիճակում աշխատելու համար աշխատակիցները պարգեւավճար կստանան։  Այս մասին այսօր նա ասել է՝ պատասխանելով լրագրողների հարցին։ Հավելել է, որ խնդրին կանդրադառնան, երբ իրավիճակը հանդարտվի։

Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ այսօր աշխատողները վարձատրվում են ըստ 24 ժամյա գրաֆիկի (հերթապահության), իսկ նրանք, որոնք ստեղծված իրավիճակից ելնելով մեկնել են մարզեր՝ համապատասխան վարձրատրություն են ստանում։

Ստեփանյանը լրագրողի հարցին ի պատասխան նշել է, որ իրենց մոտ 60-անց բուժաշխատողներ կան, որոնք այսօր էլ շարունակում են իրենց գործը։ Ոչ ոքի չեն կարող հորդորել չաշխատել, քանի որ այս հարցն, ըստ տնօրենի, յուրաքանչյուրն ինքն է որոշում։ Նա ասել է, որ ամեն աշխատակից պետք է օգտվի իրեն պաշտպանող պարագներից եւ գիտակից մոտենա հարցին։

Բանախոսը նաեւ հավելել է, որ այս պահի դրությամբ «Շտապ օգնություն» ծառայության որեւէ աշխատակից կորոնավիրուսով հիվանդ անձի հետ շփվելու պատճառով մեկուսացված չէ։ Առաջին հիվանդի հետ շփում էին ունեցել 3 բուժաշխատողներ, որոնք 14 օր անց դուրս են եկել մեկուսացումից, քանի որ նրանց մոտ վիրուս չի հայտնաբերվել։

Այն հարցին, թե եղե՞լ են դեպքեր, որ քաղաքացիները, որոնք այլ երկրից էին եկել, չեն բացել դուռը ստուգման համար, նշել է, որ նման բան եղել է, սակայն զարմանում է՝ թե ինչից էին թաքնվում։

Իսկ զավեշտալի՞ դեպքեր․ հարցին պատասխանել է կարճ․ զավեշտալի բառից առհասարակ լարվում է, իսկ արտասովոր դեպքերին նույնիսկ անդրադառնալու ժամանակ չեն ունեցել․ 24 ժամ լարված աշխատում են, որ ամեն ինչ լավ լինի։

Տպել
283 դիտում

Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ Պատրիկ Դեւեջյանի մահվան բոթից. Նիկոլ Փաշինյան

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ մոտ 6 հա տարածքում

Հայաէրոնավիգացիայի աշխատակիցները կշարունակեն մեկուսացված մնալ Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում

ԿԳՄՍՆ-ն այսօրվանից սկսել է հավաքագրել համակարգչային սարքեր`ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու համար

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանը. LePoint

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք

Երեւանում հրդեհվել է չշահագործվող վագոն-տնակ

Հայ-Ռուսական համալսարանը հաղթել է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի մրցույթում

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 424-ի. 52 նոր դեպք՝ 24 ժամում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների կեցության եւ խնդիրների վերաբերյալ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. վարորդը հիվանդանոցում է

Վերջին 1 ժամում Նորքի հիվանդանոցում կորոնավիրուսից 2 մահվան դեպք է արձանագրվել. նախարար

Ժամը 21:00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսի 407 դեպք

Երևանում հարբած վարորդը մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանին. տղամարդը ձերբակալվել է

ՌԴ նոր սահմանափակումների որոշումը Հայաստանի վրա չի ազդի. Նիկոլ Փաշինյան

Ժամը 19:30-ի դրությամբ թոքաբորբով 13 պացիենտ է գտնվում ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

Գյուրջյան փողոցում ծառը վնասվել է. առկա է եղել ընկնելու վտանգ

«Սոցիալական շտապօգնություն». Գյումրիում պարենի ծանրոցներ կստանան ստեղծված իրավիճակում օրվա հացից զրկված ընտանիքները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հանրապետական մաղթանք է կատարվում. դուրս է բերվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը (ուղիղ)

Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը