Երևան
-6 °C
Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից համակարգչային սարքավորումների ձեռքբերման և ցանցային սերվերների ձեռբերման վերաբերյալ նախարարի ուղեկցող գրությամբ ստացված փաստաթղթերը, որոնց արդյունքում պարզվել է առերևույթ հանցավոր չարաշահման հանգամանք:
Մասնավորապես՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կարիքների համար թվով 100 համակարգչային սարքավորումների և 2 ցանցային սերվերների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված ՍՊԸ-ի հետ 2019թ. դեկտեմբերին կնքվել է ապրանքների մատակարարման 2 պայմանագիր՝ 29.940.000 և 9.740.000 ՀՀ դրամ արժեքով:
Պայմանագրերի տեխնիկական բնութագրերով նախատեսված և փաստացի ձեռք բերված ապրանքների համապատասխանության վերաբերյալ նախարարության պատասխանատու անձի կողմից տրվել են դրական եզրակացություններ, կազմվել ապրանքների հանձնման-ընդունման ակտեր ու արձանագրություններ, որոնց հիման վրա ապրանքներն ընդունվել են:
Հետագայում պարզվել է, որ մատակարարված համակարգչային սարքավորումները չեն համապատասխանում պայմանագրերի տեխնիկական բնութագրերի պահանջներին: Մասնավորապես՝ պայմանագրի տեխնիկական բնութագրերով նախատեսված տաք փոխարինման հնարավորությամբ սերվերների փոխարեն մատակարարվել են այլ մոդելի սերվերներ, որոնք արտադրողի կողմից ներկայացվում են որպես սպառողական նպատակների համար նախատեսված արտադրանք և չունեն տաք փոխարինման հնարավորություն: Բացի այդ, պայմանագրի տեխնիկական բնութագրերով նախատեսված լազերային մկնիկների փոխարեն մատակարարվել են օպտիկական մկնիկներ:
Պարզվել է, որ փաստացի մատակարարված և ընդունված ցանցային սերվերների գինը ավելի ցածր է պայմանագրերով նախատեսված սարքավորումների գներից:
Փաստորեն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, համակարգչային սարքավորումների մատակարարման պայմանագրերի հանձնման-ընդունման փաստաթղթերում և իրենց կողմից կազմված եզրակացություններում մտցրել են պայմանագրերի տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքների՝ նախատեսված պահանջներին համապատասխանության վերաբերյալ ակնհայտ կեղծ տվյալներ, ընդունել այդ ապրանքները: Դրա հետևանքով պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է 9.740.000 ՀՀ դրամի էական վնաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող բավարար տվյալներ և անհրաժեշտ է հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լարսը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար
Տեղահանված արցախցիները Հայաստանում բոլոր բուժծառայություններից օգտվում են անվճար (տեսանյութ)
Արայիկ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը. «Արմենպրես»
Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ, տանկեր
Մարտունիում և Ասկերանում կիրականացվի չպայթած և վտանգավոր ռազմամթերքի վնասազերծում
Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 131 արցախցի
Անցած մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար
Ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետն Արագածոտնում կհանդիպի քաղաքացիների հետ
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաների համար
Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար է անցկացվելու․ այն հետաձգվել էր մեկ տարով
Շահութահարկի նվազեցում, ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ. ՊԵԿ-ը բիզնեսի համար սպասված նորություններ է հրապարակել
Բաղրամյան պողոտայում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հաստատվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք. առողջացել է 276, մահացել՝ 4 մարդ
Լարսը փակ է. ռուսական կողմում 760 բեռնատար է կուտակված
ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն
Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան
Գյումրիում ավտոմեքենա է այրվել. 25-ամյա վարորդը մահացել է
Որոնողական աշխատանքների ընթացքում ևս 5 զինծառայողի աճյուն է գտնվել
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Իսակովի պողոտայում մեքենան բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ
«Հայփոստը» եռակի թանկացրել է միջազգային առաքման սակագները․ ընկերությունից պարզաբանում են՝ նախկինում վնասով են աշխատել
Մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է հզորանալ, ինչն անհնար է պատկերացնել առանց մրցունակ կրթական համակարգի
Տարեկան ավելի քան 39 միլիոն դրամի խնայողություն. Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալած տարածքներից
Թող ձեռ քաշեն աստղադիտարանից. Բյուրականի աստղադիտարանի շուրջ տարաձայնությունները շարունակվում են
Շրջակա միջավայրի նախարարը Անդրեա Վիկտորինին ներկայացրել է առաջնային լուծում պահանջող 3 կարևոր հիմնախնդիրները
Զորամասերից մեկի մարտական հերթապահության նախապատրաստական ավանում անցկացվել է ցուցադրական գործնական պարապմունք
Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ
Տիխանովսկայան կոչ է արել Բելառուսի հարցն ընդգրկել ՄԱԿ-ի օրակարգ
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ
Սպառնացել են կտրել մատները, վնասել ընտանիքի անդամներին. 1մլն 500 հազար դրամ պահանջած անձինք ձերբակալվել են (տեսանյութ)
Փետրվարի 1-ից Վրաստանում կվերականգնվեն կանոնավոր չվերթները․ Ալիք մեդիա
Կոտայքի ծննդատներում 2020 թվականին գրանցված ծնունդների թիվը 115-ով ավելացել է
Ադրբեջանի հետ սահմանների որոշման գործընթացն իրականացվում է ՀՀ ողջ բնակչությանն ուղղված պատերազմի սպառնալիքով. ՄԻՊ
Ջերմուկ քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները շարունակվում են
«Բաճկոնս ամբողջությամբ թրջված էր, քնապարկ, սնունդ չկար». 6 օր անտառում թաքնված ոստիկանը մանրամասներ է պատմում
Հին ծանոթները. ինչ հնարավորություններ ունի Հայաստանի հավաքականը ԱԱ-2022-ի ընտրական փուլում
Շիրակի մարզպետարանի պաշտոնյան պարգևատրվել է «Բացառիկ ծառայությունների համար» և «Վարազդատ Արշակունի» մեդալներով
«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ն տուգանվել է 500.000 դրամով
Օնիկ Գասպարյանը և Լին Թրեյսիին քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մեկնարկել է «Կամուրջ» ֆինանսավորման ծրագիրը
© 2021 Հայկական ժամանակ