Բացահայտվել է սրճարանի դրամարկղի գողության դեպքը. բերման է ենթարկվել 21-ամյա երիտասարդ

21/03/2020 schedule13:05

Մարտի 20-ին, ժամը 10.37-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարտի 19-ի ժամը 22.30-ից մարտի 20-ի ժամը 10.00-ն, Թումանյան փողոցում գործող սրճարանի շքամուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են և գողացել դրամարկղը:
Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է Ամիրյան փողոցում ապրող 21-ամյա մի երիտասարդ, որը ժամը 16.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն։ Հայտնել է նաև, որ Ամիրյան փողոցում գործող սննդի խանութից օրերս գողացել է համակարգիչ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Տպել
410 դիտում

78-ի կոալիցիան. Իսրայելը դուրս է գալիս քաղաքական ճգնաժամից

Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել առցանց եւ ստանալ նախատեսված սոցիալական աջակցությունները

ԱՀ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Բանտարկությունից մինչեւ սեփական թեստերի կիրառում. ինչպես Սինգապուրը դարձավ կորոնավիրուսի արդյունավետ պայքարի օրինակ

Տավուշում կարտոֆիլի բարձրորակ տնկանյութի բավարարման նպատակով մարզպետարանը հավաքագրել է անհրաժեշտ տեղեկությունները

«Գյումրի» ԲԿ բժիշկները մասնակցել են COVID-19-ի կանխարգելմանն ու բուժմանն ուղղված օնլայն դասընթացներին

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է. ՀՀ ԱԳՆ

Մասնագիտական պարապմունքներ են անցկացվել 4-րդ զորամիավորումում․ ՊՆ

Արցախում Հայաստանից մեկնած երկու քաղաքացի է մեկուսացվել, իրականացվել է նմուշառում

Արցախ մեկնած ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ մինչև ապրիլի 2-ը՝ ժամը 23:59-ը

Երեկ գիշերը միջադեպ է տեղի ունեցել Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում. գյուղապետին եւ այլ մասնակիցներին բերման են ենթարկել

Կայացել է ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների քննարկումը

Աշխարհը հումորի շատ հետաքրքիր զգացում ունի․ այսօր ապրիլի 1-ն է

Քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքը և աջակցության նոր ծրագրերը

Շիրակի մարզպետարանի աշխատակիցները հրաժարվել են մարտի պարգևավճարից. 8 մլն դրամն այլ նպատակի կուղղվի

Վարչական վարույթի մասնակիցները հանձնաժողովի նիստերին առցանց մասնակցելու հնարավորություն ունեն. ՏՄՊՊՀ

Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ

Սահմանափակումների նոր ռեժիմ է մտնում նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար. կայացել է պարետատան նիստը

2-րդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք․ ՊՆ

ՖԻՖԱ-ն 2.74 միլիարդ դոլար պահուստային գումար ունի. օգնելու է ֆուտբոլի ֆեդերացիաներին. The New York Times