Հնդկաստանում երկար դադարից հետո մահապատիժ է իրականացվել. կախաղան են բարձրացրել 4 երիտասարդի

Հնդկաստանում այսօր մահապատժի են ենթարկել 4 տղամարդկանց, որոնք 2012-ին դաժանորեհն ծեծի էին ենթարկել եւ բռնաբարել երիտասարդ աղջկա:

Աքշար Թաքուրը, Վինայ Շարման, Պավան Գունտան եւ Մուքեշ Սինգխը մեղավոր են ճանաչվել եւ մահվան դատապարտվել 2013 թվականին:  Այսօր  մեղադրյալներին մահապատժի են ենթարկել մայրքաղաք Դելիի Թիհար կոչվող բանտում: Սա առաջին մահապատիժն է վերջին 5 տարում՝ 2015 թվականից ի վեր: 4 տղամարդկանց կախաղան են բարձրացրել, հայտնում է BBC-ն:

Ընթացքի մեջ գտնվող ավտոբուսում երիտասարդ բժիշկ-ուսանողուհուն 6 տղամարդիկ բռնաբարել էին եւ ծեծի ենթարկել: Նա մահացել էր մի քանի օր անց՝ ստացած բազմաթիվ վնասվածքների հետեւանքով:  Այս միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց Հնդկաստանում՝ դառնալով բողոքի հսկայական ալիքի, տեւական ժամանակ շարունակվող ցույցերի  պատճառ: Այդ աղմուկի հետեւանքով Հնդկաստանում պահանջ առաջացավ բռնարար հանցագործների պատժի խստացման համար:

Հնդկական օրենքով, չի կարելի բռնության ենթարկված աղջկա անունը հրապարակել ոչ մի աղբյուրում, այն պահվում է գաղտնի: Այնուամենայնիվ, հնդկական մամուլում դեպքի մասին տասնյակ հրապարակումներ են եղել, որտեղ աղջկան պայմանական Նիրբհայեյ անունով են ներկայացրել, որը թարգմանաբար նշանակում է «անվախ»:

Ոստիկանությունը ձերբակալել է բոլոր 6 կասկածյալներին: Նրանցից մեկին՝ Ռամա Սինգխին մեռած են հայտնաբերել բանտում 2013 թվականի մարտին: Ենթադրվել էր, որ նա ինքնասպանություն էր գործել:

Մյուս ձերբակալվածը հանցագործությունը կատարելու պահին եղել է 17 տարեկան: Նա 3 տարի է անցկացրել անչափահասների համար նախատեսված պատժիչ հաստատությունում եւ ազատ արձակվել 2015-ին: 3 տարին անչափահաս հանցագործների համար Հնդկաստանում ազատազրկման առավելագույն ժամկետն է:

Մյուս 4 մեղադրյալները բոլորն էլ դիմել են Հնդկաստանի գերագույն դատարան՝ մահապատժի դատավճիռը ցմահ բանտարկության պատժով փոխարինելու միջնորդությամբ: Բոլորի միջնորդությունները մերժվել են, վերջին միջնորդությունը մերժվել է մահապատժից ընդամենը մի քանի ժամ առաջ:

4 տղամարդկանց մահվան դատավճիռն ի կատար ածելուց հետո բռնաբարության եւ ծեծի զոհ դարձած աղջկա մայրը լրատվամիջոցներին հայտնել է, որ ինքը համբուրել է դստեր լուսանկարն ու ասել նրան, որ արդարությունը վերականգնվել է: Իսկ աղջկա հայրն էլ ասել է, որ իր վստահությունը դատական համակարգի նկատմամբ վերականգնվել է ու ամրապնդվել:

Բանտի տարածքը, որում իրականացվել է մահապատիժը, եղել է խիստ վերահսկողության տակ քաղաքացիական եւ ոստիկանական համազգեստով իրավապահների կողմից: Բանտի ներսում եւս կարգ ու կանոն հաստատելու համար ուժեղացվել է հսկողությունը, որովհետեւ բոլոր բանտարկյալները վանկարկել են  «մա՛հ բռնարարներին»:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին թվիթերի իր էջում գրել է, որ արդարությունը հաղթանակել է եւ հավելել, որ երկրում պետք է մեծ ուշադրության տակ առնել կանանց իրավունքների պաշտպանությունը:

Բռնության զոհ դարձած 23-ամյա աղջիկն ընկերոջ հետ 2012 թվականի դեկտեմբերի 16-ին գնացել է կինոթատրոն եւ վերադարձել տուն ավտոբուսով՝ Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի Մունիրկա թաղամասում, այդտեղից էլ մեկ այլ ավտոբուսով աղջիկը պետք է մեկներ Դվարկա շրջան:

Երիտասարդ զույգը հարձակման է ենթարկվել 6 հարբած տղաների կողմից այն բանից հետո, երբ վերջիններս սկսել են ծաղրել աղջկան, ինչի պատճառով նկատողություն են ստացել աղջկա ընկերոջից: Ոստիկանության հրապարակած տտվյալների համաձայն, զույգին 6 երիտասարդները ծեծի են ենթարկել ձեռքի երկաթե հարմարանքներով, այնուհետ տղային դուրս են շպրտել ավտոբուսից, իսկ աղջկան բռնության են ենթարկել գրեթե 1 ժամից ավելի եւ կրկին դուրս նետել ավտոբուսից՝ թողնելով ճանապարհին:

Բժշկական հաստատության ուսանողուհի երիտասարդ աղջիկը մահացել է Սինգապուրի հիվանդանոցում, որտեղ բժիշկները մի քանի օր պայքարել են նրա կայնքի համար: Մահվան արարողություններն արվել են Դելիում:

լուսանկարում՝ մահապատժի ենթարկված 4 երիտասարդները

Տպել
2930 դիտում

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է