Արմեն Սարգսյանը հեռավար դասախոսություն է կարդացել եւ ուսանողներին կորոնավիրուսի հետ կապված տնային հանձնարարություն տվել

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունները տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների համար:

Դասախոսությունը, որը նախագահին հիշեցրել է իր ուսանողության և դասախոսության տարիները ԵՊՀ-ում, Արմեն Սարգսյանը սկսել է այսօրվա հրատապ՝ նոր կորոնավիրուսի վարակի թեմայից, մասնավորապես նշելով. «Մենք բոլորս ապրում ենք հատուկ ժամանակներ, երբ Հայաստանում և ամբողջ աշխարհում կորոնավիրուսը տարածվում է: Մեզնից յուրաքանչյուրը փորձում է ապրել ոչ թե ինքնամեկուսացված, այլ՝ պահպանելով որոշակի հանրային հեռավորություն ուրիշներից։ Ես կարծում եմ՝ որևէ մեկի համար հանրային հեռավորություն պահելը, իր աշխատանքի վրա կենտրոնանալն իրականում լավ բան է, հատկապես եթե երիտասարդ ես, եթե մտածելու, սովորելու շատ բան ունես»։

Հանրապետության նախագահը դասախոսության թեմայի համատեքստում անդրադառնալով համաճարակներին, ասել է, որ վերջին մի քանի հազարամյակում բազմաթիվ համաճարակներ են եղել, որոնք տարբեր բնույթ են ունեցել՝ և՛ բակտերիալ, և՛ վիրուսային։ Մինչև առաջին և երկրորդ հազարամյակը, քանի դեռ հակաբիոտիկները չէին հայտնաբերվել, բակտերիալ համաճարակների դեմ պայքարի մեկ ձև է եղել՝ հանրային հեռավորություն պահելը, այսինքն՝ ինքնամեկուսանալը։ «1665 թվականին հերթական բակտերիան, որ տասնամյակներ տարբեր անուններով պտտվում էր ամբողջ Եվրոպայում, հասել էր Լոնդոն, որտեղ սկսվեց այսպես կոչված լոնդոնյան համաճարակը, որը հարյուր հազար մարդկանց կյանք խլեց,-պատմել է Արմեն Սարգսյանը։ -Այդ համաճարակը տարածվեց նաև շրջակա քաղաքներում և հասավ Օքսֆորդ, Քեմբրիջ։ 1665 թ. օգոստոսի 8-ին Քեմբրիջի համալսարանը փակվեց։ Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջի ուսանող էր Իսահակ Նյուտոնը, երիտասարդ 23 տարեկան ուսանող, որին հրատապ առաջարկեցին լքել համալսարանը։ Նյուտոնը քոլեջի ղեկավարությանը խնդրեց, որ քոլեջից մեծ քանակությամբ գրքեր տանի իր հետ և վերադարձավ իր հայրական տուն, որտեղ անցկացրեց մոտ մեկ տարի։ Մեկ տարի նա ինքամեկուսացված էր, համարյա տնից դուրս չէր գալիս, երբեմն հարևան զարդերի խանութից գնում էր փոքրիկ բյուրեղներ: Այդ մեկ տարվա ընթացքում Իսահակ Նյուտոնը հսկայական մտավոր գործունեություն ծավալեց, ժամանակն անցկացրեց կարդալով, առնվազն երեք ուղղությամբ հսկայական հաջողություններ ունեցավ: Մաթեմատիկայի հիմքերը՝ սկսած դիֆերենցիալ անալիզից, նաև Նյուտոնի անվան հետ են կապված: Երկրորդն օպտիկայի ոլորտն է. խանութից գնված բյուրեղներն օգտագործելով՝ նա առաջինը հայտնաբերեց, որ լույսը պարզ լույս չէ: Այն կազմված է բազմաթիվ գույներից, որոնք սպեկտոր են: Եվ երրորդը. լեգենդ կա, որ ձգողականության տեսությունը հենց ա՛յդ ժամանակ ձևավորվեց Նյուտոնի մոտ, և դա կապում են նրա հայրական տան խնձորի ծառի հետ։

Իսահակ Նյուտոնը վերադառնալով Քեմբրիջ, շատ արագ ուսանողից դարձավ պրոֆեսոր, հետո դարձավ նաև Թրինիթի քոլեջի ղեկավարը։ Այդ մեկ տարին շատ արդյունավետ էր Նյուտոնի համար»։

Անդրադառնալով ինքնամեկուսացման երևույթին, Հանրապետության նախագահն ասել է. «Ինքնամեկուսացումը կամ տանը մնալը հատկապես այս պայմաններում հոյակապ հնարավորություն է մտածելու, սովորելու, ձեզ զարգացնելու, գուցե նաև Նյուտոնի նման հանճարեղ մտքերով վերադառնալու համալսարան»։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, նախագահն ասել է, որ այն հաղթահարելու ենք բոլորով միասին։ «Լավ հիշեք, որ դրա համար ձեզնից յուրաքանչյուրը պետք է իր հստակ նպատակն ու ծրագիրն ունենա այս մեկ կամ մի քանի ամսվա համար, միաժամակ լինի կարգապահ,-նշել է նախագահ Սարգսյանը:- Կազմակերպվածությունը և կարգապահությունը շատ էական են։ Պատասխանատվության զգացումով վերաբերվեք ոչ միայն մեր երկրին, ազգին, այս առողջական մեծ խնդրին, այլ նաև ինքներդ ձեզ։ Ձեր ամենաթանկ արժեքներից մեկը ձեր ժամանակն է, և եթե մեկ ամիս տանն ես ու վիրտուալ ձևով կապված ես աշխարհի հետ, ապա դա պետք է լավագույնս օգտագործել»։ Շարունակելով կորոնավիրուսի թեման մեկտեղել ֆիզիկայի, մաթեմատիկայի հետ՝ նախագահն այն համադրել է աշխարհում տարածվող գլոբալ ռիսկերի հետ։ «Եթե խոսում ենք կորոնավիրուսի մասին և մեր հայացքն ուղղում ենք դեպի պատմությունն, ապա հայտնաբերում ենք, որ մասշտաբային հիվանդություններ եղել են բոլոր հազարամյակներում և տարել միլիոնավոր մարդկանց կյանքներ,-ասել է Արմեն Սարգսյանը։- Սակայն եթե հետ ենք նայում վերջին քսան, երեսուն, քառասուն տարիներին, կորոնավիրուսի նկատմամբ մեր վերաբերմունքը բոլորովին ուրիշ է։ Արդյո՞ք այդ վիրուսն է շատ տարբեր։ Այո, տարբեր է, որովհետև բոլոր վիրուսներն իրականում գոյություն ունեցող վիրուսների մուտանտներ են և նոր որակ են բերում իրենց հետ։

Այսօր աշխարհը շատ տարբեր է։ Այդ աշխարհի մասին ես երկար տարիներ մտածել եմ, փորձել եմ նույնիսկ մաթեմատիկա կիրառել այնտեղ, անվանում եմ քվանտային։ Քվանտային այն իմաստով, որ այսօրվա աշխարհում տեղի ունեցող պրոցեսները դասական չեն, որովհետև արագություններն են տարբեր, մենք շատ հաճախ շատ մեծ արագությամբ ենք տեղափոխվում։ Երկրորդը՝ մեր կոմունիկացիան լույսի արագությամբ է։ Երրորդը՝ քվանտային է այն իմաստով, որ հին մոտեցումները՝ լինի քաղաքականության, տնտեսության, հարաբերությունների մեջ, համարյա չեն աշխատում, նոր ձևեր են ստեղծվում։ Հետևաբար, գլոբալ ռիսկերը ևս ձեռք են բերում որոշակի քվանտային բնույթ, այսինքն՝ նրանք դասական իմաստով կանխատեսելի չեն։ Կանխատեսելի չէ, թե, օրինակ, եթե վիրուսը սկսում է Չինաստանում, հաջորդ երկիրը որտեղ է, օրինակ, Իտալիայում է կամ, ենթադրենք, Ֆրանսիայում։ Սրանից ամիսներ առաջ իմ ելույթներից մեկում երբ խոսում էի քվանտային աշխարհի մասին, օրինակ բերեցի, որ, եթե հիվանդություն է սկսվում, թադրենք, Չինաստանում, հաջորդ երկրները կարող են լինել, ասենք, Արգենտինան և Իտալիան։ Սա, իհարկե, կանխատեսում չէր, այլ՝ նույնպես քվանտային պրոցես։ Իհարկե, կարող եք սա կոնսպիրացիայի տեսություն սարքել, թե՝ ես գիտեի, որ Չինաստանում կլինի, կգա Իտալիա, բայց սա ընդամենը քվանտային պահվածք է»։

Հանրապետության նախագահն ասել է, որ իրենց պահվածքով քվանտային են նաև ֆինանսական ռիսկերն աշխարհում, քվանտային է նույնիսկ ահաբեկչությունը:

Նախագահի խոսքով՝ մենք եկել ենք նոր աշխարհ, որտեղ հիմնական ներդրումը նոր տեխնոլոգիաներն են, թևակոխել ենք մի նոր գործընթաց, որ նա անվանում է R-evolution, այսինքն՝ rapid evolution, այսինքն՝ ոչ թե փուլային անցումներ կլինեն, այլ՝ այդ փուլերը իրար կսերտաճեն, և կունենանք շատ արագ պրոցեսներ։ «Դրա արդյունքում այսօր ունենք տեխնոլոգիաներ, որոնք ընդամենը 10, 20 տարի առաջ ֆանտաստիկա էին թվում,-ասել է նախագահ Սարգսյանը։ - Մեր բոլորի համար զարգացման ճանապարհն այն է, որ տեսնենք, թե հաջորդ փուլը որն է։ Իսկ հաջորդ փուլն արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեքենայական ուսուցման հետ է կապված։ Հեղափոխությունները, որ մեզ սպասվում են բժշկության, գենետիկայի և մնացած ոլորտներում, լինելու են ֆենոմենալ, աներևակայելի։ Դրան մենք պետք է պատրաստ լինենք։ Մենք վաղվա համար ոչ թե պարզ ծրագրավորող պետք է պատրաստենք, այլ՝ մաթեմատիկոս մոդելավորողներ, որոնք կկարողանան մոդելավորել ապագան, մարդիկ, որոնք կարող են ամենաբարձր մակարդակով մոդելավորել և խնդիրներ լուծել։ Ուրախ եմ, որ դուք այն սերունդն եք, որ դրանով պետք է զբաղվի։

Ինքնամեկուսացումը կա, ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի կրկնել այն ինչ, որ Իսահակ Նյուտոնն է արել»։

Դասախոսության ավարտին նախագահն առաջարկել է, որ ունկնդիրներից յուրաքանչյուրը մտածի և ինչ-որ ձևով կորոնավիրուսի հետ կապված մաթեմատիկական մոդելավորման խնդիր լուծի. «Դուք կարող եք գրել ցանկացած խնդիր, որը կապված է գլոբալ ռիսկերի, դրա մոդելավորման հետ։ Կարող եք գրել 1 կամ 10 էջ։ Վերջնաժամկետը համարենք արտակարգ դրության ավարտը։

Կարծում եմ՝ սովորելու լավագույն ձևը քեզ տրամադրված ցանկացած գաղափար կամ նույնիսկ գրքում գրված բացարձակ ճշմարտությունը հարցականի տակ դնելն է։ Եթե էյնշտեյնը և Իսահակ Նյուտոնը կարողացել են, ինչու՞ դուք չեք կարող, ինչո՞ւ դուք չեք կարող հաջորդ քայլն անել»։

Տպել
1598 դիտում

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան