Երևան
5 °C
ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է առցանց դասախոսությունների շարք, որի նպատակն է ստեղծված իրավիճակում հեռավար ուսուցման մեթոդի կիրառմամբ ուսուցման շարունակականություն ապահովել ուսանողների համար:
Այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր առցանց դասախոսություններ է կարդացել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ինչպես նաև արևելագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների համար:
45 րոպե տևողությամբ դասաժամերի ընթացքում նախագահն անդրադարձել է ոլորտային թեմաների և դրանց համատեքստում՝ նաև նոր կորոնավիրուսի տարածմանն աշխարհում: Դասախոսություն-դասաժամերն ավելի հագեցած դարձնելու, ինչպես նաև ուսանողների կրթական և գիտահետազոտական հմտություններն ու հետաքրքրությունները խթանելու նպատակով Արմեն Սարգսյանը մրցույթի ձևով տնային հանձնարարություններ է տվել ուսանողներին՝ վերջնաժամկետ սահմանելով արտակարգ դրության ավարտը:
Մասնավորապես, դիմելով հումանիտար ուղղվածությամբ ուսանող երիտասարդներին՝ նախագահն առաջարկել է գրել ժամանակակից մերձավորարևելյան տարածաշրջանի փոփոխությունների մասին։ Ընդ որում, աշխատանքները կարող են լինել ինչպես Հայաստան-Մերձավոր Արևելք փոխհարաբերությունների, այնպես էլ Ռուսաստանի, Եվրոպայի կամ ԱՄՆ համար Մերձավոր Արևելքի դերի մասին:
Ապագա ֆիզիկոսներին ու մաթեմատիկոսներին նա առաջարկել է աշխատանքներ ներկայացնել հետևյալ թեմաների շուրջ՝ գլոբալ ռիսկերի - գլոբալ համաճարակների (օրինակ՝ կորոնավիրուս) տարածման և կանխարգելման մաթեմատիկական մոդելավորում, գլոբալ ռիսկերի հաղթահարման ճանապարհներ (տեխնոլոգիական, գիտական, առողջապահական և այլն):
Ուսանողական մրցույթի նպատակն է խթանել հեռահար ուսուցումը և թվային կրթության զարգացումը: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի բուհերի ուսանողներն, ինչպես նաև արտասահմանում բնակվող հայ ուսանողները:
Էսսեների ծավալը չպետք է գերացանցի 20 էջը: Աշխատանքներն (word ձևաչափով) հումանիտար ուղղվածությամբ ուսանողները պետք է ներկայացնեն [email protected], իսկ ֆիզիկներն ու մաթեմատիկոսները՝ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նշելով անունը, ազգանունը, ուսման վայրը (բուհը, ֆակուլտետը, կուրսը) և կոնտակտային տվյալները (հեռախոս, էլ.փոստ):
Լավագույն երեք աշխատանքների հեղինակները կարժանանան նախագահական մրցանակի:
Փրկարարները տարբեր մարզերում ձյան մեջ արգելափակված 9-ը մեքենա են դուրս բերել
ՌԴ-ում դեպի Վրաստան տոմսի պահանջարկն աճել է 37 անգամ
1 օրում կատարված 3361 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք. գրանցվել է 2 մահ
Հրդեհ Բերքանուշ գյուղում. այրվել է վագոն-տնակն ու ներսում կուտակված վառելափայտը
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու
Մեքենան Հալաբյան փողոցում բախվել է ԶԶՀԾ ստորաբաժանման ճաղավանդակին և հայտնվել բակում. վարորդը և ուղևորը մահացել են
«Կենացդ խմեմ». Իվետա Մուկուչյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ (տեսանյութ)
Գեղարքունիքում անցկացվել է պատանիների շախմատի 2021 թվականի մարզային առաջնությունը
Էջմիածնում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 25-ամյա տղամարդ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավտոմեքենա է այրվել
Խստիվ արգելվում է ծառայողական ավտոմեքենաներն աշխատանքային ժամերից դուրս կամ ոչ աշխատանքային օրերին վարելը. ԱՀ դատախազ
«Լոռին ժամանակների հանդիպման վայր». վերաբացվել է Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը
Ֆիզուլիի և Ջեբրայիլի շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ևս 2 աճյուն է հայտնաբերվել
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը
Անցած մեկ օրում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար
Սկսվել է Գյումրի-Երևան ճանապարհի Լանջիկի հատվածի փոսալցումը. այն դարձվում է բավարար երթևեկելի
Օրական 2-ից 4 տոննա կաթ հետ է վերադարձվում ցածր որակի պատճառով, նոր ներդրումներ կաթի վերամշակման ոլորտում
Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա Երևանի մանկապարտեզներում երեխաների ընդունելության հետ կապված. Հայկ Մարության
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին
Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-ից 7 աստիճանով. Երևանում սպասվում են տեղումներ
Բացահայտվել է հիվանդանոցում կատարված գողությունը. 27-ամյա կասկածյալը տվել է խոստովանական բացատրություն
Բողոքի ակցիա են իրականացնում Օնիկ Գասպարյանի աջակիցները
Գավառում պատանիների վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ
Զոհված հերոսների ևս 121 ընտանիք հատուցում է ստացել
Մեսրոպ Առաքելյանը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցերը
Արցախ է մեկնել ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը
Կառավարությունը մտադիր է ևս 6 ամսով երկարաձգել թուրքական ապրանքի ներկրման արգելքը. Վարոս Սիմոնյան (տեսանյութ)
ՊԵԿ մասնագետները հասարակական կազմակերպություններին են ներկայացրել օրենսդրության փոփոխությունները
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցում է շվեյցարական HomeOrchestra կրթական ծրագրի հետ
ԱՀ դատախազությունն ամփոփել է Ստեփանակերտում ապրող տեղահանված բնակիչների իրավունքների խախտումների ուսումնասիրությունը
Արա Այվազյանը Իրանի գործընկերոջ հետ զրույցում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին
Ֆիզուլիի ուղղությամբ որոնողական աշխատանքները կրկին անարդյունք են. վարկած կա, որ դիերը նախապես հուղարկավորվել են
Արցախում ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր. կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հաստատվել
Մենենդեսը Բայդենին կոչ է արել ակտիվ լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում. «Արմենպրես»
Սևանում «Թումո» տուփ կբացվի
«Դու պետք է հավատաս գարնանը». Ջազ նվագախումբը հանդես կգա համերգով
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը նվաճած ոսկե մեդալը նվիրել է իրեն վիրահատած բժշկին
Լաչինի միջանցքով անցնող կանանց ռուս խաղաղապահները ծաղիկներ են նվիրել և շնորհավորել առաջիկա տոնի առիթով
Հաստատվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք, առողջացել է 191, մահացել՝ 4 մարդ
Վրաստանը բացում է օդային սահմանը Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի քաղաքացիների համար. Aliq Media
© 2021 Հայկական ժամանակ