Աշխարհի ամենաերջանիկ երկրների թվում Հայաստանը պահպանել է նախորդ դիրքերը. ամենաերջանիկը Ֆինլանդիայում են

20/03/2020 schedule14:00

ՄԱԿ-ը Երջանկության միջազգային օրվա առթիվ հրապարակել է ամենամյա «Երջանկության համաշխարհային զեկույց»-ը՝ World Happiness Report-ը: Հայաստանն այս տարվա ցանկում պահպանել է դիրքերը եւ կրկին նույն տեղում է:

Զեկույցում ներառված է 153 երկիր: Ֆինլանդիան երրորդ տարին անընդմեջ այս ցանկում զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ հռչակվելով բնակիչների համար ամենաերջանիկ երկիրն աշխարհում:

Լավագույն տասնյակում են հայտնվել նաեւ Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը:

ԱՄՆ-ը հայտնվել է 17-րդ տեղում, Մեծ Բրիտանիան՝ 13-րդ, Ֆրանսիան՝ 23-րդ տեղերում: Ռուսաստանի Դաշնությունը երջանիկ երկրների ցանկում իջել է 5 հորիզոնականով եւ հայտնվել 73-րդ տեղում՝ նախորդ տարվա 68-ի փոխարեն:

Զեկույցը կազմելիս մասնագետներն ուսումնասիրում են, թե ինչպես է աշխարհի տարբեր երկրներում տարբեր գործոնների շնորհիվ մարդկանց կյանքը երջանիկ դառնում՝ հաշվի առնելով տվյալ երկրում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, կյանքի տեւողությունը, պետության կառավարման ձեւը, ստացած աշխատավարձերի չափը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան: Ամեն տարի մասնագետները հաշվի են առնում որեւէ նոր հստակ թեմա:

Հայաստանն այս տարի՝ նախորդ տարվա նման, 116-րդ հորիզոնականում է: Վրաստանը հաջորդում է Հայաստանին՝ զբաղեցնելով 117-րդ հորիզոնականը, Ադրբեջանը 89-րդ տեղում է, Թուրքիան՝ 93-րդ, Իրանը՝ 118-րդ:

Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ աշխարհի ամենադժբախտ երկիրն Աֆղանստանն է, որը զբաղեցնում է վերջին հորիզոնականը: Դժբախտ երկրների թվում են նաեւ Զիմբաբվեն, Հարավային Սուդանը, Հնդկաստանը, Ռուանդան, Տանզանիան, Եմենը, Մալավին, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը:

Տպել
3750 դիտում

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել