Փաստաբանի կամ դատավորի համար ավելի կարեւոր է աշխատանքային ստաժը, քան՝ մագիստրատուրան․ ԱԺ պետաիրավական հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացավ։ Պատգամավորները շուրջ 2 ժամ քննարկեցին օրինագիծը, ըստ որի՝ առաջարկվում է ՀՀ դատական օրենսգրքում «իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի» բառերը փոխարինել «իրավագիտության բակալավրի» բառերով:

Պատգամավորներից շատերը կարծիք հայտնեցին, որ փաստաբանի կամ դատավորի համար ավելի կարեւոր է աշխատանքային ստաժը, քան՝ մագիստրատուրայում սովորելը, բայց, այնուամենայնիվ, տվյալ օրինագծով մի ամբողջ համակարգ է փոխվում։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ երբ ինքը դասավանդել է «Միջազգային հարաբերությունների» ֆակուլտետի մագիստրատուրայում, կային շատ բազային գիտելիքներ չունեցող ուսանողներ, եւ դա պատուհաս էր։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ նշեց, որ նա ավարտել է այս ուղղությամբ կրթությունը գերազանց, բայց հիմա չի կարող աշխատել՝ որպես դատավոր փորձի պակասի պատճառով։

Նախագիծն ընդունվեց, սակայն Վլադիմիր Վարդանյանն առաջարկեց հետաձգել դրա լիագումար նիստերի օրակարգում ընդգրկումը՝ մինչեւ քննարկվեն բոլոր առաջարկները։

Տպել
387 դիտում

Կոչ եմ անում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան

Ստեփանակերտի համեմատաբար խոշոր առևտրային սրահների տարածքներն ու մարդաշատ վայրերը ախտահանվել են

Տնտեսական բլոկի եւ կենտրոնական բանկի մասնագետների հետ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ

Արցախ ներկրված նոր տեխնիկան ժամանակավորապես փոխանցվել է ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանման համար

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան

Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը», Օր 2.ԿԳՄՍ նախարարն ուղիղ եթերում է

Քաղաքական խաղերի ժամանակը չէ

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Առողջապահության նախարարն այցելել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններ

Վեհափառ Հայրապետն աղոթել է մխիթարության եւ բժշկության համար. դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը

Ռուսաստանի օդային սահմանը փակ է, սակայն կիրականացվի հատուկ չվերթ դեպի Երևան. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն Կոտայքի մարզին տրամադրել է համակարգիչներ և պլանշետներ

Արցախի բուժհաստատություններում հիվանդասենյակներ են առանձնացրել կորոնավիրուսով կասկածվողներին մեկուսացնելու համար

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Կոտայքի մարզում քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրասյան վրա և մահացել