Հանձնարարականը, որ տրվում է, պետք է կատարվի, կամ պետք է հիմնավորում լինի, որ դա հնարավոր չէ կատարել․ Փաշինյան

Էսօր էս ինչ ծանր նիստ ստացվեց, սա էլ չենք քվեարկում: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում զայրացած հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ պարզվեց, որ իր հանձնարարականը չի կատարվել։

Մասնավորապես՝ քննարկվում էր քաղաքաշինության կոմիտեին 26 մլն դրամ հատկացնելու հարցը։ Գումարը նախատեսվում է ծախսել մոդուլային տեսակի մանկապարտեզի նախագծի մշակման եւ փորձաքննության ծառայության համար։

Վարչապետին զայրացրեց այն, որ քաղաքաշինության կոմիտեն իրեն հատկացված միջոցներն ամբողջությամբ չի ծախսելու, տարեվերջում թերակատարում է ունենալու, եւ վերոնշյալ չափով գումար է լինելու ավելցուկ։ Եվ, նրա խոսքով, անհրաժեշտություն չկա այս պահին այդ 26 մլն դրամը կոմիտեին տրամադրելու, քանի որ գուցե այլ տեղում ավելի արդյունավետ է այս պահին ծախսելը։

«Ամեն շաբաթ այս հարցն է։ Հանձնարարականը, որ տրվում է, պետք է կատարվի, կամ էլ պետք է հիմնավորում լինի, որ դա հնարավոր չէ կատարել: Բանավոր խոսակցությունները դադարեցրեք: Այսպես չի լինի: Սա էլ արդեն երկրորդ անգամն եմ զգուշացնում: Ես ստիպված հրապարակային եմ իմ հանձնարարականներին անդրադառնում: Այլեւս նման բան չկրկնվի: Որտեղ կրկնվեց նման դեպք, ես ստիպված եմ լինելու միջոցներ ձեռնակել»,- ասաց վարչապետը:

Տպել
573 դիտում

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է 11-ով. ՀՀ-ում 833 հիվանդ կա

Ունենք մահվան 1 դեպք և ապրիլի 5-ին արված 263 թեստի 11 դրական պատասխան. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Խանջյան փողոցից 60-ամյա հետախուզվող է բերման ենթարկվել

«ՔոնթուրԳլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. ԱՀ ՊՆ

Ստուգվել են Ստեփանակերտի հանրային սննդի օբյեկտները

Սիմֆոնիկ նվագախումբը նախաձեռնել է առցանց վարպետաց դասերի շարք հայտնի երաժիշտների եւ պրոֆեսորների հետ (տեսանյութ)

Նույնն էր աշխարհը, երբ չկար կարմրուկի պատվաստանյութը, և միլիոնավոր երեխաներ մահանում էին կարմրուկից. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում բուժաշխատողներն են. պետք է առաջինը մտածենք նրանց առողջության մասին. Արսեն Թորոսյան

Բուժաշխատողները մասնակցել են կորոնավիրուսի կանխարգելմանը և բուժմանն ուղղված վերապատրաստման դասընթացների

#ՏանըՄնա և վայելի՛ր. շաբաթական երկու օր հայ կատարողները ելույթ կունենան տնից

«Գյումրի» ԲԿ-ի 29 աշխատակիցներ մեկուսացված են, կորոնավիրուսով հիվանդ որսորդի հետ շփված մարալիկցիները՝ ևս

Արցախում կառավարությունն ամրագրել է հյուրանոցային ավելի քան 80 համարներ, առանձնացվել են մեկուսացման տարածքներ

Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը գնահատված մոտ 2 արժեքից հաջողվել է նվազեցնել մինչև 1.4-ի

Չունեմ կորոնավիրուսային հիվանդություն, հիվանդանոցում կամ հյուրանոցում չեմ բնակվում. փոխնախարարի պարզաբանումը

Նոր Նորքի բազմաբնակարանները երեկվանից ախտահանվում են նոր, ավելի արդյունավետ սարքերով

Կոչ եմ անում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան

Ստեփանակերտի համեմատաբար խոշոր առևտրային սրահների տարածքներն ու մարդաշատ վայրերը ախտահանվել են

Տնտեսական բլոկի եւ կենտրոնական բանկի մասնագետների հետ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ