ԱՄՆ-ի նախկին փոխնախագահը շարունակում է ջախջախիչ հաղթանակներ տանել նահանգների պրայմերիզներում

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից թեկնածու առաջադրվելու համար պայքարի դուրս եկած 2 հիմնական մրցակիցներից  Ջո Բայդենը ջախջախել է իր հիմնական հակառակորդ Բերնի Սանդերսին՝ Ֆլորիդա նահանգում Դեմոկրատական կուսակցության պրայմերիզների (նախնական ընտրություններ) ժամանակ:

Նա նաեւ վստահ առաջատար է Իլլինոյս եւ Արիզոնա նահանգներում: Այս հաղթանակներն ավելի են ամրապնդել Բայդենի հիմնական թեկնածությունը նոյեմբերին Միացյալ նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններում որպես Դոնալդ Թրամփի հիմնական թեկնածու:

Ֆլորիդայում արդեն հաշվարկել են գրեթե բոլոր քվեաթերթիկները եւ պարզ է դարձել, որ նախկին փոխնախագահ Բայդենը առաջ է անցնում իր ձախ արմատական հիմնական թեկնածուից՝ Սանդերսից՝ 62 տոկոսը 23 տոկոսի դեմ հարաբերակցությամբ:

Մարտի 17-ին  Իլլինոյս եւ Արիզոնա նահանգներում եւս կայացած նախնական ընտրությունների արդյունքներն էլ գրեթե պատրաստ են: Իլլինոյսում Բայդենը վստահ առաջատար է եւ հավաքել է ընտրողների 59 տոկոսի ձայները: Արիզոնայում թեպետ կրկին են հաշվարկելու արդյունքները, սակայն CNN-ն ու NBC հեռուստաալիքները աղաղակում են Բայդենի հաղթանակի մասին:

Հարցումները ցույց են տվել, որ Ֆլորիդայում ժողովրդավարական ընտրողները ավելի շատ կարևորում են նախագահի ընտրություններին նոյեմբերին Թրամփի հաղթելու հավանականությունը, քան դեմոկրատ թեկնածուների ներկայացրած գաղափարական մաքրությունը կամ հավատարմությունն իրենց քաղաքական հայացքներին եւ նախասիրություններին: Ֆլորիդայի դեմոկրատների երեք քառորդը կարծում է, որ Բայդենը հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունի: Միայն 20 տոկոսն է առավել նախընտրելի համարում Սանդերսի՝ նախագահի  թեկնածու դառնալու հավանականությունը:

Առաջին երեք նահանգներում `Այովա, Նյու Հեմփշիր եւ Նեւադա, Ջո Բայդենը վատ հանդես եկավ նախնական ընտրություններում: Այնուամենայնիվ, դա չխանգարեց նրան  այնուհետ համոզիչ հաղթանակ տոնել Հարավային Կարոլինայի կարեւոր պրայմերիզում ՝ ցուցադրելով իր ժողովրդականությունը աֆրոամերիկյան ընտրազանգվածի մեջ եւ մյուս հետ մնացող  թեկնածուներին համոզելով, որ իրենց թեկնածությունը հանեն ու հանդես գան իր օգտին:

Հարավային Կարոլինայում գրանցած կարեւոր հաղթանակին հաջորդեց նրա հաջողությունների շարքը ԱՄՆ-ի նահանգների գերակշիռ մասում՝ մանավանդ մարտի 3-ին կայացած «Սուպեր երեքշաբթի»-ի ժամանակ, որից հետո նա համարվեց արդեն Դեմոկրատական կուսակցության ֆավորիտը: Ներկա պահին ԱՄՆ-ի նախկին փոխնախագահը վստահ հաղթանակ է տարել 21 նահանգների նախնական ընտրություններից 16-ում:

Բայդենը հատկապես հայտնի է տարեց ընտրողների շրջանում, որոնք գրեթե միշտ պարտաճանաչ մասնակցում են ընտրություններին եւ հիմնական քվեարկողներն են նախնական ընտրություններում:

Բերնի Սանդերսը պնդում էր, որ նա կարողացել է ընդլայնել Դեմոկրատական կուսակցության ընտրազանգվածը երիտասարդության հաշվին, որոնց շրջանում նա իրականում շատ երկրպագուներ ուներ: Այնուամենայնիվ, երիտասարդ ամերիկացիները հաճախ անտեսում են ընտրությունները եւ Սանդերսի հաշվարկը չի իրականացվել նախընտրական ընթացիկ առաջնություններում, որոնք չափազանց կարեւոր են թեկնածու դառնալու համար:

Ֆլորիդայում շատ դեմոկրատներ գտան, որ Սանդերսը չափազանց ձախ հայացքներ ունի: Բանն այն է, որ իսկապես, նա բազմիցս ասել է, թե բռնապետական կոմունիստական ռեժիմները, ներառյալ ԽՍՀՄ-ը և Կուբան, դրական կողմեր ունեին: Ֆլորիդայում, որտեղ շատ կուբացիներ են ապրում, այդ տեսակետը տարածված չէ եւ չընդունվեցին Սանդերսի հայացքները:

Երեքշաբթի պրայմերիզներ պետք է տեղի ունենային նաեւ Օհայո նահանգում: Սա ոչ միայն բավական մեծ նահանգ է, այլեւ այստեղ տարբեր ազգությունների մարդիկ են ապրում, որի արդյունքում թե՛ դեմոկրատները, թե՛ հանրապետականները հաղթելու շանսեր ունեն: Օհայոյում, սակայն, նախնական ընտորթւյունները չեղյալ համարվեցին կորոնավիրուսի բռնկման պատճառով:

Հիշեցնենք, Միացյալ Նահանգներում նախընտրական գործընթացները երկար են ու բարդ եւ անցնում են բազմաստիճան համակարգով: Պրայմերիզների անցկացումն այն գործընթացն է, երբ նահանգնեում անցկացվում են նախնական ընտրություններ եւ պատվիրակներ են ընտրվում, բաշխվում թեկնածուների միջեւ։ Արդյունքում պարզ է դառնում, թե որ թեկնածուների միջեւ են բաշխվելու Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի բոլոր պատվիրակների 1/3-րդից ավելին: Նահանգներում հավաքած ձայների հանրագումարով կորոշվի, թե ով է լինելու Դեմոկրատական կուսակցությունից Թրամփի հիմնական թեկնածուն:

Տպել
1484 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին