Այս իրավիճակում ինչպես պետությունը պետք է կանգնի ժողովրդի կողքին, այնպես էլ գործարար համայնքը․ Բանկերի միության նախագահ

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո հանրությանը հուզող առաջնային հարցերից մեկը թերեւս կապված է վարկային մարումների հետ։ Կան ոլորտներ, որոնք այս պահին չեն կարողանում գործունեություն ծավալել՝ զբոսաշրջության, հանրային սննդի եւ այլն։ Հայաստանյան 17 բանկերը որոշ զիջումների գնացել են, սակայն ոչ բոլորն են վարկերի մարումների ժամկետը հետաձգել։ Մյուս կողմից վարկային կազմակերպությունների մեծ մասը որեւէ կերպ չի արձագանքել քաղաքացիներին հուզող այս հարցին։

ՀՀ բանկային համակարգի վարքագծի եւ այլ հարցերի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ։

- Պարո՛ն Աբրահամյան, արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ շատ բանկեր զիջումների են գնացել՝ մարումների ժամկետները հետաձգելով, որոշ բանկեր, սակայն, անհատական մոտեցում պետք է ցույց տան եւ չեն գնացել ժամկետները հետաձգելու ճանապարհով։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

- Վերջին տեղեկություններով՝ բոլոր բանկերն էլ ձեռնարկել են որոշակի միջոցառումներ. որոշները հետաձգել են վարկային մարումներն ու վարկային արձակուրդ տվել հաճախորդներին, որոշ բանկեր ազատ գրաֆիկ են սահմանել, բայց էլի փաստացի որոշակի ժամանակահատվածով հաճախորդներին հնարավորություն են տալիս շունչ քաշել, մյուսները շարժվում են անհատական մոտեցում ցուցաբերելու ճանապարհով։ Ըստ էության՝ բոլոր այս միջոցառումների հիմքում այն ընկալումն է, որ մեր երկրում կան մարդիկ, որոնք այնպիսի ոլորտների աշխատակիցներ են, որոնք մեծապես տուժում են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից։ Մասնավորապես հյուրատնային, ռեստորանային, տուրիզմի ոլորտի բիզնեսների սեփականատերերն ու աշխատակիցները փաստացի հարկադիր պարապուրդի մեջ են եւ պարզապես միջոցներ չեն ունենա վարկային մարումները ժամանակին կատարելու համար։ Միաժամանակ բանկերը որոշում կայացնելիս ելնում են իրենց թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական հնարավորություններից։ Կարծում եմ՝ պատկերացում ունեք, թե որքան վարկառուներ են այս ընթացքում դիմելու բանկեր եւ խնդրելու հետաձգել վարկային մարումների ժամկետները։ Բանկերը պետք է կարողանան կարճ ժամանակում մշակել տվյալները եւ որոշել, թե ինչ չափով կարող են ընդառաջել այս կամ այն հաճախորդին։ Հաճախորդներին կխնդրենք ըմբռնումով մոտենալ եւ դիմում ներկայացնելիս հնարավորինս համապարփակ ինֆորմացիա տրամադրել իրենց ֆինանսական վիճակի մասին։

- Քաղաքացիների մոտ մտավախություն կա, որ այս զիջումներից հետո հնարավոր է՝ բանկերն առաջարկեն վերանայել վարկային պայմանները՝ տոկոսադրույքի փոփոխության գնան։ Բանկերի միությունն այդ հարցը քննարկե՞լ է, կարո՞ղ են հետագայում բացառվել նման դեպքերը։

- Այստեղ հարկ է նշել, որ մինչեւ օրս բանկերից եւ ոչ մեկն ապագայում տոկոսադրույքի բարձրացման մասին որեւէ բան չի նշել։ Մեր տեղեկություններով՝ նման փոփոխություն չի ակնկալվում։ Շատ կարեւոր է, որ այս իրավիճակում որեւէ մեկը չտրվի խուճապին՝ թե՛ բիզնեսները, թե՛ հաճախորդները։ Եթե բիզնեսների դեպքում որոշումները կայացվում են՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, ապա մարդիկ, հաճախ տարբեր կարծիքներ լսելով, հապճեպ որոշումներ են կայացնում, ինչը կարող է բացասական ազդեցություն թողնել նրանց ֆինանսական վիճակի վրա։ Վարկերի ժամկետների հետաձգման մասով, օրինակ, խորհուրդ կտամ մեր քաղաքացիներին հստակ վերլուծել եւ գնահատել իրենց ֆինանսական մուտքերն ու կարողությունները եւ հետո միայն որոշում կայացնել՝ դիմել բանկ մարման ժամկետի հետաձգման համար։ Այնուամենայնիվ, բանկերը դիտարկում են հնարավոր բոլոր տարբերակները հաճախորդների ֆինանսական վիճակը որոշակի ժամանակահատվածով թեթեւացնելու ուղղությամբ։

- Բանկերից տվյալներ ստացվե՞լ են, թե մոտավորապես քանի քաղաքացու վարկային գծով մարումների ժամկետն է երկարաձգվելու, ի՞նչ չափի մարումների մասին է խոսքը։

 - Այս պահին դժվար է որեւէ կանխատեսում անել, քանի որ նույնիսկ ստեղծված իրավիճակում կլինեն քաղաքացիներ, որոնց ֆինանսական մուտքերը հնարավորություն կտան նրանց չխախտել վարկերի մարման ժամկետները։ Կլինեն ձեռնարկություններ, որոնք անգամ պարապուրդի շրջանում կվճարեն իրենց աշխատակիցների աշխատավարձերը, պետական կառույցներում եւս նման քաղաքականություն է որդեգրվել, այսինքն՝ մեր քաղաքացիների մի ստվար զանգված չի զրկվի եկամուտից, ուստի եւ վարկի ժամկետի վերանայման անհրաժեշտություն չի առաջանա։ Կարծում եմ՝ հաճախորդների հոսքն առավել ակնհայտ կլինի առաջիկա օրերին, որից հետո միայն կկարողանանք ներկայացնել թվեր եւ հաշվարկներ։ Այս պահին ամենակարեւորը հանրային առողջությունն է, ուստի այս ժամանակահատվածում վարկային մարումներ կամ բանկային այլ գործարքներ իրականացնելիս եւս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս օգտվել հեռավար սպասարկումից։

- Ի վերջո գործարար համայնքի, բանկիրների արձագանքն ինչպիսի՞ն է եղել հայտարարված արտակարգ դրության վերաբերյալ։

- Վստահ եմ՝ գործընկերներս կիսում են կարծիքս, որ այս իրավիճակում որքան որ պետությունը պետք է կանգնի ժողովրդի կողքին, այնպես էլ գործարար համայնքը պետք է միջոցներ ձեռնարկի արտակարգ իրավիճակի ժամանակահատվածն ու նաեւ հետագա փուլը հնարավորինս անցնցում հաղթահարելու համար։ Մեր քաղաքացիներն էլ պետք է կանգնեն թե՛ իշխանության, թե՛ բիզնեսի կողքին։ Սա մի շղթա է, որի գոնե մեկ օղակի թերանալը կարող է հանգեցնել ընդհանուր անհաջողության, իսկ մենք դրա իրավունքը չունենք։ Մեր կառավարությունն էլ անում է հստակ քայլեր, ունի մշակված ռազմավարություն, որի իրագործումը կբերի իրավիճակի հնարավորինս անցնցում հաղթահարման։

- Պետությունն ինչպե՞ս է արձագանքել բանկերի վարկային հետաձգումների մասին որոշմանը, այս ամիս բանկերի համար հարկային առումով զիջումներ կլինե՞ն:

- Այս պահին կդժվարանամ գնահատականներ տալ հարկային արտոնությունների անհրաժեշտության վերաբերյալ, ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ կհաջողվի հաղթահարել առողջապահական խնդիրները, իսկ սոցիալականն ու տնտեսականն ածանցվում են դրանից։ Եթե սա նույնիսկ անվանենք սթրեսային իրավիճակ, ապա յուրաքանչյուր բանկ ունի նման իրավիճակներում աշխատելու իր ռազմավարությունն ու քաղաքականությունը, նման պայմաններում իր եկամուտների եւ ծախսերի պլանավորման հնարավորությունները։ Բնականաբար, բանկերի եկամուտները նման պայմաններում նվազում են պլանավորված մակարդակից, մինչդեռ զգալի ծախսեր մնալու են անփոփոխ, իսկ որոշ ծախսեր ավելանում են, օրինակ՝ աշխատակիցների ու հաճախորդների առողջության ապահովման նպատակով կատարվող միջոցառումների հետ կապված։ Սակայն ճիշտ որոշումների եւ մոտեցումների պարագայում յուրաքանչյուր բանկ ունակ է հաղթահարել նմանատիպ զարգացումները։ Բանկերը գտնվում են կապիտալացվածության բարձր մակարդակում, եւ որեւէ բանկի համար ներկա իրավիճակը չի կարող հանգեցնել ֆինանսական լուրջ խնդիրների։ Ինչ վերաբերում է կառավարության կողմից հարկային արտոնությունների սահմանմանը, ոչինչ չպետք է բացառել։ Այս պահին դժվար է գնահատական տալ, թե ինչքան խորն է խնդիրը, ուստի թե՛ կառավարությունը, թե՛ բիզնեսը, թե՛ քաղաքացիները պետք է գործեն կախված իրավիճակից։

- Դրամի արժեզրկում արդյո՞ք կանխատեսում է բանկերի միությունը, քանի որ այս ընթացքում ինչ-որ անհատներ հայտարարություններ են անում, թե պետք է շատ դոլար գնել։

- Ճիշտն ասած՝ չէի ցանկանա մեկնաբանել տարբեր անհատների հայտարարությունները։ Ցավոք, մեր իրականության մեջ միշտ եղել են անհատներ, որոնք, օգտվելով այս կամ այն իրավիճակից, միշտ ձգտել են եկամուտներ քաղել տարբեր գործարքների միջոցով։ Այստեղ ավելի կարեւոր է համակարգային մոտեցումը հարցի եւ դրա լուծման նկատմամբ։ Ինչպես արդեն նշեցի, խորին համոզմունք ունեմ, որ Կենտրոնական բանկն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին եւ ունակ է արձագանքել ցանկացած զարգացումների։ Վերջին տարիների փորձը լավագույնս ցույց է տալիս, որ անկախ երկրում տեղի ունեցող թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական իրավիճակից ազգային արժույթը դրսեւորել է կայունության բարձր աստիճան եւ իր վրա չի կրել որեւէ շոկային ազդեցություն։ Առավել, քան համոզված եմ, որ այս անգամ եւս մեր ազգային արժույթը հաղթանակով դուրս կգա այս փորձությունից։ Այնուամենայնիվ, կանխատեսումներ անելը, ինչպես գիտեք, անշնորհակալ գործ է (խմբ. կատակեց Աբրահամյանը)։

- Իհարկե, վարկային կազմակերպությունները ձեր միության մեջ չեն ներառված, բայց, որպես բանկերի միության նախագահ, ինչ եք կարծում՝ արդյոք սոցիալական պատասխանատվության առումով ֆինանսական բոլոր կառույցները չպե՞տք է ընդառաջման գնան։

- Որպես սոցիալական պատասխանատվություն ունեցող կառույցներ, իհարկե, լավ կլիներ, որ բոլոր ֆինանսական կառույցներն ընդառաջ գնային իրենց հաճախորդներին, սակայն կրկնեմ՝ յուրաքանչյուր կառույց դա կարող է անել իր հնարավորության սահմաններում, եւ խոսքը միայն ֆինանասական հնարավորությունների մասին չէ, այլ նաեւ ծրագրային, տեխնիկական եւ այլն։

Տպել
2315 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)