Այսօրվանից ուժի մեջ մտած որոշմամբ սահմանափակվում է ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը․ Նաղդալյան

Այսօրվանից ուժի մեջ է մտել Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների համապատասխան որոշումը, որով սահմանափակվում է երկու երկրների միջեւ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը: Այս մասին այսօր ՀՀ կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հավելելով, որ այդ սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Նաղդալյանն ընդգծեց՝ այդ որոշմամբ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր չունեն քաղաքացիություն, սակայն ունեն ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք, կարող են վերադառնալ Հայաստան. «Այսօրվանից նաեւ ուժի մեջ է մտել Վրաստանի կառավարության որոշումը, որով արգելք է դրվում Վրաստանի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքի վրա: Այս արգելքը նույնպես չի անդրադառնում բեռնափոխադրումներին, որոնք իրականացվում են անխափան»:

ԱԳՆ խոսնակը նշեց, որ կա մեկ խնդիր, որի մասին ՀՀ քաղաքացիները բարձրաձայնում են, դա Վրաստանի տարածքով Վերին Լարսի անցակետի փակումն է, ինչը պայմանավորված է բացառապես եղանակային պայմաններով. «Եվս մեկ սահմանափակումը վերաբերում է ԵՄ-ին: Երեկ ԵՄ անդամ երկրների նախագահները համաձայնության են եկել, որ 30 օր ժամկետով, այդ ժամկետը կարող է նաեւ երկարաձգվել, արգելվում է օտարերկրացիների մուտքը ԵՄ+ տարածք: ԵՄ+ տարածքը նշանակում է ԵՄ անդամ երկրներ, Շենգենյան գոտու անդամներ, Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա եւ Լիխտենշտեյն»։

Նա հորդորեց ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ ԵՄ տարածք այցելություններից:

Տպել
824 դիտում

Ժողովուրդ, սա կորոնավիրուսի հազ չի, էն հեղափոխության ժամանակվանից է. վարչապետը եթերում կատակեց իր հազի մասին

Արարատի մարզում կորոնավիրուսի վարակման դեպքերի նվազման միտում կա

Իսպանիայում 2 շաբաթում կորոնավիրուսից մահացածության ամենափոքր ցուցանիշն է գրանցվել

Մենք վճռական ենք դատական համակարգի բարեփոխումները մինչեւ վերջ տանելու հարցում, այդ թվում լուծելով ՍԴ-ի թնջուկը. Փաշինյան

«Արմաթ» տեխնոհամայնքը Արարատի մարզի ԲԿ-ներին պաշտպանիչ դիմավահաններ է նվիրել

Կառավարությունը հիմնականում զրոյացրել է գյուղացիական վարկերի տոկոսադրույքները. Նիկոլ Փաշինյան

Մեր ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում, որի համար հպարտ եմ եւ շնորհակալ. ՀՀ վարչապետ

Դիլիջանի ոստիկանները մեծ թվով ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել և առգրավվել (տեսանյութ)

2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք. ՊՆ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

Տհաճ է, որ հայհոյում են ինձ կամ ընտանիքիս անդամներին. վարչապետը կեղծ լուրեր տարածողներին պատժելու տարբերակ առաջարկեց

Հայաստանից Արցախ մուտք գործող բոլոր մեքենաները ենթարկվում են պարտադիր ախտահանման

Հայաստանը պետք է լինի հնարավորինս պատրաստի արտադրանքի երկիր. Նիկոլ Փաշինյան

Ուսումնական տագնապ է հայտարարվել 1-ին զորամիավորում. ՊՆ

«Բավարիան» ու գերմանական մի շարք այլ ֆուտբոլային ակումբներ վերսկսել են մարզումները. BBC

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը կողաշրջվել է

«Եկեք չվախեցնենք ինքներս մեզ, որ սով կլինի». վարչապետը վստահեցրեց՝ գնաճը վերահսկվում է, ամեն ինչ արվում է կանխելու համար

Գիշերը կորոնավիրուսից մահացածը մարալիկցի որսորդն է․ «Գյումրի» ԲԿ-ի մեկուսացված աշխատակիցներն իրենց լավ են զգում

Մոսկվա-Երեւան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու 222 քաղաքացի, կիրականացվի ևս մեկ թռիչք . Տիգրան Ավինյան

Հրազդանի բնակչի սպանության մեղադրանքով ձերբակալվել է ադրբեջանցի. գործն ուղարկվել է դատարան