Քննությունները կհետաձգվե՞ն, ամռանը դաս կլինի՞, զորակոչի խնդիր կառաջանա՞․ նախարարը խոսել է այս եւ հեռավար ուսուցման մասին

Հայաստանում արտակարգ իրավիճակ լինելու պայմաններում կանցկացվի հեռավար կրթություն։ Այն հանրակրթության ոլորտում համազգային պիլոտային ծրագիր կլինի։

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ կոչ անելով ուսուցիչներին, տնօրեններին, աշակերտներին եւ ծնողներին՝ ջանքեր չխնայել, որպեսզի հաջողություններ գրանցենք։ Սա, ըստ նախարարի, միանգամայն այլ որակի կբարձրացնի մեր ուսումնական գործընթացը։

Հեռավար ուսուցման համակարգը հանրակրթության ոլորտում ներդնելը սահմանված էր ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի ծրագրով։ Ըստ նախարարի՝ այս հնարավորությունն օգտագործելը հետագայի համար մեծ փորձ կլինի։

«Մեր աշակերտների մոտ երբեմն տպավորություն կա, որ հեռախոսները, բջջային սարքերը հիմնականում սոց․ ցանցերի կամ զվարճալի տարբեր նյութեր նայելու համար են։ Արտակարգ այս իրավիճակում մենք շատ ուղիղ կարող ենք ցույց տալ, որ այս սարքերը նաեւ կրթական գործընթացի մաս կարող են կազմել»։

Հարությունյանն ընդգծել է, որ այս առումով Հայաստանում ոգեւորվածություն կա, եւ կարելի է ասել՝ բուհերի առումով խնդիրներ չենք ունենալու, քանի որ համալսարանները տարբեր առցանց գործիքներով արդեն սկսել են այն իրականացնել, առանձին դեպքերում կատարում են նաեւ որոշ դպրոցներ։

Նա խոստավոնանել է, որ համակարգը նոր է, եւ այս պահին չենք կարող ապահովել բոլոր հնարավորությունները, սակայն աշխատանքներ տարվում են։

Հեռավար կրթության ժամանակ արդյո՞ք կուսումնասիրվեն բոլոր առարկաները, եւ հեռավար դասերը կլինեն դպրոցի դասաժամերին, մեր հարցին ի պատասխան նախարարն արձագանքել է, որ համապատասխան կարգավորում դեռ չի արվել։ Փորձանական փուլում այս ամենը պետք է հիմնված լինի ուսուցիչների, աշակերտների նախաձեռնողականության վրա։ Այն ամբողջությամբ կլրացնի՞ առարկայական դասընթացներին, դա էլ չեն կարող նշել։ Այժմ միայն ցանկանում են խրախուսել ուսուցիչների ջանքերը, հետագայում կարվի ուսումնասիրություն, եւ բոլոր հարցերը պարզ կլինեն։

Պարզ չէ նաեւ, թե ՀՀ քանի՞ դպրոց է պատրաստ հեռավար ուսուցում իրականացնել։ Հարությունյանն իր խոսքում ընդգծել է, որ այս փորձնական ծրագիրը հենց նման հարցերը պարզելու համար է եւ հավելել է՝ նույնիսկ լավագույն կրթական համակարգ ունեցող երկրներում են բախվում հեռավար կրթության հետ կապված խնդիրների։

Հարց է առաջանում նաեւ, թե ստեղծված իրավիճակի պատճառով կհետաձգվե՞ն քննությունները կամ ամռանը դասերը լրացնելու կարիք կլինի՞։ Նախարարը նշել է, որ ամեն ինչ կախված է հեռավար ուսուցման արդյունավետությունից։ Այս պարագայում հատկապես կարեւոր է, որ աշխատանքներ տարվեն ավարտական դասարանների աշակերտների համար, որպեսզի այս ամենը չխանգարի զորահավաքային գործընթացներին։ Դրա համար ԿԳՄՍՆ-ն կհամագործակցի ՀՀ պաշտպանության նախարարության հետ։

Հարությունյանի խոսքով՝ այսօր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում հասանելի է arm.edu պորտալը, որտեղ կա հավաքված անհրաժեշտ տեղեկատվություն, եւ ԿՏԱԿ-ի միջոցով իրականացվելու է ե´ւ առարկաների ծրագրերի մշակում, ե´ւ ուսուցիչների վերապատրաստում։

Նախատեսվում է նաեւ «Հանրային հեռուստատեսությամբ» անցկացնել կրթական հաղորդումներ, ինչպես նաեւ համագործակցելով «Յուքոմ» բջջային կապի օպերատորի հետ՝ ստեղծել ալիք, որը 24 ժամ աշակերտներին կրթական ծրագրեր կներկայացնի։ Դրանք կլինեն ոչ միայն ուսումնական նյութեր, այլեւ մասնագիտական կողմնորոշման մասին հաղորդումներ։ Հնարավոր է սկզբում դրանց ծավալը քիչ լինի, այնուամենայնիվ այժմ ընթանում են ձայնագրման աշխատանքներ։

Հարությունյանը նաեւ նշել է, որ այժմ համագործակցում են բոլոր մարզպետարանների հետ եւ կախտահանվեն բոլոր դպրոցները, որպեսզի արտակարգ իրավիճակից հետո դասերն իրենց բնականոն հունով ընթանան։

Տպել
1665 դիտում

Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն Աֆրիկայում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքի վաճառքի մեջ. վարչապետ

Օժանդակություն ստանալու համար կինը մարտի 30-ի դրությամբ պետք է լինի առնվազն 12, առավելագույնը 34 շաբաթական հղի

Բոլորը սկսել են հավատալ, որ իմբիրը կորոնավիրուսի պատվաստանյութ է, դրա համար էլ անվերահսկելիորեն թանկացել է․ վարչապետ

Դա ինձ համար կլինի բարոյական ավարտ. Փաշինյանը՝ նախկին իշխանություններին նմանվելու, նրանց թալանածը հետ բերելու մասին

Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական» համերգը Լոս Անջելեսից. Կառավարության ուղիղ եթերում

Ճամբարակում այս տարի կրկնակի կավելանա գարնանացանը

Տնտեսական փլուզումները բացելու են հնարավորություններ․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլյանի հանձնաժողով են հրավիրվել Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը. դա կլինի աշխատանքների կուլմինացիան

Ես չեմ ասում՝ Արցախի ընտրությունները կատարյալ են եղել. Փաշինյանը պատասխանեց հարցին՝ ինչո՞ւ է աչք փակում կեղծիքների վրա

Աննախադեպ իրավիճակը թելադրեց շտապ լուծումներ գտնել. դատավորը՝ էլեկտրոնային դատավարության մասին

Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների. պարետի որոշումը

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Մոտ 550 հազար դոլարի ներդրում ենք արել՝ Հայաստանում թեստերի տեղական արտադրություն ունենալու համար․ ՀՀ վարչապետ

Մասնագիտական պատրաստության պարապմունք է անցկացվել 3-րդ զորամիավորումում. ՊՆ

Կրակոցներ Երևանում. մոտ 40 տարեկան տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոցում է

Եթե պարգեւավճարներն ուղղվեին թոշակների բարձրացմանը՝ դրանք կբարձրանային 165 դրամով. վարչապետը հաշվարկ ներկայացրեց

Եթե բոլորին տանք օգնություն, կնշանակի, որ ռեսուրսը օգտագործում ենք նաեւ նրանց համար, որոնք դրա կարիքը չունեն․ վարչապետ

Արմավիրում գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են

Ժողովուրդ, սա կորոնավիրուսի հազ չի, էն հեղափոխության ժամանակվանից է. վարչապետը եթերում կատակեց իր հազի մասին

Արարատի մարզում կորոնավիրուսի վարակման դեպքերի նվազման միտում կա