Կորոնավիրուսակիր 84 քաղաքացի կա այս պահին, բոլորի վիճակը լավ է. իրավիճակը երկրում վերահսկելի է. վարչապետ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ամփոփեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում եւ ներկայացրեց մանրամասներ հիվանդների այսօրվա վիճակից: Նա նշեց, որ այժմ երկրում  հաստատված վիրուսով 84 քաղաքացի կա, բոլորի վիճակն էլ լավ է, բարդացած դեպքեր չկան:

«Առաջին դեպքը՝ Իրանից ժամանած մեր քաղաքացին էր: Ըստ էության՝ մենք կանգնեցրինք Իրանից եկած քաղաքացու միջոցով կորոնավիրուսի տարածումը, նաեւ՝ այդ քաղաքացու պատասխանատվության շնորհիվ:

Երկրորդը, Էջմիածնի դեպքն էր, որով բավական ընդլայնվեց տարածումը, բայց հիմա մենք դանդաղացրել ենք տարածումը:

Երրորդը, արտադրամասի դեպքն էր, եւ մենք հիմա զբաղվում ենք այդ շրջանակների մեկուսացմամբ:

Նշեմ, որ եթե դրսից ժամանած մեր քաղաքացիներն ունենային շրջահայացություն եւ հետեւեին հսկողության տակ գտնվելու մեր հրահանգներին, այս պատկերը չէինք ունենա: Հույս ունենք, որ կհասցնենք արտադրամասի ճյուղի հետեւից եւ կկանգնեցնենք նաեւ այս ճյուղը:

Այս պահին մի քանի հարյուր մեկուսացած անձ ունենք, եւ դեռ կարող է այդ թիվը մեծանալ: Իրանի ուղղության նման հուսով ենք, որ մեր մեթոդն էֆեկտիվ կլինի Էջմիածնի եւ արտադրամասի տարբերակում էլ:

Մենք ասացինք, որ Չարենցավանում էլ դեպք ունենք, բայց, ըստ էության, այդ մարդիկ շփման շրջանակ չեն ունեցել, ժամանել են Ֆրանսիայից, եւ ախտորոշվել է նրանց մոտ վիրուսը, այս տարբերակում ավելի հեշտ է:

Այս պահին 444 մարդ ունենք մեկուսացված եւ 790 մարդ, որոնց հորդորել ենք ինքնամեկուսնալ»:

Վարչապետը նաեւ նշեց, որ երեկ դեղատներում շրջայցի արդյունքում արձանագրել են, որ սպիրտի եւ ալկոգելի պահանջ կա դեղատներում: Իսկ այսօր պարզվել է, որ Հայաստանում օրական 11 հազար լիտր սպիրտ է վերամշակվում, որի մեծ մասը գնում է ալկոգելի արտադրությանը: Ըստ էության՝ վաճառքի տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիների տներում մեծ քանակությամբ ալկոգել է կուտակված, դա խուճապային գնումների հետեւանք է: Նիկոլ Փաշինյանը հավաստեց, որ կան 3 ընկերություններ, որոնք արտադրում են ալկոգելը, այսօր երեւի չորրորդ ընկերությունը կմիանա արտադրությանը, սակայն մեր երկրում ալկոգելի դեֆիցիտ չունենք, գուցե որոշ տեղերում խնդիր կա, բայց մեծ հաշվով դեֆիցիտ չունենք. մեծ արտադրություն է գործում:

«Եկել ենք եզրակացության՝ քանի որ առավել խոցելի խմբերը 60, 70 տարեկանից բարձր մարդիկ են, կարիք չկա, որ նրանք կենսաթոշակի ստացման համար գնան, կուտակվեն փոստային բաժանմունքներում, մենք կանենք այնպես, որ «Հայփոստ»-ի բաժանմունքի աշխատակիցները գնան եւ իրենց տանը գումարը տրամադրեն, իհարկե, համապատասխան պաշտպանիչ միջոցներով»,- ասաց վարչապետը:

Նա նաեւ ներկայացրեց մեր հիվանդների վիճակի վերաբերյալ թվերը՝ նշելով՝ կարող է ասել, որ 2 թոքաբորբով հիվանդներից մեկն ունի, այսօրվա ջերմաչափմամբ, 37.3 աստիճան, մյուսը՝ 36.6 աստիճան ջերմություն:

«84 մեր քաղաքացիներից 26 հոգի ունեն 37-ից բարձր ջերմություն, բայց՝ ոչ շատ բարձր: 39 աստիճան ջերմող պացիենտ մենք չունենք, այս առումով իրավիճակը բավական լավ է: Մենք 700 թեստավորում ենք արել, 84 ախտորոշված դեպքերից 17-ն այսպես է հաստատվել, եթե մեր Առողջապահության նախարարությունը ջանքեր չգործադրեր, այս մարդիկ ընդհանրապես ախտանշաններ չունեին, որեւէ բողոք չկար եւ այժմ էլ չկա:

Ընդհանուր առմամբ, ըստ էության, կորոնավիրուսն առայժմ մեզ համար անցնում է թեթեւ սցենարով, ռիսկային գոտում գտնվող մեր հիվանդները լավ են, եւ Առողջապահության նախարարությունը հավաստիացնում է, որ այս պահին մեր ռիսկային խմբի քաղաքացիների հետ կապված որեւէ խնդիր չենք ունենա:

Էլի պետք է ասեմ, որ կարեւոր է յուրաքանչյուրիս սոցիալական պատասխանատվությունը: Այս առումով վարչապետը կարեւորեց ջերմություն ունենալու դեպքում ինքնամեկուսանալ եւ հետեւողական լինել:

Կարծում եմ՝ մենք այս փորձությունից էլ պատվով դուրս կգանք»,- եզրափակեց վարչապետը:

Տպել
2486 դիտում

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը