ՄԻՊ-ը՝ Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ մասին նկարահանած տեսանյութի եւ տեսանյութի հեղինակի ծեծի մասին

17/03/2020 schedule21:32

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ մասին նկարահանած տեսանյութի եւ տեսանյութի հեղինակի ծեծի մասին։

«Այսօր ծանոթացա Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ մասին մի քաղաքացու նկարահանած տեսանյութին: Ըստ հրապարակային տեղեկությունների՝ այսօր այդ տեսանյութի հեղինակը ենթարկվել է ծեծի։

Այս պատասխանատու փուլում բոլորիս գերնպատակը պետք է լինի «կորոնավիրուս» կոչվող չարիքի դեմ պայքարը՝ համախմբված, համերաշխության մթնոլորտում՝ իրար աջակցելով, այլ ոչ թե ծաղրելով կամ վիրավորելով։ Նման բարդ ու զգայուն իրավիճակներում հատկապես պետք է իրար նկատմամբ լինենք առավելագույն հարգանքով՝ բացառելով որևէ վիրավորանք, մեկս մյուսի արժանապատվությունը նսեմացնելու փորձ:

Մյուս կողմից, եթե մարդը թույլ է տվել մեկ այլ անձի իրավունքն առերևույթ խախտող արարք, ապա խնդրի մասին պետք է տեղեկացնել պատկան մարմիններին, այլ ոչ թե դիմել «ինքնադատաստանների»:

Պատասխանատվության հարցը լուծելու համար կա պետություն և վերջ։

«Նախընտրելի» մասնավոր տարբերակներով իրավական երկիր չեն կառուցում։

Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ սոցիալական ցանցերում իրար վիրավորելն ու արժանապատվությունը նվաստացնելը կարող է առավել վտանգավոր հետևանքներով տեղափոխվել իրական կյանք:

Հենց սրա համար եմ նաև այդքան խնդրում քաղաքացիներին սոցիալական ցանցերում չներքաշվել այնպիսի «քննարկումների» մեջ, որոնք ծաղրում, վիրավորում կամ նվաստացնում են մարդու արժանապատվությունը»,- ասված է ՄԻՊ-ի հայտարարությն մեջ:

 

Տպել
1098 դիտում

Քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերած անձը. ՔԿ (տեսանյութ)

Բուրկինա Ֆասոյում իշխանության զավթումը զինվորականների կողմից հաջողվել է. նախագահին շարունակում են ձերբակալված պահել

Արցախում 2021 թվականին հայտնաբերվել է շուրջ 200 նորահայտ հուշարձան

Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, որպես ՀՀ նախագահներ, հայտարարել են, որ Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներ չունեն

Որոշ կրթական մրցույթների և միջոցառումների մեկնող հայ երիտասարդները ավիատոմսի ծախսի փոխհատուցում կստանան. ԿԳՄՍ

«Հայաստան» խմբակցությունն այս պահին քննարկման փուլում է՝ առաջադրե՞լ ՀՀ նախագահի թեկնածու, թե՞ ոչ

Պոլսո Հայոց պատրիարքը ապաքինվել է կորոնավիրուսից

Խմբակցությունում դեռևս նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումներ չկան. ՔՊ պատգամավորներ

Շրջակա միջավայրի նոր փոխնախարարը կհամակարգի 2 վարչությունների, Անտառային կոմիտեի և 7 ՊՈԱԿ-ների աշխատանքը

Հայաստանի առաջատար հարկատու բանկը 2021 թվականի տվյալներով. Ամերիաբանկ

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ավանը սկսել է ընդունել առաջին հյուրերին

ՔՊ-ական պատգամավորը մեկնաբանում է 102-րդ ռազմաբազան Գյումրիից հանելու մասին լուրերը

Հայաստանը կարող է հաջողության օրինակ լինել. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը հրապարակել է կոռուպցիայի ինդեքսը՝ ըստ երկրների

Գողություն, ծեծ, անչափահասի հետ սեռական հարաբերություն, յուրացում. 1 օրում բացահայտվել է 89 հանցագործություն

Մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

Կորոնավիրուսի թվերը շեշտակի աճում են. մեկ օրում գրանցվել է 1332 նոր դեպք, մահվան դեպքեր ևս կան

Չարենցավանի ճանապարհին վրաերթի ենթարկված 34-ամյա կինը մահացել է

Թուրքիան ամենախոցելի տնտեսություն ունեցող երկրների ցանկում 2-րդն է. Bloomberg Economics

Մի քանի պարզաբանում՝ վիճահարույց հրթիռների մասին. Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ

Լորիս Ճգնավորյանը վերջին 2 տարում 40 գործ է հեղինակել. ԿԳՄՍ նախարարն ընդունել է կոմպոզիտորին

Դադիվանքի հոգևորականները պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ

Կապան-Տաթև ավտոճանապարհին 5 բեռնատարներ էին մնացել արգելափակման մեջ

Պենտագոնից հայտնել են, որ ԱՄՆ-ը պատրաստ է Եվրոպա ուղարկել 8500 զինվորական

Հայաստանի 4 մարզերում ձյուն է տեղում. Շիրակի մարզի Լանջիկ գյուղում բուք է

4 մարզերի ու Երևանի մի շարք հասցեներում 2-6 ժամով հոսանքազրկումներ են սպասվում

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին արգելափակումից դուրս է բերվել 7 ավտոմեքենա

Արձանի մասին խոսք եղավ, բոլորն ակտիվացան. վարչապետը՝ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու ցանկության մասին

Դժբախտ պատահար Երևանի Գրիբոյեդովի փողոցում. շինհրապարակում անգիտակից վիճակում հայտնաբերվել է աշխատակիցը

Եթե ՌԴ-ն «ներխուժի» Ուկրաինա, ի՞նչ դիրքորոշում է հայտնելու ՀՀ-ն՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր․ մեկնաբանում է Փաշինյանը

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին

«Դատալեքս» տեղեկատվական համակարգն այս պահին չի գործում. Բարձրագույն դատական խորհուրդը պարզաբանում է տարածել

5 զավակ, 9 թոռ, 15 ծոռ. վանաձորցի Եվգին տատը ծննդյան 100-ամյակն է տոնել

Հայկ Չոբանյանը նշանակվել է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն

Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցության հավանականությունը մեծ է․ Փաշինյան

Ադրբեջանը Շուշիում հայկական կողմին է փոխանցել Որոտանից հայտնաբերված ևս մեկ աճյուն

ՊՆ-ից արձագանքել են Սուրեն Պապիկյանի հարսանիքի առթիվ դրամահավաքության մասին լուրերին

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Նիգավան-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է

Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել գողության կասկածանքով. Ոստիկանություն

Հայաստանը չպետք է անցնի կիսանախագահական կառավարման համակարգի․ Նիկոլ Փաշինյան