Ծեծկռտուք, դանակահարություն Արտաբույնք գյուղում․ Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը

Մարտի 15-ին, ժամը 15-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում ստացվել է, որ մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Արտաբույնք գյուղի 44-ամյա մի բնակիչ: Նրան դանակահարել էին: Ավելի ուշ նույն գյուղից, քերծվածքներով ու սալջարդերով, ևս երկու տղամարդ հիվանդանոց են տեղափոխվել։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանները զրուցել են բժիշկների և հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների հետ, ճշտել են՝ ով, որտեղ, ինչ հանգամանքներում է վնասվածքներ ստացել, կազմել են համապատասխան արձանագրություններ։

Հետաքննություն իրականացնող մարմինը ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզել է, որ երեքն էլ մարմնական վնասվածքները ստացել էին նույն օրը, ժամը 14-ի սահմաններում, Արտաբույնք գյուղի գերեզմանատան մոտ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։

Ծեծկռտուքի ընթացքում Արտաբույնք գյուղի 40-ամյա տղամարդը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել 44-ամյա համագյուղացուն, որն էլ, ըստ նախնական տվյալների, մինչ այդ երկաթե խողովակով խփել էր նրա եղբոր գլխին։ Նախ դանակահարվածն էր բուժօգնության դիմել, այնուհետև՝ եղբայրները։

40-ամյա տղամարդը հիվանդանոցից բերման է ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին։

Դանակը հայտնաբերվել է։

Հանգամանքները պարզվում են։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Տպել
880 դիտում

Վաղը ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկություն կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը

Երևանում անցկացվել է Ատոմյաին տեխնոլոգիաների երեկո

Բողոքի նամակ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներից. ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Դերրինգեր» գրառմամբ լիցքավորված ատրճանակ, 50 փամփուշտ և փայտե մահակ

Փանիկում տուն է այրվել

Ժամը 06։30-ին ադրբեջանական ԶՈՒ- ն կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ

Փայտածխով բեռնված մեքենա է այրվել

Օրակարգային է Գյումրիում փողոցաշինության ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության հստակ համագործակցությունը. Շիրակի մարզպետ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ-ն հաստատակամ է տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը. ԱԳՆ

Չաուշի փողոցում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Ադրբեջանցին հեռացավ առանց ձեռքսեղման. Հովհաննես Բաչկովի հաղթական մենամարտի տեսագրությունը (տեսանյութ)

Տոկիո-2020 Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Պատվաստվել, թե չեն պատվաստվել մշակույթի ու շոուբիզնեսի գործիչները. հարցում

Տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել հանրային տրանսպորտի հավաքակայաններում

Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասում

Արմեն Սիմոնյանը Երկաթուղայինի օրվա առիթով պատվոգրեր է հանձնել համակարգի մի շարք աշխատողների

Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին, հուղարկավորությունը՝ օգոստոսի 1-ին

ԳԹԿ-ն նախաձեռնում է ստեղծել հայոց լեզվի ավարտական և միասնական քննությունների թեստերի նոր առաջադրանքների պաշարներ

Վահան Քերոբյանը Վրաստանի գործընկերոջ հետ խոսել է արագընթաց գնացքի գործարկման հնարավորության մասին

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը նամակ է հղել կառույցի Անվտանգության խորհրդի նախագահող Նիկոլա Դե Ռիվիերին

Սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերության 45 աշխատակից չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը. «Փյունիկը» հաղթեց ԲԿՄԱ-ին

Ծաղկաշեն գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նիկոլ Փաշինյանի նվիրած 2 ճագարը Միքայելին տարավ երազանքի հետևից. գյումրեցի տղան Հայաստանի ամենափոքր ճագարաբույծն է

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Փիթըր Մաուրերի հետ

Տոկիո-2020. Արմեն Մելիքյան և Կարեն Ասլանյան. Երիտասարդ ըմբիշների առաջին օլիմպիական փորձը

ՄԻՊ-ը միջազգային կառույցների ներկայացուցիչներին է ներկայացրել սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

18 տարեկանից բարձր սովորողները պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ թեստ հանձնեն․ նախագիծ

Նկարիչների միության շենքում տեղի է ունեցել Գրքի երևանյան չորրորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Ճանապարհային երթեւեկության խախտման քանի դեպք են արձանագրել քաղաքացիները եւ ուղարկել ոստիկանություն

Հայտնի են թափուր մրցույթի ընդունելության արդյունքները. 2 փուլերից հետո բուհերին տրված տեղերի կեսն անգամ չի համալրվել

Թուրքիայի բնակիչներն աշխարհում ամենից քիչ են ժպտում. Gallup

Շիրակում ՔՈՓ թիմը դաշտային վարժանք է անցկացրել (տեսանյութ)

Երևանը համարում եմ շնչող էակ․ Մարությանը հյուրընկալել է համայնքին աջակցող անհատների և ընկերությունների ներկայացուցիչների