Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին

17/03/2020 schedule23:46

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. պահանջում է զրպարտություն հանդիսացող տեղեկատվության հերքում եւ բարոյական վնասի դրամական փոխհատուցում:

Օրբելյանը, մասնավորապես, զրպարտություն է համարել մարտի 10-ին Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, որ  ինքը «էն ժամանակներում երբ մարտի մեկի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան», որը չի արձանա­գրվել սահմանված կարգով»։ Փաշինյանը նշել է, որ «ոստիկանները բացատրություն են տվել, որ ՍԴ նախագահի օգնականը կամ աշխատակազմի ղեկավարն ասել է՝ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք»:

Ըստ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերու­թյան, որի ավագ գործընկերն է Օրբելյանը՝ ելույթի այդ հատվածը կոչված է հիմնավորելու այնտեղ նշված ոչ պատշաճ վարքագիծը, և որպես հետևանք՝ հիմնավորելու քարոզ­արշավի ժամանակ «Այո»-ի մոտեցումը:

Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի հունվարի 30-ին հանրային հեռուս­տատեսության «Լուրերի գլխավոր թողարկման» ընթացքում նմանատիպ (բայց ոչ նույնական) պնդումներով հաղորդում էր հեռարձակվել, ինչի առնչությամբ փետրվարի 29-ին Արամ Օրբելյանը զրպարտություն համար­վող տեղեկատվությունը հերքելու և վնասի հատուցման պահանջով դիմել է դատարան։ Մինչ դա փաստաբանը գրավոր դիմել էր նաեւ Ազգային անվտանգության ծառայությանը և Հանրային հեռուս­տատեսության տնօրինությանը՝ խնդրելով իրեն տրամադրել հաղորդ­ման համար հիմք հանդիսացած տեղեկությունները, դատավարական փաստաթղթերի պատճենները։ Ըստ փաստաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանի՝ Հանրային հեռուստատեսությունից դիմումին չէին արձագանքել, իսկ ԱԱԾ-ից նշել էին, որ Օրբելյանի գործողություններին իրավաբանական գնահատական չի տրվել, եւ քրեական գործը հարուցումը մերժվել էր ոստիկանների արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

Սեդրակ Ասատրյանն ընդգծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չսպասելով համապա­տասխան գործով դատարանի որոշմանը, կամ առանց հավելյալ ստուգում իրականացնելու, կրկին վերարտադրել է Օրբելյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, ինչով կրկին զրպարտել է Արամ Օրբելյանին. «Չստուգված, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալներ՝ զրպարտչական տեղեկություններ տարածելը արատավորում է ոչ միայն միջազգային ճանաչում ունեցող իրավաբանական գիտությունների թեկնա­ծու, փաստաբան Արամ Օրբելյանի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը, այլև վնասում է «Կոնցեռն Դիալոգ»՝ միջ­ազգային ասպա­րեզում ճանաչում ունեցող փաստաբանական ընկերության գործարար համբավին»: Հիշեցնելով Սահմանադրությամբ ամրագրված անփոփոխելի 3-րդ հոդվածը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազա­տությունների անքակտելի հիմքն է, եւ որ մարդու և քաղաքացու հիմնա­կան իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են, փաստաբանական ընկերությունը հորդորում է բոլորին, իսկ հանրային իշխանությունից՝ պահանջում ձեռնպահ մնալ որևէ անձի պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգություններից, չտարածել չստուգված, ոչ հավաստի և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ:

Նշենք, որ datalex.am դատական տեղեկատվական համակարգում դեռեւս տեղեկություն չկա հայցի մակագրվելու եւ վարույթ ընդունելու մասին:

 

 

 

Տպել
5048 դիտում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային