Հորդորում են ավտոմեքենաները գրանցելու, վարորդական վկայական ստանալու համար ՃՈ գնալ միայնակ

17/03/2020 schedule11:48

Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում՝ նաեւ մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում եւ հորդորում ենք․

1․ Տրանսպորտային միջոցների գրանցման /հաշվառման/, վարորդական վկայական ստանալու, փոխանակելու գործողություններ կատարելու համար Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ կամ վարչական շենքեր այցելել միայնակ՝ առանց ուղեկցող կողմնակի անձանց:

2․ Ճանապարհային ոստիկանության վարչական մասի, նաեւ այլ ստորաբաժանումների վարչական շենքեր այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հնարավոր բոլոր գործողություններն իրականացնել roadpolice.am էլեկտրոնային հարթակի միջոցով, իսկ վարչական ակտերի բողոքարկման, տեղեկատվություն ստանալու, տուգանքի վճարումը տարաժամկետելու, կամ տրանսպորտային միջոցի վերասարքավորման դիմումները ներկայացնել [email protected] էլեկտրոնային փոստի կամ https://e-request.am/hy/ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։

Պատճառվելիք անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը եւ հայտնում շնորհակալություն՝ ըմբռնումով մոտենալու համար։

Հանրային առողջության պահպանումը մեր բոլորի ընդհանուր պարտականությունն է։

Տպել
421 դիտում

Արցախում կառավարությունն ամրագրել է հյուրանոցային ավելի քան 80 համարներ, առանձնացվել են մեկուսացման տարածքներ

Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը գնահատված մոտ 2 արժեքից հաջողվել է նվազեցնել մինչև 1.4-ի

Չունեմ կորոնավիրուսային հիվանդություն, հիվանդանոցում կամ հյուրանոցում չեմ բնակվում. փոխնախարարի պարզաբանումը

Նոր Նորքի բազմաբնակարանները երեկվանից ախտահանվում են նոր, ավելի արդյունավետ սարքերով

Կոչ եմ անում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան

Ստեփանակերտի համեմատաբար խոշոր առևտրային սրահների տարածքներն ու մարդաշատ վայրերը ախտահանվել են

Տնտեսական բլոկի եւ կենտրոնական բանկի մասնագետների հետ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ

Արցախ ներկրված նոր տեխնիկան ժամանակավորապես փոխանցվել է ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանման համար

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան

Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը», Օր 2.ԿԳՄՍ նախարարն ուղիղ եթերում է

Քաղաքական խաղերի ժամանակը չէ

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Առողջապահության նախարարն այցելել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններ

Վեհափառ Հայրապետն աղոթել է մխիթարության եւ բժշկության համար. դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը

Ռուսաստանի օդային սահմանը փակ է, սակայն կիրականացվի հատուկ չվերթ դեպի Երևան. ՌԴ-ում ՀՀ դեսպան