Էլ սուրճ, էլ թեյ, էլ միրգ, էլ ֆեն ու տապչկա. Աթենք-Երեւան թռիչքի ուղեւորուհին՝ կարանտինի մասին

17/03/2020 schedule10:15

Ֆեյսբուքյան օգտատեր Արփի Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում պատմել է, որ վերդարձել է Աթենքից եւ քանի որ մինչ այդ էլ Հռոմում է եղել, իրեն ու էլի մի քանիսին մեկուսացրել են: Նաեւ մանրամասնել է, թե ինչպիսին են մեկուսացած քաղաքացիների պահման պայմանները:

Պատմությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Առավոտյան լույսը չբացված՝ Աթենք-Երևան թռիչով իջանք «Զվարթնոց»։ Ինքնաթիռի պատուհանից էն կողմ scy-fi ֆիլմի կադր էր լրիվ՝ երկու շտապօգնության մեքենա, ու մի քանի դիմակավոր բժիշկներ՝ ուղիղ ինքնաթիռի առաջ կանգնած։

Օդանավակայան չհասանք․ մինչ ինքնաթիռի դռները բացելն ու մարդկանց դուրս թողնելը մեր անունները բարձր կարդացին ու խնդրեցին, որ բոլոր ուղևորները սպասեն՝ մինչ մենք դուրս գանք։ Փաստորեն ֆիլմը մեզ համար էր կազմակերպված։ Երևանից Հռոմ էինք թռել, ու մեր ճամփորդությունը սկսվել էր՝ Հռոմի երկու օդանավակայաններում մի քանի ժամ սպասելով։ Դեռ 1 շաբաթ առաջ յոթս էլ որոշել էինք՝ գալիս ենք Հայաստան ու 14 օր ինքնամեկուսանանք, հնարավորության դեպքում անգամ տանեցիների հետ չշփվենք՝ գոնե մինչև Հռոմի օդանավակայաններում գլորած օրվանից 14 օր անցնի։ Աթենքում արդեն նորությունները կարդալով՝ զգում էինք, որ բանը գուցե մեր ինքնամեկուսանալուն չհասնի։
Երբ ինքնաթիռի մեջ մեր անունները կարդացին, մի կին, որն ամբողջ թռիչքի ընթացքում հազից խեղդվում էր (և դա անում էր շատ փնթի ձևով), սկսեց ամբողջ ինքնաթիռով մեկ գոռալ․
- Սրանք աչքիս գրիպ են, հա՞։ Հիվա՞նդ են սրանք։ Խի՞ եք սրանց բերել, մեր հետ նստացրել, բա։
Մի տղա էլ պատասխանեց․
- Եթե դաժը հիվանդ են, մարդ են (հաճելի նորություն էր):

Մեզ շատ արագ տեղավորեցին երկու շտապօգնության մեքենաում, ևս մի անգամ անձնական տվյալներ լրացրին ու ճանապարհեցին դեպի կարանտին։ Մի ամբողջ գիշեր չքնելուց ու կարանտինյան պայմաններն ուսումնասիրելուց հետո նոր-նոր կարողանում եմ ուշքի գալ։ Էստեղ մեր հանդեպ հոգատարությունն էնքան շատ ա, որ նույնիսկ վատ ենք զգում մեզ։ Տասնհինգ-քսան րոպեն մեկ դուռը ծեծում են, հարցնում՝ ինչի՞ կարիք ունենք, ի՞նչ կարող են բերել մեզ համար․ էլ սուրճ, էլ թեյ, էլ միրգ, էլ ֆեն ու տապչկա))) անգամ սխտոր՝ կտրատելու ու սեղանին դնելու համար։ Միայն անմիս սննդի պահն ա դեռ մի քիչ դժվար. էսօր մի քանի անգամ հետ եմ ուղարկել սնունդը, խնդրել, որ առանց միս բերեն, բայց էդ առումով էլ բախտս բերել ա՝ պասի շրջան ա, ամբողջ հարկում պաս պահողներ կան, ու իրենք էլ նույն պահանջներն ունեն, էնպես որ, հարցը շուտ կլուծվի։

Անձնակազմը շատ մեծ ա, բոլորը՝ հոգատար, իրենք իրենց հոգատարությունից խառնվում են արդեն, չէին հիշում՝ որ դուռը քանի անգամ են ծեծել, հիմա որ սենյակ պիտի մոտենային։ Մեզ, ի դեպ, սենյակի համարներով են դիմում, բայց անգամ էդտեղ ջիգյարը չի կորում, ես, օրինակ, 402 ջանն եմ․ 402 ջան, ինչի՞ կարիք ունես, 402 ջան, սուրճը բերեցի՞ն։ :)

Մինչ էս գրառումն էի անում դրսից բարձր ծափի ձայներ լսեցի, պատուհանը բացեմ, տեսնեմ՝ իտալացիքի պես երգել չգիտենք, բայց սինխրոն ծափ տալ հո՜ գիտենք։
Մի կին ասեց․
- Պրծա՞ք, երեխե՛ք։ Ես ուշ եկա, մի հատ էլ։
Ու նորից բուռն ծափահարություններ։

շարունակելի․․

Հ․Գ․ Բոլորս լավ ենք, չենք ջերմում, չենք ֆսֆսում, չենք հազում»:

Տպել
4603 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա