Արմավիրի մարզի 4 գյուղում գողության 7 դեպք է արձանագրվել. 17-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

Մարտի 12-ից 13-ը Արմավիրի մարզի Արագած, Գեղակերտ, Աղավնատուն և Խորունք գյուղերում «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի 7 մեքենաներից գողություններ էին կատարվել: Երկու դեպքում` տեխնիկական միջոցների գործադրմամբ, մյուս դեպքերում` օգտվելով մեքենաների դռները բաց լինելու հանգամանքից` ձայնարկիչ ու մարտկոցներ էին հափշտակել:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները գողությունների վերաբերյալ հաղորդումները ստանալուն պես անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկել Ուսումնասիրվել են մեքենաները, զրույցներմ են վարվել ինչպես տուժողների, այնպես էլ այդ գյուղերի բնակիչների հետ: Արդյունքում, հաղորդումից ժամեր անց կասկածյալը հայտնաբերվել է:
Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ գողությունները հնարավոր է կատարած լինի Էջմիածնի 17-ամյա մի բնակիչ:
Մարտի 13-ին, ժամը 21-ի սահմաններում, նա բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 17-ամյա երիտասարդը վարչական տարածքում կատարել է նաև այլ գողություններ և գողության փորձեր:
Հանգամանքները պարզվում են: Միջոցառումներ են ձեռնարկվում` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

`
Տպել
353 դիտում

Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը գնահատված մոտ 2 արժեքից հաջողվել է նվազեցնել մինչև 1.4-ի

Չունեմ կորոնավիրուսային հիվանդություն, հիվանդանոցում կամ հյուրանոցում չեմ բնակվում. փոխնախարարի պարզաբանումը

Նոր Նորքի բազմաբնակարանները երեկվանից ախտահանվում են նոր, ավելի արդյունավետ սարքերով

Կոչ եմ անում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան

Ստեփանակերտի համեմատաբար խոշոր առևտրային սրահների տարածքներն ու մարդաշատ վայրերը ախտահանվել են

Տնտեսական բլոկի եւ կենտրոնական բանկի մասնագետների հետ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ

Արցախ ներկրված նոր տեխնիկան ժամանակավորապես փոխանցվել է ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանման համար

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան

Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը», Օր 2.ԿԳՄՍ նախարարն ուղիղ եթերում է

Քաղաքական խաղերի ժամանակը չէ

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Առողջապահության նախարարն այցելել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններ

Վեհափառ Հայրապետն աղոթել է մխիթարության եւ բժշկության համար. դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը

Ռուսաստանի օդային սահմանը փակ է, սակայն կիրականացվի հատուկ չվերթ դեպի Երևան. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն Կոտայքի մարզին տրամադրել է համակարգիչներ և պլանշետներ