Արմեն Սարգսյանի խոսքը նոր կորոնովիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի առիթով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը նոր կորոնովիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի առիթով․

 

Նախ և առաջ, ես ողջունում եմ ՀՀ կառավարության որոշումը արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ, որովհետև մեր առջև շատ լուրջ մարտահրավեր է: Այդ մարտահրավերը միայն մերը չէ, համաշխարհային է: Մարտահրավերն իր տեսակով որպես վիրուս նոր չէ, բայց աշխարհն է նոր: Հետևաբար, վիրուսն այսօր աշխարհում տարածվում է շատ արագ, շատ ավելի ինտենսիվ: Պայքարի ձևերը տարբեր են. ինչպես գիտենք, աշխարհի տարբեր երկրներ տարբեր ձևով են պայքարում վիրուսի դեմ: Մենք, կարծում եմ, պետք է հստակորեն ուսումնասիրենք բոլոր երկրների հաջող և անհաջող փորձերը: Սակայն նման մարտահրավերի դեմ պայքարելիս կան սկզբունքներ, որոնք էական են:

Սկզբունքներից առաջինը՝ կառավարությունը, մեզանից յուրաքանչյուրը, պետությունը պետք է ունենա հստակ ռազմավարություն, թե ինչպես է պայքարելու վիրուսի դեմ, պետական կառույցները, գործարարները, հասարակական կազմակերպություններն իրենց ծրագիրը պետք է ունենան:

 

Երկրորդ շատ կարևոր սկզբունքը հետևյալն է՝ մենք բոլորս պետք է լինենք կազմակերպված և կարգապահ, շատ ավելին, քան եղել ենք մինչ այսօր: Պայքարի հիմնական ձևը կազմակերպված, կարգապահ հարաբերություններն են: Քանի որ չկա հակավիրուս, չկա դեղ, որը կարելի է օգտագործել, շատ հստակ պայքարի ձև կա՝ նվազագույնի բերել մարդկային շփումները: Վիրուսային հիվանդությունները հաղթահարելի են ժամանակի մեջ, տարածության մեջ, կոնկրետ վայրում: Իհարկե, այդ մարտահրավերը վտանգավոր է: Այսօր ես, մասնավորապես, շատ անհանգիստ եմ մեր տարեց հայրենակիցների առողջության համար, քանի որ նրանք խոցելի են, և նաև նրանց համար, որոնք այս կամ այն պատճառով առողջական խնդիրներ ունեն:  Սակայն, կրկնում եմ. հաղթահարելու համար պետք է և՛ հստակ ռազմավարություն, և՛ հստակ կազմակերպվածություն, և՛ կարգապահություն:

 

Մանավանդ հիմա հայտարարվել է արտակարգ դրություն: Հետևաբար, կան կանոններ, որոնց պետք է ենթարկվել, և կանոններ, որոնք պետք է պահպանել՝ նախ և առաջ, ձեր սեփական առողջության համար, ձեր հարազատների և մեր ողջ հասարակության, ժողովրդի առողջության համար:

 

Եվ վերջապես երրորդը, որը կարծում եմ շատ պարզ է և խորիմաստ. այն կոչվում է պատասխանատվություն, պատասխանատվություն բոլորիս համար: Լինել պատասխանատու՝ սկսած Հանրապետության նախագահից, կառավարությունից, Ազգային ժողովից, հասարակական կազմակերպություններից մինչև քաղաքական կազմակերպություններ, գործարարներ, տնտեսություն վարող անձինք, մեզնից յուրաքանչյուրը... Ժամանակն է, որ մենք ոչ միայն ուշադրությամբ հետևենք կորոնավիրուսի դեմ պայքարին, այլև վերլուծենք համաշխարհային ընթացքը։

 

Օրերս երկար զրույց ունեցա Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ, որի հետ մեկ ամիս առաջ արդեն իսկ զրուցել էի այս առիթով։ Այս երկրորդ զրույցը վերաբերում էր շատ պարզ փաստի՝ որ չնայած Հայաստանում կորոնավիրուսը դեռևս մեծ մասշտաբներ չունի, սակայն մենք գտնվում ենք բավականին զգայուն տարածաշրջանում, վարակի տարածման վտանգներ կան, աջակցության կարիք ունենք։ Ուզում եմ տեղյակ պահել, որ ԱՀԿ գլխավոր տնօրենին հրավիրեցի Հայաստան, և նա ընդունեց հրավերը։ Իր գործընկերների հետ նրա այցելությունը, կարծում եմ, շատ օգտակար կլինի։ Այսօր զրույց ունեցա Իտալիայի նախագահի հետ։ Բոլորի փորձը մեզ համար էական է։ Յուրաքանչյուր երկիր իր ռազմավարությունը պետք է որոշի։

Սիրելի հայրենակիցներ, ձեզնից յուրաքանչյուրին ուզում եմ մաղթել առողջություն, հանգստություն, վստահություն, որ այս մարտահրավերը միասին, իրար օգնելով, պատասխանատվության բարձր զգացումով հաղթահարելու ենք:

 

Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության ոլորտի աշխատողներին, բժիշկներին, բուժքույրերին, առողջապահության կազմակերպիչներին. մեր հայրենակիցներից շատերի կյանքը ձեր ձեռքերում է, և ես վստահ եմ, որ ձեր և՛ պետական, և՛ ազգային, և՛ մարդկային պարտքը շատ բարձր որակով և բարձր մակարդակով կկատարեք։

 

Տպել
1444 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին