Գյումրու քաղաքապետարանում հստակեցվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված անհրաժեշտ գործողություները

16/03/2020 schedule18:50

Գյումրիում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար անհրաժեշտ գործողություների և միջոցառումների մասին հարցերի քննարկման համար քաղաքապետ Սամվել Բալասանյանն անցկացրել է խորհրդակցություն՝ քաղաքապետարանի բոլոր բաժինների ղեկավարների մասնակցությամբ: Ըստ կառույցի պաշտոնական կայքի տեղեկատվության, Խորհրդակցության ընթացքում առանձնացվել են հետևյալ կետերը.

1. Ստեղծել շտաբ, որը կզբաղվի կորոնավիրուսի կանխարգելմանն առնչվող հարցերով:

2. Եվս մեկ անգամ ազգաբնակչությանը հորդորել պաշտպանել հիգիենայի կանոնները, որի մասին մանրամասն ներկայացված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի տարածումը կանխարգելող տեղեկատվական թերթիկներում: Տեղեկատվական թերթիկները փակցված են գրեթե ամենուր:

3. Հորդորել ազգաբնակչությանը զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից և անցկացումից (հարսանիք, ծնունդ, խնջույքներ):

4. Դադարեցնել ապօրինի կերպով կազմակերպվող բացօթյա առևտուրը: Քաղաքապետարանի համապատասխան բաժիններին տրվել են հանձնարարականներ՝ նշված գործընթացների կազմակերպման և դրանց իրականացման հարցում ցուցաբերել մաքսիմալ հետևողականություն: Հորդորել ազգազբնակչությանը՝ որևէ տեղ բացօթյա առևտրի հանդիպելիս չօգտվել այդ միջոցով մատուցվող ապրանքներից: Վիրուսի տարածման հավանականությունն տվյալ դեպքում բավական մեծ է:

5. Ամեն օր ախտահանել համաքաղաքային տրանսպորտը, տաքսի ծառայություններ մատուցող ընկերություններին և անհատ տաքսու վարորդներին հորդորել ամեն օր իրականացնել մեքենաների ախտահանման գործընթաց:

6. Ամենօրյա ռեժիմով ախտահանման գործընթաց իրականացնել կոմունալ ծառայության աղբատար մեքենաներում, ախտահանել քաղաքի ողջ տարածքում տեղադրված աղբամանները: Աղբի հեռացումն իրականացնել օրվա ընթացքում 2 անգամ:

7. 60-ից բարձր և ռիսկային խմբի աշխատակիցների աշխատանքը կազմակերպել հեռահար տարբերակով։

Գյումրու քաղաքապետարանը նաեւ տեղեկացրել է, եթե առկա չէ շինարարական աշխատանքներին առնչվող հարցերի անհետաձգելի հրատապություն, քաղաքապետարանի համապատասխան բաժիններ դիմել ավելի ուշ, ստեղծված իրավիճակի կարգավորումից հետո:

Տպել
995 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները