«Ոստիկանության տեսանյութը մոնտաժված էր». Արմեն Թավադյանի պաշտպանն ակնկալում է քրեական գործի կարճում

«Գործի նյութերին ծանոթանալով՝ կարող եմ ասել, որ այստեղ առհասարակ հանցագործության մասին խոսք լինել չի կարող ինչպես Արմեն Թավադյանի, այնպես էլ Վարուժան Մկրտչյանի կողմից»:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Թավադյանը, հիշեցնենք, մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից Մարտի 1-ի գործով տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ: Նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին, որը, ըստ Ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին գումարի եւ հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել: Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ենթադրյալ կաշառքի գումարը 5 միլիոն դրամ է:

Այսօրվա ասուլիսին պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ ի սկզբանե քրեական գործը շատ թերություններ է ունեցել, եւ դրանցից յուրաքանչյուրը հերիք էր, որ քրեական հետապնդում չիրականացվի, եւ Թավադյանի նկատմամբ կալանավորումը չկիրառվի. «Բայց ցավոք, այնպես ստացվեց, որ կալանքի միջնորդությունը երկու անգամ քննարկվեց մի դատավորի կողմից, որի անունն ամեն ինչ ասում է (խոսքը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի մասին է,- խմբ.):

Ըստ Հովհաննես Խուդոյանի՝ ծանոթանալով գործի նյութերին՝ հասկացել են, որ Ոստիկանության կողմից հրապարակված տեսանյութը այլ տեսանյութերից է մոնտաժվել. «Դրանց ամբողջական բովանդակությանը ծանոթացանք, եւ տեսանք, որ այդ տեսանյութերը լրիվ հակառակ բանն են ապացուցում, ինչը բավականին պրոֆեսիոնալ, բայց անբարեխիղճ մոնտաժի արդյունքում հանրությանը ներկայացվել է այլ կերպ»: Խուդոյանի խոսքով՝ երբ առաջիկայում դռնբաց նիստեր կլինեն, կանդրադառնան այդ տեղեկատվությանը, հասանելի կդարձնեն այն եւ կհետեւեն այն մարդկանց ռեակցիաներին, ովքեր, այս ընթացքում խախտելով անմեղության կանխավարկածը, բարոյականության սահմաններն անցնելով, իրենց իրավունք են վերապահել կարծիք արտահայտել. «Բնականաբար, կարծիք արտահայտելու իրավունք ունեն բոլորը, բայց այդ կարծիքը պիտի լինի հավասարակշռված, ոչ թշնամական եւ անմեղության կանխավարկածը չխախտող»: Պաշտպանը դժվարացավ նշել՝ այդ տեսանյութը պատվիրված էր թե՝ ինքնագործունեության արդյունք, բայց պնդեց՝ դրան իրավական քայլեր հաջորդելու են. «Նախ կսպասենք Դատախազության հետագա գործողություններին, ըստ էության, իրենց լիազորությունների շրջանակներում է իրենց ենթակայության տակ գտնվող վարույթներում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելիս դրանց պատշաճ իրավական գնահատական տալը, հույս ունեմ, որ Դատախազության մեր գործընկերները այնքան հեռատես կլինեն, որ նման որակի, նման մակարդակի գործը չեն ուղարկի դռնբաց դատական քննության»: Պաշտպանը հայտնեց, որ դատախազին էլ է ասել, որ ակնկալում է քրեական գործի կարճում, որովհետեւ բացակայում են քրեական հետապնդման հիմքերը:

Հրավիրված ասուլիսին մասնակցում էր նաեւ «5-րդ ալիք»-ի տնօրեն Հարություն Հարությունյանը, որի կարծիքով՝ ապացուցվել են իրենց այն կասկածները, որ իրենց հեռուստատեսության սեփականատերը կալանավորվել էր ալիքին վնասելու, դրա աշխատանքները խոչընդոտելու, լրագրողներին անհարմար դրության մեջ դնելու նպատակներով. «Անցած 79 օրերին, երբ մեր սեփականատերը գտնվում էր կալանքի տակ, մեր հեռուստաալիքը ապրեց ծանր օրեր ոչ միայն բարոյական, այլեւ մնացած առումներով, մենք արդեն պատրաստվում էինք դրամահավաքի մարաթոն կազմակերպել, որպեսզի կարողանայինք մեր աշխատանքները շարունակել, եւ փառք աստծո, որ բանը դրան չհասավ»:

Մեղադրյալ Արմեն Թավադյանն էլ իր հերթին նշեց, որ դատարանի որոշմամբ պարզ դարձավ, որ իր մեղադրանքը եւ այն կալանքը, որում գտնվում էր, անօրինական ու անհիմն էին. «Ես ենթադրում եմ, որ այդ ամենը կատարվել է նրա համար, որ ճնշում գործադրվի ԶԼՄ-ների վրա, որոնցից մեկի սեփականատերն էլ ես եմ, սա ճնշում է խոսքի ազատության վրա»,- նշեց Թավադյանը:

Հիշեցնենք նաեւ, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, մարտի 11-ին բավարարեց պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը՝ Թավադյանի կալանավորման որոշման դեմ: Այդպիսով, նա ազատ արձակվեց: Դրանից հետո քրեական գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազը կայացրեց որոշում՝ նրա նկատմամբ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Տպել
1332 դիտում

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել