Ռոնալդուն իր հյուրանոցները կվերածի անվճար հիվանդանոցների՝ կորոնավիրուսակիրների համար

15/03/2020 schedule16:40

Պորտուգալիայի հավաքականի եւ «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշում է կայացրել իր Pestana CR7 հյուրանոցային ցանցի հյուրանոցները վերածել անվճար հիվանդանոցների՝ որպես COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի գործում իր կողմից օգնություն:

Marca-ն հայտնում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը նաեւ վճարելու է բոլոր բժիշկների եւ սպասարկող անձնակազմի աշխատավարձերը:

Նշենք, որ «Յուվենտուս»-ը հայտարարել է անժամկետ կարանտինի մասին, իսկ ֆուտբոլիստը մեկնել է պորտուգալական Մադեյրա կղզի՝ ինսուլտ տարած մորն այնտեղ տեսակցելու համար եւ որոշել է այնտեղ էլ մնալ, ինքնամեկուսանալ:

Հիշեցնենք, որ ներկա պահին դադարեցված է Չեմպիոնների լիգան եւ Եվրոպայի լիգան: Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի չեմպիոնատները եւս դադարեցված են:

Նշենք, որ Իտալիայում, ինչպես նաեւ Իսպանիայում մեծ թվով կորոնավիրուսակիրրներ կան, Պորտուգալիայում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 169 դեպք:

Տպել
5505 դիտում

«Նորք»-ում գրանցվեց մահվան եւս մեկ դեպք. Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը դարձավ յոթ

Բոլորս պետք է լծվենք գազի գնի հայտի ուսումնասիրության հիմնավորվածությանն ու դրա գնահատականին. պատգամավոր

Դատավորը նկատողություն ստացավ «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին երկիրը լքելու թույլտվություն տալու համար

Բելառուսը ռուսական նավթը կգնի բարելի դիմաց 4 դոլար արժեքով. հավելավճարներ չեն լինի

ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Նաիրա Մխիթարյանին

Արցախում մեկուսացված 3 քաղաքացու հետազոտության արդյունքները եղել են բացասական․ ԱՀ-ում առայսօր կորոնավիրուսի դեպք չկա

«Առականի». նոր նախագիծ ԿԳՄՍ նախարարությունից

Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Ռուսաստանում կարանտինային արձակուրդը կտեւի ամբողջ ապրիլ. Պուտինը նոր ուղերձով է հանդես եկել

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 6-րդ դեպքը

Ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը եւ որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ

Անցկացվել են հրետանավորների գործնական պարապմունքներ․ ՊՆ

Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժողն առերեսվել է երկու մեղադրյալների հետ

Արցախում մարտին թանկացել են բժշկական դիմակը, ալյուրը, հավի ձուն, սոխը, կիտրոնն ու այլ ապրանքներ

ՊԵԿ-ը շարունակում է խրախուսել հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողներին․ 4 տնտեսվարողի հավաստագիր է ուղարկվել փոստով

Ապրիլյան ագրեսիան ամրապնդել է Արցախի ժողովրդի և իշխանությունների՝ պետականության զարգացումը շարունակելու վճռականությունը

Գյումրիի խանութնրից մեկում հայտնաբերվել եւ ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ․ ՍԱՏՄ

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Ոստիկանության Դիլիջանի ու Վարդենիսի բաժիններում քաղաքացիներն ապօրինի հրազեններ են հանձնել

Խոնարհվեցի հայրենիքի պաշտպանության ժամանակ ընկած հերոսների շիրիմների առջեւ․ Արարատ Միրզոյան