Երևանի թաղապետարանի աշխատակից ներկայացած անձը փորձել է կողոպտել թոշակառուին (տեսանյութ)

13/03/2020 schedule22:42

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում փետրվարի 28-ին օրը ցերեկով ինչ-որ մեկը մտել էր Օհանովի փողոցի շենքերից մեկը, բարձրացել չորրորդ հարկ, թոշակառու տանտիրուհուն ներկայանալով որպես թաղապետարանի աշխատակից` բնակարան էր մտել, կապել միայնակ կնոջ ձեռքերն ու բերանը, տունը տակնուվրա անելուց հետո հափշտակելու հարմար բան չգտնելով` փախել էր:
Դեպքից րոպեներ անց կատարվածի վերաբերյալ ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ էր ստացվել: Քրեական հետախույզները լսել էին տուժողին: Ուսումնասիրել բնակարանը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Կողմնորոշումներ էին ուղարկվել ոստիկանության մյուս ստորաբաժանումներին: Դեպքից օրեր անց բացահայտման ուղղությամբ ձեռնարկված լայնածավալ որոնողական աշխատանքի արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Հաղթանակ փողոցի 35-ամյա մի բնակիչ: Մարտի 1-ին կասկածվողը Շերամի փողոցից բերման էր ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Դեպքի հանգամանքները պարզվում են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը:

Տպել
419 դիտում

Չունեմ կորոնավիրուսային հիվանդություն, հիվանդանոցում կամ հյուրանոցում չեմ բնակվում. փոխնախարարի պարզաբանումը

Նոր Նորքի բազմաբնակարանները երեկվանից ախտահանվում են նոր, ավելի արդյունավետ սարքերով

Կոչ եմ անում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան

Ստեփանակերտի համեմատաբար խոշոր առևտրային սրահների տարածքներն ու մարդաշատ վայրերը ախտահանվել են

Տնտեսական բլոկի եւ կենտրոնական բանկի մասնագետների հետ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ

Արցախ ներկրված նոր տեխնիկան ժամանակավորապես փոխանցվել է ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանման համար

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան

Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը», Օր 2.ԿԳՄՍ նախարարն ուղիղ եթերում է

Քաղաքական խաղերի ժամանակը չէ

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Առողջապահության նախարարն այցելել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններ

Վեհափառ Հայրապետն աղոթել է մխիթարության եւ բժշկության համար. դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը

Ռուսաստանի օդային սահմանը փակ է, սակայն կիրականացվի հատուկ չվերթ դեպի Երևան. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն Կոտայքի մարզին տրամադրել է համակարգիչներ և պլանշետներ

Արցախի բուժհաստատություններում հիվանդասենյակներ են առանձնացրել կորոնավիրուսով կասկածվողներին մեկուսացնելու համար