Եվրամիությունը 6 ամսով երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունը պաշտոնապես երկարացրել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների դեմ կիրառված պատժամիջոցները, որոնց ժամկետը լրանալու էր մարտի 15-ին: Այս մասին ասվում է ուրբաթ օրը Բրյուսելում կազմված ԵՄ-ի հայտարարության մեջ: Նշվում է, որ պատժամիջոցները երկարացվել են կես տարով, փոխանցում է ТАСС-ը:

«Այսօր խորհուրդը որոշեց, որ պատժամիջոցները՝ սահմանված  Ուկրաինայի տարածքային ամբողջականության խարխլման փորձերի կամ ինքնիշխանությանն ու անկախությանը սպառնացող գործողությունների համար, պետք է երկարաձգվեն եւս 6 ամսով` մինչև 2020 թվականի սեպտեմբերի 15-ը », - ասվում է ԵՄ-ի հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ այդ սահմանափակող միջոցները նախատեսում են ոչ միայն ՌԴ քաղաքացի հանդիսացող մի շարք անձանց միջոցների սառեցում, այլ նաեւ արգելում են նրանց ֆինանսական միջոցների տրամադրումը կամ այլ տնտեսական միջոցների հետ համագործակցության հնարավորությունը: Ներկա պահին խոսքը 175 ֆիզիկական եւ 44 իրավաբանական անձանց մասին է, ընդ որում՝ ցուցակից հանվել են 2 անձանց անուններ այն բանից հետո, երբ նրանք մահացել են:

Պատժամիջոցները երկարացնելու քաղաքական որոշումը առանց որեւէ քննարկումների կայացրել են ԵՄ անդամ երկրների դեսպանները ՝ դեռեւս մարտի 4-ին: Մարտի 13-ին որոշումը, դարձյալ առանց քննարկումներ, հաստատվել է Եվրամիության խորհրդի կողմից, որից հետո հրապարակվել է ԵՄ պաշտոնական հատուկ լրաթերթում եւ ուժի մեջ կմտնի հաջորդ օրվանից՝ մարտի 14-ից:

2014-ին Եվրամիությունը սկսեց պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի եւ Ուկրաինայի այն քաղաքացիների նկատմամբ, որոնց «գործողությունները կարող էին խարխլել կամ սպառնում էին Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը կամ անկախությունը»: ԵՄ-ի սեւ ցուցակում ներառված է 175 մարդ, որոնց թվում եւ՛ Ռուսաստանի Դաշնության, եւ՛ Ուկրաինայի քաղաքացիներ են, ինչպես նաեւ 44 կազմակերպություններ, որոնք հիմնականում հռչակված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների իշխանություններին  և զորամասերին են պատկանում:

РБК-ն հայտնում է, որ այս պահին Ռուսաստանի նկատմամբ գործում է Եվրամիության պատժամիջոցների մի քանի փաթեթ՝ տնտեսական, անհատական սահմանափակման միջոցներ եւ սահմանափակումներ Ղրիմի հարցով: Վերջինն իրենից ներկայացնում է նպատակաուղղված պատժամիջոցների մի շարք Ղրիմի նկատմամբ, որի հետ եվրոպական բիզնեսին արգելվում է ցանկացած տեսակի կապ ունենալ:

2014-ից սահմանված պատժամիջոցների մեջ են ներառվել նաեւ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը, «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը, գործարար Արկադի Ռոտենբերգը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն եւ այլք:

Տպել
711 դիտում

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող 2 պացիենտի մոտ դրական դինամիկա կա. Թորոսյան

Իրաքի նոր վարչապետը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն 37 միլիարդ եվրո կտրամադրի կորոնավիրուսի համաճարակից տուժած իր անդամներին՝ վերականգնման համար

Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Շուշան Ստեփանյան

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

Ասկերանում մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը. 1500 դիմակ արդեն պատրաստ է

Գյումրեցիները Շիրակ գյուղից գողացած անասունը վաճառել են Արմավիրի մարզում

Ոսկեւանում վիրավորում ստացած երեխային տեղափոխում են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. Ալինա Նիկողոսյան

Շուրջ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից

Վրաստանում պարետային ժամ և կարանտին է սահմանվում երկրի ողջ տարածքում. 21:00-ից հետո դուրս գալ արգելվում է

Պարետը 6 ժամով 5 տնտեսվարողի գործունեությունն արգելելու որոշում է կայացրել

Ucom-ը դարձնում է հեռավար ուսուցումը հասանելի բոլորի համար

Գնդակը նախ դիպել է պատին, այնուհետեւ՝ երեխային․ Տավուշի մարզպետը՝ ոսկեւանցի երեխայի մասին

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. թեթեւ վիրավորում է ստացել երկու զինծառայող

Անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն . ՊՆ

Ուսուցիչների եւ աշակերտների համար համակարգչային սարքերի հավաքագրմանը միացել են ե՛ւ անհատներ, ե՛ւ կազմակերպություններ

ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը․ Մանուկյան

Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած ուղեցույցը թարգմանվել է ասորերեն և հնդկերեն

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 519 զանգ է ստացել կորոնավիրուսի վերաբերյալ