Անտառապահը կացնով կտրել է Գանձաքար գյուղի բնակչի ականջը, ծեծի ենթարկել նրան. ՔԿ

2020 թվականի մարտի 11-ին Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչը Ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում,  իրենց գյուղի տարածքում անտառապահ աշխատողը գյուղի վերջնամասում գտնվող եկեղեցու դիմաց ծեծի է ենթարկել իրեն, կացնով հարվածել և կտրել է իր ականջը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020 թվականի մարտի 11-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, տուժողը, գտնվելով նույն գյուղի եկեղեցու մոտ, դիտողություն է արել եկեղեցու բակում գտնվող, հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ հնչեցնող անտառապահին: Վերջինս դիտողությունն ընդունել է ագրեսիվ, հայհոյել և հրելով գետնին է գցել տուժողին: Այնուհետև, երբ վերջինս բարձրացել է, անտառապահը կացնով հարվածել է նրա աջ ականջին՝ կտրելով այն: 

Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
455 դիտում

Համավարակը սահման և ազգություն չի ճանաչում. այն ազդեցություն է թողել յուրաքանչյուրիս վրա. Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել

Հասարակության «լրջության կորագիծը»

Մոսկվա-Երևան չարտերային հերթական թռիչքը կկայան վաղը՝ մայիսի 31-ին՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից

Սեպտեմբերին մենք կարող ենք դասերը լիարժեք սկսել, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)

Շիրակի մարզում ինքնամեկուսացված 312 քաղաքացուց 24-ն ունի դրական ախտորոշում՝ հիվանդության անախտանիշ ընթացքով

Հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները Չինաստան կարող են մեկնել առանց արտոնագրերի ձևակերպման, սովորական անձնագրով

Երևանի բնակարաններից մեկում 67-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 100 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 600 կրակոց

Արտակարգ դրության պայմանների իրավախախտման 1251 դեպք է հայտնաբերվել

Պետության խնդիրը «կայուն իմունիտետ» ձեռք բերելն է

Ինքնասպանության փորձ Բաղրամյան պողոտայում. 14-ամյա աղջիկը սպառնացել է ցած նետվել

Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. մահացել է Հայկ Կոնջորյանի հայրը

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչին՝ Պետականության օրվա առիթով

ՀՀ խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Արցախում կորոնավիրուսից առողջացել է 26 մարդ. մեկուսացված է 67-ը

Քարինջի սկզբնամասում իրականացվել է հարկադիր քարաթափման աշխատանք

ԿԳՄՍ նախարարն այսօր կանցկացնի համադպրոցական ժողով

Հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք, թիվը հասել է 8927-ի, գրանցվել է մահվան 7 նոր դեպք

Հրդեհ Ախուրյան գյուղում. վնասը նյութական է

ՃՏՊ Իոսիֆյան փողոցում. տուժածի վիճակը կայուն ծանր է