Ունենք նոր կորոնավիրուսի ներքին փոխանցման առաջին դեպքը. վարակաբանը կանխարգելիչ առաջարկներ է ներկայացնում

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ըստ էության ունենք ներքին փոխանցման առաջին դեպքը։

«Սա, իմ կարծիքով, պետք է լրիվ փոխի պայքարի գործողությունների տրամաբանությունը (եթե դրանք կան)։ Ի՞նչ կարելի է անել նման իրավիճակում․

1) արգելել բոլոր հասարակական միջոցառումները (եթե կա օրենսդրական նման հնարավորություն);

2) հասարակական բոլոր վայրերը ախտահանել մասնագիտական սարքավորումներով (եթե դրանք կան):

3) հայտարարել կարանտին Էջմիածնի և հարակից շրջանների համար։ Քանի դեռ ներքին փոխանցման դեպքերը չեն աճել երկրաչափական պրոգրեսիայով, սա կարող է էապես դանդաղեցնել տարածումը (սովորել Չինաստանի դրական ու Իտալիայի բացասական օրինակների վրա, այլ ոչ թե սպասել նոր դեպքերին ու դրանից հետո նոր տեղաշարժի սահմանափակումներ մտցնել)։

4) Ներդնել ինքնամեկուսացվող մարդկանց վերահսկման ու աջակցման մեխանիզմ, այլ ոչ թե հույսը դնել մարդկանց ինքնակազմակերպման վրա։ Ենթադրենք՝ մեկն ինքնամեկուսավեց, ով է իրեն օգնելու այդ օրերի ընթացքում, ով է սնունդ բերելու և այլն։

5) Որպես պետություն, իր վրա վերցնել դիմակների և մի շարք այլ միջոցների ներկրման գործառույթը, սահմանել վաճառքի քանակի և գնի սահմանափակում, այլ ոչ թե մարդկանց բացատրել, թե ինչու՞ են գները թանկացել։ Վերջապես, եթե չեք կարող ներկրել, կազմակերպեք պարզագույն արտադրություն։

Եվ ամենակարևորը, նշածս քայլերը բացարձակապես ոչ մի խուճապ չեն առաջացնի (իմ կարծիքով), եթե ամեն ինչ կազմակերպվի արագ և որակով։ Խուճապ կարող է սկսվել այն ժամանակ, երբ մեր առողջապահական համակարգը բախվի հազարավոր նոր դեպքերի հետ։ Այդ ժամանակ ամեն ինչ վերահսկելը կդառնա շատ ավելի դժվար։ Իտալիան մեզ օրինակ»։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով հիվանդացության երկու նոր դեպքերը, որոնց մասին հայտարարվեց այսօր, ոչ թե բերովի են, երբ օրգանիզմում վարակ ունեցող անձինց Հայաստան էին ժամանել արտերկրից, այլ նրանցից մեկից վարակն արդեն փոխանցել է Հայաստանի բնակիչներին: 

Տպել
39848 դիտում

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել