Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել կորոնավիրուսի վերաբերյալ

12/03/2020 schedule17:34

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման նոր դեպքերը և աշխարհի տարբեր երկրներում մարզական միջոցառումների անցկացման հետ կապված սահմանափակումները՝ ՀՖՖ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամենօրյա կապի մեջ է ինչպես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների, այնպես էլ ՈՒԵՖԱ-ի գործընկերների հետ:

Ըստ այդմ՝ հայտնում է, որ այս պահի դրությամբ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների հետաձգման վերաբերյալ որոշում չկա: Վաղը՝ մարտի 13-ին, հարցը կքննարկվի ևս մեկ անգամ, կկայացվի համապատասխան որոշում:  

Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումներին, ապա ՀՖՖ-ն ամենօրյա կապի մեջ է նաև Ուզբեկստանի և Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մարտի 17-ին, երբ ՀՖՖ նախագահը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների և ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օնլայն քննարկմանը: 

Տպել
413 դիտում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք

Երեւանում հրդեհվել է չշահագործվող վագոն-տնակ

Հայ-Ռուսական համալսարանը հաղթել է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի մրցույթում

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 424-ի. 52 նոր դեպք՝ 24 ժամում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների կեցության եւ խնդիրների վերաբերյալ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. վարորդը հիվանդանոցում է

Վերջին 1 ժամում Նորքի հիվանդանոցում կորոնավիրուսից 2 մահվան դեպք է արձանագրվել. նախարար

Ժամը 21:00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսի 407 դեպք

Երևանում հարբած վարորդը մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանին. տղամարդը ձերբակալվել է

ՌԴ նոր սահմանափակումների որոշումը Հայաստանի վրա չի ազդի. Նիկոլ Փաշինյան

Ժամը 19:30-ի դրությամբ թոքաբորբով 13 պացիենտ է գտնվում ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

Գյուրջյան փողոցում ծառը վնասվել է. առկա է եղել ընկնելու վտանգ

«Սոցիալական շտապօգնություն». Գյումրիում պարենի ծանրոցներ կստանան ստեղծված իրավիճակում օրվա հացից զրկված ընտանիքները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հանրապետական մաղթանք է կատարվում. դուրս է բերվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը (ուղիղ)

Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը

Մոտ կես միլիոն դրամի հագուստի գողության դեպքը բացահայտվել է. (տեսանյութ)

Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս հայտնեց

Ոստիկանները վարդերի փնջերը ձեռքերին գողերի են բռնել

Մարտի 28-ի ժամը 15-ի դրությամբ ոստիկանությունը 361 արձանագրություն է կազմել

Ալաշկերտում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա է այրվել