21-րդ դարն ա, բայց միջնադարյան սայլի ճանապարհներ են. Մոտկորի գյուղախմբի բնակիչ

«Քանի հարս է էս ճանապարհներին ծննդաբերում, սկոռին ա դաժե մի կերպ տեղ հասնում, 6000-ից ավելի բնակիչ կա էս 6 գյուղերում, մեղք էլ ենք մենք, մեր հույսը վարչապետն ա, տեսնում ենք՝ բոլոր մարզերում ինչ ճանապարհաշինություն ա գնում, հիմա եկել խնդրում ենք վարչապետին՝ գա մեր Մոտկորի գյուղեր, իր աչքով տեսնի ու որոշի՝ արժե սարքել էս ճամփեքը, թե ոչ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի բակում այսօր բողոքի ցույցի մասնակիցներից Շամուտ բնակավայրի վարչական ղեկավարը. «Մեր պահանջն էս մի կտոր՝ 28 կմ ճամփեն սարքելն ա… էսքան տարի մենակ փողերի հարթեցում են արել, ոչ թե՝ ճանապարհների»:

Թումանյան խոշորացված համայնքի կազմի մեջ են Քարինջ, Մարց, Լորուտ, Ահնիձոր, Շամուտ եւ Աթան բնակավայրերը: Թումանյանից մինչեւ վերջին գյուղ՝ Աթան հասնող ճանապարհի երկարությունը 28 կմ է:

Աթանի բնակիչ Տիգրան Քոչարյանի խոսքով՝ ճանապարհների վիճակն անտանելի է, անբարեկարգ ճանապարհներին գումարվել է սողանքը. «Մեր աշխատած փողերը մենակ ավտո սարքելուն ենք տալիս. կա՛մ պետք է ճանապարհ լինի, կա՛մ պետք է լքենք գյուղը, հոգնել ենք արդեն: Երթուղային տրանսպորտն էլ հանվեց, պատճառն էլի ճանապարհներն էին: Մարդիկ գյուղմթերք են արտադրում, մինչեւ հասցնում են Թումանյան՝ փչանում է, 28 կմ ճանապարհը 2 ժամում չենք հասնում»:

Բնակիչները ցանկացան, որ մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իջնի բակ ու լսի իրենց պահանջը: Մարզպետարանից էլ առաջարկեցին՝ 3 հոգով բարձրանան մարզպետի աշխատասենյակ: Առաջարկը, սակայն, չընդունվեց, գյուղացիների խոսքով՝ 5 մետր իջնելը բարդ չէ: Շուրջ կես ժամ հետո հանդիպման իջավ մարզի ղեկավարը, որին եւս գյուղացիները ներկայացրին ճանապարհներին տիրող իրավիճակը. «Ոչ միայն կենսական, այլ նաեւ ռազմավարական նշանակության ճանապարհներ են, 21-րդ դարում ենք ապրում, բայց միջնադարյան սայլի ճանապարհներ են: Աստված չանի՝ հիվանդանոց հասցնելու հարց լինի… ողբերգական ավարտ ենք ունենում: Տարվա սկզբին մեծ հույսեր ունեինք, որ 500 կմ նորոգվող ճանապարհի մեջ մեր ճանապարհներն էլ կլինեն, բայց, փաստորեն, չկան: Հիասթափված ու տարակուսած ենք: Մենք ուզում ենք իմանանք՝ որն է պատճառը, որ մեր կառավարությունն անտեսել է մեզ: Մեր այդ ճանապարհը, 6 գյուղերը նաեւ տնտեսապես զարգացնող ճանապարհ է, տնտեսության ու տուրիզմի զարգացումից է խոսվում, բայց նման ճանապարհով ոչինչ չի զարգանա: Ակնկալում ենք վարչապետի միջամտությունը, որպեսզի վերանայի իր որոշումը, եւ մեր ճանապարահներն էլ այս տարի հիմնանորոգվեն»,- մարզպետին ներկայացրին գյուղացիները, ինչին ի պատասխան՝ Ղուկասյանն ասաց, որ հիշյալ ճանապարհը ներառված է 2021 թ.-ի հիմնանորոգվող ճանապարհների ցանկում. «Եթե տարվա ընթացքում կլինեն փոփոխություններ կամ տնտեսումներ, չի բացառվում, որ ինչ-որ բան փոխվի, բայց այն, որ 2021-ի մեջ ներառվել է, դա արդեն վկայում է այն մասին, որ թե՛ ես, թե՛ կառավարությունը տեղյակ ենք այդ ճանապարհի խնդրի ու կարեւորության մասին: Տասնյակ տարիներ այդ վատ ճանապարհով երթեւեկել եք եւ նախկին տարիների ընթացքում անգամ հույս չեք ունեցել,  որ երբեւէ կվերանորոգվի, բայց այսօր ծրագրում կա, ինչը, ըստ իս, արդեն մեծ բան է»,-ասաց մարզպետը՝ նշելով, որ մինչ հիմնանորոգումը պատկան մարմինները պարբերաբար հարթեցումներ կանեն:

Տպել
1414 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին