Չի բացառվում, որ որեւէ սահմանափակող միջոցառում տեղի ունենա, այդ թվում՝ հանրային հավաքների հետ կապված. Թորոսյան

Հայաստան ժամանող բոլոր ուղեւորներին հնարավոր չէ մեկուսացնել: Հետեւաբար ամեն ինչ արվում է՝ Հակահամաճարակային խորհուրդների, միջազգային խորհուրդներին համապատասխան: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր չէ կորոնավիրուսով վարակվածների շրջապատն ամբողջովին մեկուսացնել:

«Մեկուսացում ցուցված է միայն հաստատված դեպքի անմիջական կոնտակտներին: Ինչպես եւ մենք արել ենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է երեկ հայտնաբերված երեք պացիենտներին, Թորոսյանն ասաց, որ արվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները. «Մենք երեք պացիենտների հետ անմիջական շփում ունեցող անձանց մեկուսացնում ենք, նաեւ իրականացնում ենք այդ անձանց շրջանակները պարզելու գործընթացները։ Մի դեպքում ունենք մեծ շրջանակ, գրեթե բոլորը հայտնի են, արդեն մենք իրենց իդենտիֆիկացրել ենք։ Բացարձակ կապ չունի, թե այդ մեծ շրջանակն ինչ հանգամանքներում է իրար հետ շփվել. դա կարող է լինել խանութում՝ առեւտուր, հարեւանի հետ շփում, ինչ-որ միջոցառման մասնակցել կամ որեւէ այլ հաստատություն այցելել։ Շրջանակը հնարավոր է մինչեւ 50 հոգի դառնա, եւ այդ 50 հոգու համար մեկուսացվելու աշխատանքներ կտարվեն։ Նաեւ Իտալիայի քաղաքացու շրջանակն է մի քիչ մեծ, որոնք բոլորը միանգամից մեկուսացվել են, բայց իրենց բնակավայրում, չեն լքել իրենց բնակավայրը, դա առանձնացված շենք է, ուրիշ մարդիկ չեն բնակվում այդ շենքում, եւ այդ ընտանիքներն ուղղակի երկու շաբաթ կմնան»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ հնարավոր չէ ու իմաստ էլ չկա մեկուսացնելու Հայաստան ժամանող հարյուրավոր քաղաքացիներին. «Դա վերաբերում է նաեւ Իտալիայից, Չինաստանից, Իրանից ժամանողներին: Խնդիրն այն է, որ դեպքը վաղ հայտնաբերվի, թեստավորվի, կոնտակտների շրջանակը հայտնաբերվի, փոխանցման ուղին կոտրվի: Դրանից ավելի բան որեւէ վարակիչ հիվանդության դեպքում չի արվում»:

Նա նշեց, որ անցած տարի կարմրուկի բերովի դեպք է եղել, որի ժամանակ եւս նույն գործողություններն են կատարվել:

Նախարարն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչու որոշում չկա դադարեցնելու վարչապետի կողմից անցկացվող քարոզարշավն ու փակելու կրթական հաստատությունները։

«Եկեք որոշումների առումով դեռ չշտապենք։ Որոշումները կայացվում են օրական ռեժիմով, երբեմն՝ ժամային, եւ հնարավոր է՝ ցանկացած պահի այլ որոշում կայացվի։ Ցանկացած երկիր իրականացնում է իրավիճակին համահունչ միջոցառումներ։ Երբ մենք մեկ դեպքով դադարեցրեցինք դասերը, շատ պարզ բացատրություն կար այդ ամենին. հանրային վստահության համար որոշվեց հինգ օրանոց արձակուրդը տեղափոխել առաջ։ Հիմա ունենք նոր իրավիճակ, եւ այսօր էլի որոշում կկայացվի այդ նոր իրավիճակի վերաբերյալ։ Որոշումն այս պահին դեռ կայացված չէ, թե չէ ես կհայտնեի։ Սակայն չի բացառվում, որ որեւէ սահմանափակող միջոցառում տեղի ունենա, այդ թվում՝ հանրային հավաքների հետ կապված։ Մենք բազմիցս նշել ենք, որ հանրային առողջությունը եւ մեր քաղաքացիների առողջությունն ամենակարեւորն է ՀՀ գործող կառավարության համար։ Եվ որեւէ քաղաքական դրդապատճառ մեզ հետ չի պահի նման որոշումներ կայացնելուց։ Որոշումները կկայացվեն, եւ դրա մասին հանրությունը պատշաճ կտեղեկացվի»,- ասաց Թորոսյանը։

Նախարարը չբացառեց, որ առաջիկայում Ծաղկաձոր տեղափոխված 31 քաղաքացիները տուն կուղարկվեն, սակայն դա կարվի ստուգումներից հետո:

Նա կոչ արեց համաճարակի օջախ հանդիսացող վայրերից Հայաստան ժամանածներին սահմանափակել շփումները եւ ինքնամեկուսանալ. «Եվ ամենակարեւորը, գանգատների ի հայտ գալու դեպքում պետք չէ զբաղվել ինքնաբուժմամբ: Պետք է անմիջապես հայտնել մեր ծառայություններին, որպեսզի մենք կարողանանք թեստ դնել»:

Թորոսյանը նշեց, որ վարակված անձն այդ պահին վարակակիր չէ. «Եթե ես հենց հիմա ձեզանից որեւէ մեկից վարակվեմ կորոնավիրուսով, ես մեկ րոպե, 5 րոպե, 2 օր հետո վարակակիր չեմ լինի: Վիրուսի մեծ քանակ է պետք, որպեսզի այն արտազատվի ու մյուսներին վարակի: Հետեւաբար այսօրվա սխեման միակ գործողն է հիվանդության տարածումը կանխելու համար»:

Հարցին՝ ինչ է ենթադրում ինքնամեկուսացումը, նախարարը պատասխանեց՝ մնալ տանը, եթե հնարավոր է՝ առանձին սենյակում, սահմանափակել շփումները:

Նա ասաց, որ երեկ հայտնաբերված պացիենտները տարբեր օրեր են վերադարձել Իտալիայից: Խոսելով վիճակագրության մասին՝ Թորոսյանն ասաց, որ բոլոր երկրներում ծանր ու մահացու դեպքերը երեխաներին, երիտասարդ տարիքի անձանց չեն սպառնում:

«Ամենամեծ ռիսկը 80 եւ ավելի տարիք ունեցող անձանց է սպառնում, հետո՝ 70: 70-ից հետո մահացության դեպքերը, եթե գումարենք իրար, կկազմեն մահացության ընդհանուր դեպքերի մոտավորապես 80 տոկոսը»,- ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով Իտալիայից սպասվող չարթերային թռիչքին՝ նախարարն ասաց, որ քննարկվում է այդ անձանց երկու շաբաթով հատուկ տեղում պահելու հնարավորությունը։

Տպել
2872 դիտում

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի