Հանրաքվեից մինչեւ տասն օր առաջ կարելի հաշվառման վայրի ցուցակից տեղափոխվել բնակության վայրի ցուցակ

Ջերմուկի «Գրանդ Ռեզորթ Ջերմուկ» հյուրանոցի հարակից հրապարակում «Այո»-ի այսօրվա հանրահավաքի մեկնարկին «Այո»-ի շտաբի ղեկավար, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ այն ընտրողները, որ հանրաքվեի օրը կգտնվեն Երեւանում, բայց ունեն ՀՀ այլ բնակավայրի հաշվառում, քվեարկության օրվանից 10 օր առաջ՝ ոչ ուշ, կարող են գնալ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, ներկայացնել դիմում հաշվառման վայրի ցուցակից ժամանակավոր դուրս գալու մասին:

«Ոստիկանությունում անպայման պետք է նշել քվեարկության օրը գտնվելու հասցեն, եւ լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընտրողի տվյալները կհանի ցուցակից՝ ըստ հաշվառման վայրի, եւ կավելացնի ցուցակում՝ ըստ գտնվելու վայրի: Սա շատ կարեւոր է, քանի որ յուրաքանչյուրի քվեն մեզ համար շատ կարեւոր է, էական՝ մեր պետության համար»,- ասաց Պապիկյանը:

Պապիկյանը նշեց նաեւ, որ ոմանք թյուր պատկերացում ունեն, թե հանրաքվեին պիտի գնան «Հպարտ քաղաքացու անձնագրերով», ունեն մտավախություն, թե իրենք չեն կարող մասնակցել հանրաքվեին, քանի որ չունեն «անձնագիր»: Պապիկյանն ընդգծեց, որ հանրաքվեին, ինչպես բոլոր համապետական ընտրություններին, ընտրատեղամաս հարկ է ներկայանալ ՀՀ քաղաքացիությունը հավաստող անձնագրերով կամ ID քարտերով. «Իսկ «Հպարտ քաղաքացու անձնագիրը» կարող է լինել արխիվի շատ գեղեցիկ նյութ, բայց սա քարոզչության նյութ է, շատ կարեւոր ատրիբուտ՝ այս քարոզչության ժամանակ»:

Տպել
297 դիտում

Կապանում ձերբակալվածներին տեղափոխում են Երեւան, գործով ԱԱԾ-ն է զբաղվելու. ցուցարարները ցրվում են (տեսանյութ)

Քաջարանի քաղաքապետը հանդիպել է ձերբակալվածներին. պնդում է՝ բոլորին բռնության են ենթարկել (տեսանյութ)

Այս պահին ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան

Նախկինների հանցավոր մնացորդները նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել մաֆիայի վերադարձի համար. նախկին ՄԻՊ

Կապանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. քաղաքացիների պահանջով ժամանել է մարզպետ Հունան Պողոսյանը (տեսանյութ)

Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. լինելու է չոր հակազդեցություն. Նիկոլ Փաշինյան

Կանոնները չպահպանող սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները խստագույնս փակվելու են. վարչապետ (տեսանյութ)

2 հեկտարով ընդլայնվում է «Արփի լիճ» ազգային պարկի անտառածածկը. մինչ տարեվերջ 3000 տնկի կավելանա տարածքում (լուսանկարներ)

Այսուհետ ցանկացած մեքենայում 1 անձից ավելի լինելու դեպքում բոլորը պարտադիր պետք է լինեն դիմակով. վարչապետ (տեսանյութ)

Դատապարտում ենք Քաջարան համայնքի բնակիչների նկատմամբ կիրառված ապօրինությունները. Քաջարանի ավագանու հայտարարությունը

Իրավիճակն իսկապես լրջանում է

61 տարեկանում մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

«Հին Գյումրի»-ն ներկայացված է նամականիշների «Եվրոպա» ամենամյա մրցույթին

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք կա եւ 26 ապաքինված. Գնել Սանոսյան

Որոշ պետական այրերի կոկորդին կարծես խեղդող փաստ է իմ ժողովրդական հեղինակությունն ու չեզոքությունը. Քաջարանի համայնքապետ

Այսօր ու վաղը ՀՀ զգալի մասում սպասվում է անձրեւ, առանձին վայրերում՝ կարկուտ. կցրտի 8-10 աստիճանով

«Ոստիկանը մերն է». Կապանի ոստիկանական բաժանմունքի դիմաց վանկարկումները շարունակվում են (տեսանյութ)

ՄԻՊ-ը զբաղվում է Քաջարանի բնակիչների ահազանգած բռնության դեպքերով. եւս մեկ անձ է բերման ենթարկվել Երեւանում

Լարված իրավիճակ ու բողոք Կապանում. ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել

Արաբկիրում Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում. Երեւանի քաղաքապետարան