Վանաձորում որոշել են «Թումո» կենտրոն կառուցել. քննարկվում է տարածքի երկու տարբերակ

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազեանին:

Խոսելով մարզպետարանից ու մարզի ղեկավարից սպասվող աջակցության մասին՝ գործադիր տնօրենն առաջին հերթին հիշատակեց տրանսպորտի հարցը, որը եւ պետք է գյուղերից երեխաներին հասցնի Վանաձոր՝ «Թումո» կենտրոն: «Աջակցությունը, որ պետք է ակնկալենք մարզպետարանից, տրանսպորտի անխափան գործելն է, որը քաղաքի մեջ, նաև՝ տարածաշրջաններից, երեխաներին կտեղափոխի կենտրոն և ապա՝ տուն, որովհետև «Թումոն» արտադպրոցական կենտրոն է և գործելու է դպրոցի հիմնական դասաժամերից հետո: Ակնկալում ենք աջակցություն նաև որոշ կազմակերպչական հարցերում»,- ասաց տիկին Փափազեանը:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերելու, որպեսզի ծրագիրը հնարավոր լինի կյանքի կոչել Վանաձորում: «Իմ նպատակներից մեկն էլ այն է, որ կարողանանք Վանաձորում «Թումո» կենտրոն հիմնել, և ես անձամբ ու մարզպետարանի աշխատակազմը պատրաստակամ ենք անելու ամեն հնարավորը, որպեսզի շուտափույթ կերպով նախաձեռնությունն իրականություն դառնա»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ տրանսպորտի հարցը որևէ խոչընդոտող խնդիր չի կարող հանդիսանալ: Մարզի ղեկավարը նաեւ պատրաստակամություն հայտնեց աջակցել տարածքների դիտարկման և ընտրության հարցում՝ իր կողմից առաջարկելով մի քանի տարածք, որոնք կարող են հարմար լինել կենտրոնը հիմնելու համար:

Հանդիպման ավարտին մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի հետ Մարի Լու Փափազեանը շրջեց Վանաձորի բոլոր այն հնարավոր վայրերում, որտեղ, ըստ նրա, կարող է գործել «Թումո» կենտրոնը: Շրջայցից հետո մարզպետի մոտ կրկին քննարկում ծավալվեց ուսումնասիրված տարածքների ու հետագա անելիքների շուրջ, արդեն՝ ավելի առարկայական:

Տնօրենի եւ մարզպետարանի ներկայացուցչի կողմից շրջայցի ընթացքում դիտարկվել էր 4 տարածք՝ «Սպայի տան» շենքը, քիմգործարանի ու «Դիմաց» թաղամասի այգիները, Վանաձորի ավտոկայանի շենքը: Քննարկումների արդյունքում որոշում կայացվեց կանգ առնել «Սպայի տան» շենքի կամ քիմգործարանի հարակից այգու վրա: Հաջորդ անգամ, ինչպես վստահեցրեց Մարի Լու Փափազեանը, մարզ կայցելեն նաեւ մասնագետները՝ ուսումնասիրելու դիտարկվող շինության ու տարածքի ամրությունը ու կտան մասնագիտական գնահատական: Մարզպետն իր հերթին վստահեցրեց՝ կանեն իրենցից կախված հնարավորը:

Հժ-ի հետ զրույցում Մարի Լու Փափազեանն ասաց՝ հաջորդն ու առաջնահերթը պետք է կառուցվի Վանաձորում, որի շրջանակներում դրամահավաք կիրականացվի, կփորձեն բարերարներ գտնել «Կենտրոնը կծառայի ոչ միայն վանաձորցիների, այլ մարզի 4-5 հազր երեխայի: Աշխատանքներն արդեն սկսել ենք, բարերարներ ենք փնտրում, հնարավորինս արագ կփորձենք գտնել»,- ասաց գործադիր տնօրենը՝ նկատելով, որ ամենամեծ խնդիրներից մեկը տարածքի ու շինության բացակայությունն է. «Եթե նոր շենք ենք կառուցելու, տարբեր ծախս կլինի, եթե գոյություն ունեցող շենք վերանորոգելու մասին խոսենք, ծախսը փոքր կլինի, եւ մեր աշխատանքը կթեթեւանա»: Թե երբ կսկսեն արդեն գործուն քայլեր իրականացվել «Թումո»-ի կառուցման կամ շենքի վերակառուցման ուղղությամբ, գործադիր տնօրենը դժվարացավ ժամկետներ նշել:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ՀԺ-ի հետ զրույցում մարզում «Թումո» կենտրոնի կառուցումը հեղափոխական քայլ համարեց մարզի կրթական ոլորտի համար: «Մեր համագործակցությունը «Թումո» կենտրոնի տնօրինության հետ կլինի ամենօրյա ռեժիմով»,- ասաց նա: Անդրադառնալով տարածքների կամ պետական գույք համարվող շինությունների՝ համայնքում չլինելուն՝ նշեց. «Մենք Վանաձոր քաղաքում, ինչպես նաեւ մնացած համայնքներում, չունենք գրեթե համայնքին կամ պետությանը մնացած գույքեր: Բոլորը ժամանակին շատ «բարեհաջող» ձեւով ու ծիծաղելի գներով են ինչ-որ անձանց օտարվել, բազմաթիվ քրեական գործեր կան: Այսօր մնացել են միայն այն շենքերը, որոնք եղել են ինչ-որ գերատեսչության ենթակայության տակ եւ ինչ-որ ձեւով պահպանվել են, որի վառ օրինակը սպայի տունն է: Կարգավիճակը կճշտենք, ըստ այդմ՝ կդիտարկենք»:

Տպել
3650 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)