Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին պետք էր հնարավորինս աղքատ ժողովուրդ, որը ընտրակաշառքից կզարմանար․ վարչապետ

Որոշ մարդիկ ուզում են ցույց տալ, որ կառավարությունն օրինական ձեւով թալանում է պետական բյուջեն։ Այս մասին այսօր Սիսիանում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության աշխատակիցների պարգեւավճարների թեմային։

«Բարձրաստիճան պաշտոնյաները պարգեւավճարներ ստանում են իմ որոշմամբ, բայց ես վարչապետ լինելու օրվանից մի կոպեկ պարգեւավճար չեմ ստացել։ Ես ուրիշներին եմ նշանակել, որ նախարարներն ու փոխնախարարները կենտրոնանան իրենց գործի վրա եւ ժողովրդի համար ապահովեն արդյունքներ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ նրանք ապահովել են այդ արդյունքները։

«750 «մեխակների» տնով ենք ապահովել՝ մանկատան 300 «մեխակների», Ադրբեջանից բռնագաղթած 200 ընտանիքի տուն ենք տալիս»,- մեջբերեց վարչապետը՝ հավելելով նաեւ, որ 2018 թվականից այս կողմ ավելի քան 1 մլն մարդու կա՛մ աշխատավարձ են բարձրացրել, կա՛մ՝ թոշակ, կա՛մ՝ նպաստ։

Ըստ նրա՝ պետական կառավարման համակարգում պետք է բարձրանա աշխատանքի հեղինակությունը, որովհետեւ այդ ծառայությունը պետք է մատուցվի ամենաբարձր մակարդակով։

Խոսելով երկրի վիճակի մասին՝ Փաշինյանն ասաց․ «Որոշներն ասում են՝ բա որ այդքան շատ փոփոխություններ են եղել, ինչո՞ւ մարդիկ իրենց կյանքի վրա փոփոխությունները չեն զգում։ Նախ, զգում են, բայց այդ փոփոխություններն այնքան չեն, ինչքան մենք ենք ուզում։ Երբ դուք գլխացավի դեղ եք խմում, ձեր գլխի ցավը միանգամից չի անցնում, դա կարող է տեւել 15 րոպե, 30 րոպե, կարող է նույնիսկ անհրաժեշտություն առաջանալ երկրորդ հաբը խմելու, որովհետեւ շատ ուժեղ է ցավում։ Այսօր մեր հանրապետության վիճակն այդպիսին է։ Մենք այդ գլխացավի դեղը խմել ենք, եւ մեր ցավն անցնելու պրոցեսի մեջ է, չկասկածե՛ք»,- հավաստիացրեց վարչապետը։

Նրա համոզմամբ՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը պետք էր, որ մարդիկ լինեին հնարավորինս աղքատ, որ երբ ընտրությունների ժամանակ 10 հազար կամ 5000 ընտրակաշառք առաջարկեին, մարդն այնքան խեղճ լիներ, որ 5000 դրամից զարմանար։ «Որովհետեւ եթե մարդ 5-10 հազար դրամից չի զարմանում, նա այլեւս ընտրակաշառքով չի քվեարկի»,- եզրափակեց վարչապետը։

Տպել
939 դիտում

Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

Հանրապետության նախագահը չի ստորագրելու ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը

Ներքին Կարմիրաղբյուր գյուղում սկսվել են «Մայրիկ» մանկական պուրակի շինարարական աշխատանքները

Շաբաթօրյակ է կազմակերպվել Հրազդանի կիրճում (տեսանյութ)

Սեւանա լիճը Հայաստանի շրջակա միջավայրի գոհարն է. Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել է շաբաթօրյակի

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գետափ համայնք (լուսանկարներ)

«ՈՒԱԶ»-ի երեք ուղևորուհիները տեղափոխվել են հիվանդանոց. ՃՏՊ-ներ Հայաստանում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-ից 10 աստիճանով

Ալեքը մինչև վերջին շունչը պաշտպանել է իրեն վստահված դիրքը. զոհված հերոսների անունով Թորոսգյուղում դասասենյակ է բացվել

Գեղարքունիքի մարզում շաբաթօրյակ է անցկացվել

Ռինդում մանկապարտեզ է բացվել. մասնակցել է նաև վարչապետը (տեսանյութ)

ՀՀ-ի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա. վարչապետ (տեսանյութ)

Դատավորներին ուղղված ԲԴԽ նախագահի մարտակոչը քաղաքական ենթատեքստ ուներ, բավարար էր նրան պաշտոնանկ անելու համար. կարծիքներ

Կրակոցներ Երևանում. վնասազերծվել է զինված քաղաքացի. shamshyan.com

Վայոց Ձորում վարչապետի հաջորդ կանգառը Խնձորուտն է (լուսանկարներ)

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Զառիթափ-Նոր Ազնաբերդ հիմնանորոգված ճանապարհի բացմանը (լուսանկարներ)

Գողացել են ՊՆ զորամասերից մեկի պղնձե մալուխները. բերման է ենթարկվել 3 տղամարդ

Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է

Թբիլիսի-Գյումրի-Մոսկվա ուղղությամբ տարանցիկ չվերթներ կիրականացվեն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զառիթափ համայնքում է (լուսանկարներ)

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք. ստացիոնար բուժում է ստանում 39 մարդ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Բաքվում մահ տոնելը ցույց է տալիս հակահայկական ատելությունը և ցեղասպան մտադրությունը. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Կանադայի Ալբերտա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 870 նոր դեպք. առողջացել է 1056, մահացել՝ 24 մարդ

Հայաստանն ի վերջո պետք է դառնա ոչ թե փակուղի, այլ՝ խաչմերուկ. Արմեն Սարգսյանն ամփոփել է պաշտոնական այցը Վրաստան

ՀՀ ՄԻՊ-ը դիմել է իրավապահ մարմիններին

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին

Որոտանում զինծառայողների աճյունների որոնումներն ավարտվել են անարդյունք

Բազմաթիվ մարտահրավերներ հաղթահարելով՝ Վարդան Գրեգորյանը հասել էր մեծ նվաճումների՝ ոգեշնչելով սերունդներին. փոխվարչապետ

Թբիլիսյան խճուղում մեքենաներ են բախվել. կա տուժած

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ (լուսանկարներ)

Հրդեհ է բռնկվել Բագրատունյաց պողոտայում գտնվող արագ սննդի կետում

Ռուսաստան մուտքը արգելվում է ԱՄՆ գլխավոր դատախազին, ՀԴԲ ղեկավարին, այլ պաշտոնյաների. ՌԴ-ն պատասխանում է ԱՄՆ-ին

ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների ռիսկեր է հայտնաբերել․ ծանուցման արդյունքում 183 անհատ ձեռնարկատեր գրանցել է 200 աշխատողի

Արսեն Թորոսյանը սուտ և հորինվածք է որակել իր և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպի մասին լուրը

Քննարկվել է «իԳործ» ծրագրի արդյունավետությունը