Ռուստամ Բադասյանն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուստամ Բադասյանը մարտի 9-ին նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի, Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում էր:

Նախարարն այցի շրջանակում ծանոթացել է հիմնարկի առանձնահատկություններին և բուժսպասարկման հնարավորություններին, ազատազրկված անձանց պահման պայմաններին։

Ռուստամ Բադասյանը բնակելի գոտում զրուցել է ազատազրկված անձանց հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և բուժման ընթացքից: Վերջիններս ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, որոնք հիմնականում վերաբերել են քրեական, ինչպես նաև դատական գործերի ընթացքին, իրենց մեղսագրված արարքների անհամաձայնությանը, իսկ, առանձին դեպքերում, ներկայացրել են պատժի հետագա կրումից ազատման հիմնախնդիրները, որոնք պայմանավորված են առողջական վիճակի՝ ազատազրկման հետ անհամատեղելիությամբ:

Առողջական վիճակին վերաբերող խնդիրների ուսումնասիրման և հրատապ լուծման համար նախարարը տեղում տվել է հասցեական հանձնարարականներ:

Նշվում է, որ շրջայցի ընթացքում նախարարը հանդիպել է նաև ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Ներսիսյանին, լսել վերջինիս կողմից բարձրացված խնդիրը, որը կապված էր ուղղիչ հիմնարկի տեսակն ըստ մեկուսացվածության աստիճանի փոխելու հետ։ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ գործառույթը բացառապես Տեղաբաշխման հանձնաժողովի տիրույթում է, և, եթե դիմում է ներկայացվել, արդյունքների մասին դատապարտյալը կտեղեկացվի:

 

Տպել
744 դիտում

Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի սազում. Արամե

Նախկին նախագահը՝ ամբաստանյալի աթոռին. Ֆրանսիայում սկսվել է Սարկոզիի գործով դատավարությունը

Երևանի Բաղյան փողոցում հայտնաբերվել է վրաերթի ենթարկված անձը չպարզված քաղաքացու դի

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Սպիտակի ոլորաններում մառախուղ է

Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին․ վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ

Պարգևատրվել են մարտական գործողություններին մասնակցած փրկարարները (տեսանյութ)

Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները կարող են խիստ կործանարար հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար. Արա Այվազյան

Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Աշակերտներին գրատախտակի մոտ կանչելու արգելքը հանվել է․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ առկա ուսուցմանն անցնելու մասին

Երկրաշարժ Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, ցնցումները զգացվել են Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում

Գյումրիում մարտական վիճակում գտնվող հակահետևակային ական է հայտնաբերվել

Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՔԿ-ում հանդիպումներ են տեղի ունեցել արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետների հետ

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Առաջին անգամը չէ, երբ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչները հանդիպում են․ Վիգեն Քոչարյան

Ոստիկանն ազգի նվիրյալ զինվոր է. պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայող խրախուսվել է

Դեկտեմբերի 7-ից դպրոցներում առկա ուսուցումը կվերսկսվի նաեւ 5-12-րդ դասարաններում

Հայաստանի որոշ մարզերում մառախուղ է․ ԱԻՆ

Սուրեն Պապիկյանն այսօր ներկայացրել է Կոտայքի նորանշանակ մարզպետին

Դեկտեմբերի 1-ից Սևանա լճում ավարտվում է արդյունագործական ձկնորսության որսաշրջանը